Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔՅՈԼՆՈՒՄ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Դատարանը վճռեցՙ տարածքից հեռացնելու արտոնություն տալ քաղաքային իշխանություններին

Հայոց ցեղասպանության մի նոր հուշարձանՙ 200 կգ կշռող 1, 5 մետրանոց մետաղյա բուրգը, որի ծայրին խորհրդանշական նուռ է, եւ որի վրա փորագրված « Այս ցավը բոլորինս է», կարդացվում է 4 լեզվովՙ հայերեն, գերմաներեն, թուրքերեն, անգլերեն, կիրակիՙ ապրիլի 15- ի միջօրեին հայտնվեց Քյոլնի ամենակենտրոնումՙ Հռենոսի ջրերին դիմահար Հայնրիխ Բյոլ հրապարակում, որ Մայր տաճարի, Ֆիլհարմոնիայի, Լյուդվիգ թանգարանի խաչման վայրում է, եւ խորհրդանշական է նաեւ այնքանով, որ Հայոց ցեղասպանության այս հուշակոթողը վեր է հառնում Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի Վիլհելմ Երկրորդ կայսեր ձիարձանի հարեւանությամբ: Հայոց ողբերգական պատմության մեջ տխրահռչակ այս գործչի քարե ներկայությունը քաղաքի այս վայրում անհողդողդ է, քաղաքային իշխանությունները թույլ կտա՞ն նրա կողքին հիշատակել իր գիտությամբ, նաեւ իր հրամանով արտոնություն ստացած մի ժողովրդի բնաջնջման փաստը խորհրդանշող հուշարձանը եւս, որ կերտել են գերմանացի արվեստագետներ Շտեֆան Քայզերը եւ Մաքս Շոլցը (Stefan Kaiser und Max Scholz):

Հինգշաբթիՙ ապրիլի 19-ի հետմիջօրեին առցանց «Ցայթը», afp գործակալությանը հղումով, ծանուցեց դատարանի որոշումըՙ «քաղաքային իշխանությունները կարող են արտոնություն չստացած Քյոլնի Մայր տաճարի հարեւանությամբ տեղադրված հուշարձանը հեռացնել տարածքից»: Սա իհարկե չի նշանակում, թե այն այլ վայրում տեղադրելու արտոնություն չի ստանա: Բայց դեպքերից առաջ չընկնելով, իրազեկենք այն, ինչի ականատեսն արդեն եղել ենք, ինչի մասին կիրակի օրվանից ի վեր գրում են տեղական լրատվամիջոցները:

«Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները հուշարձանի համար նախնական արտոնություն չէին ստացել, քաղաքային իշխանությունների համար միանգամայն անակնկալ այս քայլը գաղտնի է պահվել նաեւ հայ հանրությունից, համայնքային առանձին գործիչներ անշուշտ նախաձեռնող խմբում են:

Երկուշաբթի քաղաքային իշխանությունները հայտարարել էին, թե ապամոնտաժելու են հուշարձանը, բայց ստիպված եղան հրաժարվել նախօրոք հնչեցրած իրենց մտադրությունից, քանի որ երեքշաբթի օրըՙ ապրիլի 17- ին կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում էին ներկայացրել, ինչը պսակվել էր հաջողությամբՙ դիմումն ընդունվել էրՙ հուշարձանն առժամանակ կմնա նույն վայրում: Ըստ տեղական լրատվամիջոցների, քաղաքապետարանի մամուլի բաժնից իրենց փոխանցել են, թե հուշարձանը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը վճիռ չի հրապարակել: Պարզաբանում կստանանք ամենայն հավանականությամբ գալիք շաբաթասկզբին, ծանուցում է գերմանական մամուլը: Մեր կարծիքով սակայն, այդ որոշումը կարող էր հետաձգվել նաեւՙ ապրիլի 24- յան շաբաթը հագեցած է հույզերով, քաղաքական գործիչները հրավիրված են հիշատակի, ոգեկոչման արարողություններին, համայնքային գործիչները, նախաձեռնող խմբի անդամները կոչ էին անում ապրիլի 24-ին այցելել եւ առատ ծաղիկներ դնել նաեւ ու հենց ա՛յդ հուշարձանին: Դատարանի որոշումը սակայն փոփոխություններ կմտցնի Քյոլնի ապրիլ 24- յան միջոցառումների օրակարգում:

Քաղաքային իշխանությունները նախաձեռնող խմբին հիշեցրել են, թե իրենք ընդառաջել են քյոլնաբնակ հայերի ցանկությանը. 2017- ի մարտի 13- ի նիստում մեծամասնության որոշմամբ արտոնվեց եւ Լեհմբախեր վեգ հասցեում գտնվող գերեզմանոցում նոյեմբերի 18- ին կանգնեցվեց եւ օրհնվեց «1915- 16- ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» մակագրությամբ խաչքարը:

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը (ԳԿԽ) ողջունելով կազմակերպիչների արարքը, իր գրավոր սատարումն է հայտնելՙ նշելով, թե այն բխում է 2016 թվականի հունիսի 2-ի Բունդեսթագիՙ Հայոց եւ օսմանյան կայսրության այլ ժողովուրդների ցեղասպանության որոշման ոգուց: Սա 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու, պատմության առերեսմանն ուղղված, հանրության ուշադրությունը հրավիրելու խաղաղ փորձ է, մամլո հաղորդագրության մեջ հիմնավորել է ԳԿԽ-ը: Գերմանիայի օրենսդիր մարմնի որոշման նպատակը առերեսումն ու հաշտեցումն է, հետեւաբարՙ յուրաքանչյուր խաղաղ նախաձեռնություն այս համատեքստում ողջունելի է, գրում է ԳԿԽ-ի ատենապետ Շավարշ Հովասափյանը ՙ հորդորելով քաղաքային իշխանություններին Քյոլնին նվիրաբերված այս խորհրդանշական ժեստն ընդունել, հուշարձանի տեղադրման համար հանրային համապատասխան վայր հատկացնելով:

Հուշարձանի վրա փորագրված տեքստը հուշում է նաեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության իրագործման մեջ կայզերական Գերմանիայի համապատասխանատվության մասին, ըստ DPA- ի լրատվության իրազեկում է նախաձեռնող մարմնի խոսնակ Ալբրեխտ Քիիզերը : Գերմանիայում ճանաչված լրագրող Գյունթեր Վալլրաֆն էլ կոչ է արել քաղաքային իշխանություններին ապամոնտաժման նախնական մտադրությունից հրաժարվելՙ հույս հայտնելով, թե վերջիններս թուրքական լոբբիի ազդեցության տակ չեն ճկվի: Հուշարձանն այդ վայրում տեղադրելու նախաձեռնողներից են գիտնական Միշա Բրումլիքը , քյոլնաբնակ գրող Դողան Աքհանլին : «Այս հուշարձանը շատ կարեւոր է, այդ պատճառով էլ այստեղ պիտի մնա», թուրք գրողի խոսքն են փոխանցում գերմանացի մեր գործընկերները: Նրանցից «Էքսպրեսսի» հոդվածագիրը ընդգծում է նաեւ, թե նախաձեռնող խումբը քաղաքային իշխանություններից պահանջում էՙ նախ ապամոնտաժել հանրային տարբեր վայրերում ու փողոցներում նախկինում ապօրեն տեղադրված արձաններն ու այլ առարկաներ: Երեկՙ ապրիլի 19- ին կաթոլիկական լրատվական ծառայությունը ծանուցեց, թե հուշարձանը տեղադրման վայրում թողնելու կամՙ դրա ոգուն արժանավայել այլ վայրում արտոնելու որոշման համակիրների թիվն ավելանում է: Քյոլնի քաղաքագլուխ Հենրիետտե Ռեքերին բաց նամակով են դիմել Քյոլնի եւ հարակից շրջանների ավետարանական եկեղեցիների միության ղեկավար Ռոլֆ Դոմնինգը եւ Քյոլնի Մելանխթոն ակադեմիայի ղեկավար Մարտին Բոքը:

Հուշարձանի ճակատագրի մասինՙ մեր առաջիկա հրապարակումներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԹԵ ՄԻ՞Ֆ ԷԻՐ ԴՈՒ…

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵ ՄԻ՞Ֆ ԷԻՐ ԴՈՒ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական