Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի կողմից գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի անդամ պետությունների կողմից Սիրիայի հրթիռակոծումը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս խնդրի շուտափույթ լուծումն ու քաղաքացիական պատերազմի ավարտի ակնկալումը անիմաստ է: Նկատենք, որ դեռ մի քանի ամիս առաջ, երբ հայտարարվեց «իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կառույցի նկատմամբ հաղթանակի մասին, կային հույսեր եւ սպասումներ, որ արդեն 4 տարի ձգձգվող քաղաքացիական պատերազմը, բազմաչարչար այդ երկրում, վերջապես կմոտենա իր ավարտին: Սակայն այսօր արդեն իսկ պարզ է, որ ոչ բոլորն են շահագրգիռ, որ պատերազմը ավարտվի ու խաղաղություն տիրի Սիրիայում:

Դեռ անցած դարի 30-ական թվականներին, երբ բրիտանացի հայտնի գիտնական Մակինդերը առաջ էր քաշում աշխարհաքաղաքականության տեսությունը, նշում էր, որ պետությունների զարգացման գործընթացում մեծ է աշխարհագրական դիրքի գործոնը, ինչը որոշ դեպքերում կարող է ճակատագրական լինել այդ պետության համար: Սիրիայի աշխարհագրական դիրքը, նրա ելքը դեպի Միջերկրական ծով եւ սահմանակցությունը էներգակիրներով հարուստ Իրաքի ու Հորդանանի հետ, ազդում է այդ պետության ու նրա շուրջ ընթացող զարգացումների վրա:

Նշենք, որ կարեւոր է նաեւ էներգետիկ գործոնը, ու գաղտնիք չէ, որ այս առումով Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացները միշտ էլ կապված են եղել այս գործոնի հետ: Սիրիան երբեք չի համարվել նավթային պետություն, թեեւ այնտեղ արդյունահանվել է նավթ, մոտ 30 միլիոն տոննա տարեկան (սա մեծ թիվ չէ եւ համեմատության համար ասենք, որ օրինակ Ադրբեջանը ներկայումս արդյունահանում է մոտ 40 միլիոն տոննա), սակայն այն վճռական նշանակություն չի ունեցել այդ պետության զարգացման գործընթացի վրա եւ այս առումով Սիրիա պետությունը միշտ էլ տարբերվել է իր հարեւաններից: Միունույն ժամանակ, Սիրիան նաեւ չի հանդիսացել ՕՊԵԿ անդամ պետություն ու այդ կառույցի որոշումները չեն տարածվել նրա վրա:

Սակայն, չնայած այս ամենին, էներգետիկ գործոնը շարունակում է մնալ այն կարեւորագույն ազդակներից մեկը, որը հիմք է տալիս մի շարք պետությունների մասնակցություն ունենալ այդ պետության ներսում ընթացող ռազմական բախումներին: Սաուդյան Արաբիան, որը մինչեւ վերջերս ֆինանսավորում էր ահաբեկչական տարբեր խմբավորումների Սիրիայում, այժմ հայտարարում է, որ պատրաստ է զորք ուղարկել այդ պետություն: Թուրքիան Աֆրին կատարած իր ներխուժմամբ արդեն Սիրիայում է:

Սա նշանակում է, որ Սիրիայի հարեւան պետությունները չբավարարվելով ահաբեկիչների ֆինանսավորմամբ եւ տեսնելով նաեւ նրանց ձախողումները, արդեն անձամբ են զորքեր ուղարկում այդ պետություն, փորձելով այսպիսով առաջ մղել իրենց շահերը այնտեղ: Այսինքն, Սիրիայում ներքին քաղաքացիական պատերազմին փոխարինելու է գալիս արտաքին ներխուժումը, եւ պաշտոնական Դամասկոսն արդեն ստիպված է լինելու բախվել հենց արտաքին ագրեսիային:

Ինչպես արդեն նշեցի, Մերձավոր Արեւելքը միշտ էլ ընկալվել է որպես էներգակիրներով հարուստ տարածաշրջան եւ կարողացել է գոյատեւել հիմնականում դրա հաշվին: Այդտեղ գտնվող պետությունները կա՛մ արդյունահանում են այն, կա՛մ էլ հանդիսանում են տրանզիտային երկիր այդ էներգակիրների համար:

Նկատենք, որ համաշխարհային էներգետիկ շուկայում տեղի է ունեցել փոփոխություն, որը նույնպես ազդել է սիրիական ճգնաժամի վրա: Եթե դեռ 10-15 տարի առաջ այս շուկայում գերիշխում էր նավթը, ապա վերջին տարիներին այն մեծ արագությամբ իր տեղը զիջում է գազին, ինչը փոխում է էներգետիկ շուկայի զարգացման ողջ տրամաբանությունը եւ Մերձավոր Արեւելքի նշանակությունը այդ շուկայում:

Այսպես, եթե տարիներ առաջ տարածաշրջանում իշխում էին նավթ արդյունահանող պետությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, ապա վերջին տարիներին այս իրավիճակը փոխվում է, եւ վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա տասնամյակում նավթի նշանակության, հետեւաբար նաեւ այդ պետությունների դերի անկումը շարունակական է լինելու:

Նավթի ու գազի արդյունահանումը եւ վաճառքը էականորեն իրարից տարբերվում են եւ այդ տարբերության հիմքում այն է, որ նավթը բիրժային ապրանք է, իսկ գազը` ոչ: Սա նշանակում է, որ արտադրված նավթի ցանկացած քանակ հնարավոր է վաճառել, իսկ գազի դեպքում հարկավոր է նախ գտնել անհրաժեշտ շուկաները, կառուցել մինչեւ այդ շուկաները ձգվող խողովակաշարեր, կնքել անհրաժեշտ բոլոր պայմանագրերը եւ հետո միայն դա սկսել առաքել:

Ահա այս պայմաններում տարանցիկ երկրները սկսեցին ռազմավարական նշանակություն ձեռք բերել, ինչպես օրինակ Ռուսաստանի համար Ուկրաինան, իսկ Մերձավոր Արեւելքում դա կարող է լինել Սիրիան: Այդ պետության տարածքով խողովակաշար կառուցելու համար պայքար սկսեցին մղել սուննիական առանցք կազմող պետություններըՙ Քաթարը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան եւ շիա առանցքի պետություններըՙ Իրանն ու Իրաքը: Առաջ քաշվեց Քուվեյթ-Սիրիա եւ այսպես կոչված Իսլամական գազամուղիՙ Իրան-Սիրիա գաղափարները: Ահա հենց սրանց շուրջ էլ սկսվեց պայքարը, որն էլ հանգեցրեց պատերազմի հրահրմանը Սիրիայի ներսում, իսկ ներկայումս նաեւ բացահայտ ագրեսիայիՙ դեպի այդ պետություն:

Թուրքիայի ներգրավվածությունը այս հարցում նույնպես բացատրվում է խողովակաշարային խնդրով. վերջինս ցանկանում է, որ տարածաշրջանից ձգվող բոլորՙ նավթա եւ գազամուղների համար տարանցիկ երկիր դառնա ինքը, ինչը նրան ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական առավելություններ է ընձեռում: Թուրքիայի տարածքով է անցում թե՛ Ադրբեջանից եւ թե Իրաքից ձգվող մի շարք խողովակաշարեր: Իրան-Թուրքիա գազամուղը թեեւ տարանցիկ չէ, սակայն դրա տարանցման շուրջ երկարատեւ բանակցություններ են ընթանում: Պաշտոնական Անկարան այս թեման միշտ իր օրակարգում է պահում եւ ներկայումս բանակցություններ են ընթանում Թուրքմենստանից Իրանով կամ Կասպից ծովով դեպի Թուրքիա գազի տարանցման շուրջ:

Ինչեւէ, գազի տարանցման եւ խողովակաշարերի շուրջ այս մրցակցության մեջ Թուրքիայի հիմնական մրցակիցը միշտ էլ դիտարկվել է Սիրիան, իսկ Իրաքում շիամետ ուժերի հաղթանակից հետո արդեն իրական դարձավ Իրան-Իրաք-Սիրիա գազամուղի կառուցման հարցը, ինչը իր հերթին փակեց Քուվեյթ-Իրաք-Սիրիա գազամուղի հնարավորությունները:

Այսինքն վերը նշված պետությունները շահագրգռված են իրավիճակի փոփոխմամբ Սիրիայում, եթե Թուրքիայի շահերից է բխում տարանցման հարցում իր հիմնական մրցակցիՙ Սիրիայի ներքին վիճակի ապակայունացումը, ապա Ծոցի երկրները շահագրգռված են, որ այնտեղ փոխվի քաղաքական ռեժիմը, ինչը նրանց այսպիսով հնարավորություն կտա այնտեղ տեսնել իրենց համար ցանկալի քաղաքական ուժ` հասկանալի է ոչ ալավի, այլ սուննի: Սիրիան զոհ է դարձել իր աշխարհագրական դիրքի ու իր շուրջ գտնվող պետությունների նավթա-գազային ագահությանը: Ու դրա շուրջ նաեւ մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղերին, որոնք պղտոր ջրում ձուկ որսալու խոշոր մասնագետներ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ ՉՈՒՆԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎՙ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՄԱՐԴԿԱՆՑՈՎՙ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

ANNOUNCEMENT The authorities of the Republic of Armenia, led and with the participation of Prime Minister Nikol Pashinyan, have for...

ԿարդալDetails

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական