Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20/04/2018
- 20 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱԿ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքական խառնակ մթնոլորտում վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությամբ Հայաստանի Հանրապետությունը թեւակոխեց նորՙ խորհրդարանական ղեկավարման փուլՙ վերափոխված Սահմանադրությանը համապատասխան:

Հետագա ամիսներն ու տարիներն անշուշտ գործնականում ցույց կտան պետական նոր կացութաձեւի առավելություններն ու թերությունները մեր երկրի համարՙ տնտեսական, քաղաքական եւ սոցիալական զարգացման տեսակետից:

Մինչ այդՙ մեզ մնում է հաջողություն ցանկանալ նորընտիր վարչապետին եւ առաջիկա օրերին կազմվելիք նրա կառավարությանը, ի շահ ժողովրդի ու պետության, ի շահ խաղաղ, ապահով եւ բարեկեցիկ կյանքի ձգտող մեր երկրի:

Այսուհանդերձ, Ռամկավար Ազատական կուսակցությունը իր խոր մտահոգությունն է հայտնում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առթիվ: Նկատի ունենք այն ջրբաժանը, որը տարիների ընթացքում ստեղծվել է իշխանության եւ ժողովրդիՙ հատկապես վերջինիս երիտասարդական խավերի միջեւ, որը շարունակաբար խորանում է ու բորբոքում իրավիճակը երկրում: Դրա բազմանշանակ ապացույցը բողոքի եւ ընդվզման ներկա վարակիչ շարժումն է, որի հնարավոր սայթաքումներից սակայն կարող են օգտվել նաեւ արտաքին ու ներքին կասկածելի ուժեր, ինչը խիստ վտանգավոր է մեր պետության համար, հատկապես միջազգային ու տարածաշրջանային լարման ներկայիս պայմաններում:

Երիտասարդության ընդվզումը եւ բողոքը, անկախ իր այժմյան ղեկավարի նկրտումներից, պետք է չանտեսվի նորընծա կառավարության կողմից, եւ այսուհետեւ երկիրը ոչ թե ձեւական, այլ իրական բարեփոխումների ճանապարհով տանի, հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթինՙ երիտասարդների ընդգրկմամբ, առանց խտրականության:

ՌԱԿ-ը հանդես կգա պարբերական հայտարարություններովՙ նպաստելու համար երկրում իրական բարեփոխումների անցկացման գործընթացին, կմատնանշի իշխանությունների բացթողումներն ու սխալները, վճռականորեն կմիջամտի երկրում իսկական ժողովրդավարության հաստատման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԿԱՆԱՊԱՏ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Կ”ԸՍԵՆՔ ԵՒ Ի՞ՆՉ Կ”ԸՆԵՆՔ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞ՆՉ Կ"ԸՍԵՆՔ ԵՒ Ի՞ՆՉ Կ"ԸՆԵՆՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական