Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՎ-ԵՎ»-Ի ՎԵԿՏՈՐԸՙ ԴԵՊԻ ԱՄՆ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Միացյալ Նահանգներում Հայաստանի դիվանագիտական ներկայությունը վերջերս ընդլայնվեց եւս մեկ գրասենյակով: Մարտի 22-ին Չիկագոյում բացվեց ՀՀ նոր պատվո հյուպատոսությունը, որի սպասարկման ոլորտը ներառելու էՙ Իլինոյսը, Միսսուրին, Այովան, Վիսկոնսինը եւ Մինեսոտան: Այսպիսով Հայաստանը Մ. Նահանգներում բացի Վաշինգտոնի դեսպանատնից ունի չորս հյուպատոսություններՙ Ֆրեզնոյում, Չիկագոյում, Լաս Վեգասում եւ Լոս Անջելեսում, որոնցից վերջինը գլխավոր հյուպատոսության կարգավիճակ ունի: Ի՞նչ կտա արդյոք աշխարհի գերհզոր երկրում հայկական դիվանագիտության ամրապնդմանն ուղղված այս քայլը:

Համեմատության համար ասեմ, որ ադրբեջանական դիվանագիտական ներկայությունը ԱՄՆ-ում շատ ավելի փոքր է Հայաստանի համեմատ: Ադրբեջանն ունի մեկ պատվո հյուպատոսություն Նյու Մեքսիկո նահանգում եւ գլխավոր հյուպատոսություն Լոս Անջելեսում: Տպավորությունն այնպիսին է սակայն, որ նույն հայաշատ Կալիֆորնիայում գործող Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նիսամի Աղաեւի վարձակալած վիրտուալ «հակահայկական խմբագրության» հոդվածներն ասես հառնում են ամերիկյան բոլոր 50 նահանգներից:

Մեր խնդիրն է ամերիկյան պաշտոնյաներին եւ ազդեցիկ կառույցներին հնարավորինս ի մոտո ներկայացնել Հայաստանին առնչվող մարտահրավերները: Ռուսաստան-Իրան «բարեկամական աքցանի» մեջ Հայաստանը թե՛ վարկանիշի եւ թե՛ ֆինանսական լուրջ վնասներ է կրում անընդհատ շրջանառվելով ադրբեջանական հակահայ քարոզչության մեջ որպես ամերիկյան չափորոշիչներին հակադրվող երկիր: Իրանն ու Ռուսաստանն էլ իրենց պատեհությամբ Հայաստանի նկատմամբ օգտագործում են երկակի կարծրատիպի քաղաքականությունՙ տնտեսական, ռազմական առումով ուժեղացնելով մեր թշնամիներին, որի արդյուքում Հայաստանը հայտնվում է երկուստեք լքյալի կարգավիճակում: Հայաստանն իր ազգային շահերից ելնելով, պետք է իր արտաքին քաղաքական վեկտորն ուղղի դեպի Մ. Նահանգներ, վարելով նույնպիսի կոմպլեմենտար քաղաքականություն, ինչպիսին արեց Եվրոպայի հետ շրջանակային համաձայնագրի դեպքում: Մեր պատմությունն ու ներկան մեզ ահազանգում են, որ ռուս-թուրքական մերձեցումները հասնում են մեզ համար վտանգավոր կիզակետի: Պակասը ատոմակայանն էր, ինչն էլ արդեն կառուցվում է Թուրքիայի տարածքում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի օգնությամբ:

Այս համատեքստում խիստ կաեւորվում է այսօր Մ. Նահանգներում առկա ՀՀ դիվանագիտական հաստատությունների կարողականության գործոնը: Ամերիկայում ՀՀ չորս պատվավոր հյուպատոսներից երկուսը խոշոր գործարարներ են: Ու եթե առաջնորդվենք այն հանգամանքով, որ թրամփյան Ամերիկայում բիզնեսը կարեւոր կողմնորոշիչ է գրեթե բոլոր ոլորտներում, ուրեմնՙ բիզնեսմեն-դիվանագետի փաստը մեր օրերում չպետք է անոմալ երեւույթ համարվի: Չիկագոյում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը ՙ ԱՄՆ Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ է, «Oscar Isberian Rugs» ընկերության ղեկավարը, որի դիվանագիտական կարիերան դեռ առջեւում է: Իսկ ահա մեր հաջորդ գործարար-հյուպատոս Սերգեյ Սարկիսովը Լոս Անջելեսում պաշտոնավարում է արդեն 5 տարի: Անցյալ նոյեմբերին «International Policy Digest» կայքի «Գայլը հյուպատոսի բաճկոնում» (The Wolf in Counsul s Clothing) հրապարակումից տեղեկանում ենք, որ Սարկիսովը Ռուսաստանում ապահովագրական ոլորտի մագնատ է, «Ռեսո Գարանտիա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Նա, ուշադրություն, չի տիրապետում հայերենին եւ ՀՀ քաղաքացի չէ: Հեղինակ Նոյ Ռոսսը հարց է տալիս, այդ դեպքում արդյոք ո՞ւմ շահերն է սպասարկում Ռուսաստանի քաղաքացի ՀՀ գլխավոր հյուպատոսը Լոս Անջելեսումՙ Ռուսաստանի, թե՞ Հայաստանի:

Ասեմ, որ բացառված բան է, որ արտերկրում ԱՄՆ որեւէ դեսպան չտիրապետի անգլերենին ու չլինի ԱՄՆ քաղաքացի:

Ինչեւէ, նպատակս ամենեւին էլ հարգելի ՀՀ հյուպատոսի հասցեին քննադատություն հնչեցնելը չէ: Նա վիթխարի ներդրում ունի ռուսների կյանքի ապահովագրության ոլորտում: Հեղինակ է հինգ տասնյակ հոդվածներիՙ նվիրված ապահովագրական կարգավորման եւ ռիսկերի կառավարման խնդիրներին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատու է: Սակայն ինչպես ապահովագրության, այնպես էլ քաղաքականության մեջ մեծ դեր ունի քարոզչության պարագան: ԱՄՆ-ում հայերի 400 ամյա գոյության, Հայաստանի, Արցախի մասին ճանաչողական հրապարակումների հսկայական պակաս կա: Անհրաժեշտ է ստեղծել հզոր հայկական լոբբիստական կառույց, որը կնպաստի հայ-ամերիկյան հասարակական, գործարար կապերի զարգացմանը: Հարկ է խթանել Հայ Առաքելական եկեղեցու եւ Ամերիկայում գործող քրիստոնյա եկեղեցիների մերձեցումը, կարեւորելով քրիստոնյա առաջին ազգի դերը ամերիկյան քրիստոնյա հասարակության շրջանում: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, որպես ԱՄՆ հայտնի լոբբիստական կառույց, անշուշտ մեծ եւ շնորհակալ գործ է կատարում, սակայն թուրք-ադրբեջանական այսօր թեկուզ թուլացած բայց դեռ շատ գործունյա լոբբիստական խմբերի դեմ ուժերն անբավարար են:

Ում, եթե ոչՙ Ամերիկայում հավատարմագրված դիվանագետներին պետք է ուղղակիորեն առնչվեն այդ երկրում իրականացվող ՀՀ արտաքին քաղաքականության «փառքն ու թշվառությունը»:

Ի դեպ, երիտասարդ մասնագետների աճեցման խնդրով մտահոգ ՀՀ նախագահը Հայաստանում չգտավ գեթ մեկ կադրային դիվանագետի առանցքային համարվողՙ Իսրայելում ՀՀ առաջին դեսպանի պաշտոնում առաջադրելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵՐ ԿԵՆՍԱՏՈՒ ՋՈՒՐԸ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»

Հաջորդ գրառումը

ԻՄ ԸՆԿԵՐ ԼՈՒՍԻԿԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՄ ԸՆԿԵՐ ԼՈՒՍԻԿԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական