Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՈՒԽԸ ԵԼՔ ՉԷ

13/04/2018
- 13 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծխել չի կարելի, նույնիսկ թունդ ծխողներինՙ անկախ կուսակցական պատկանելիությունից: Ուզում ես ծխել, դուրս արի դահլիճից, հատկապես երբ մայրաքաղաքում սթրիփթիզ բարերի մասին հարցն են քննարկում, որի ժամանակ, ի դեպ, պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը հայտարարել է. «Իսկ ի՞նչ կլինի, եթե մերկապարուհիներին արգելելենք պարելու ընթացքում մերկանալ»: Այս քննարկումից ու հայտարարությունից հետոՙ ինչպե՞ս չծխես…Ի դեպ, երբ Հայաստանում խստացվի հասարարական վայրերում ծխելու դեմ պայքարը, պատգամավորներին աշխատավարձ չե՞ն տալու, թե՞ Ազգային ժողովը հասարակական վայր չի համարվելու… Ինչեւէ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ ծխելը վտանգավոր է առողջության համար, ծխելը, այսինքն ծուխը, իսկ բուն ծխելը վտանագավոր չէ:

Անցած չորեքշաբթի, օրինակ, նույն ԱԺ նիստերի դահլիճում ծուխ է արձակվել: Մարդիկ հանգիստ նստած քննարկելիս են եղելՙ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, մեկ էլ «Ելք» խմբակցությունը ներկայացնող Արարատ Միրզոյանը մոտեցել է ամբիոնին, որ ելույթ ունենա: Պատգամավորն ասել է. «Եկել է վերջապես ՀՀԿ-ի իշխանությանը վերջ տալու – մեր երազանքների Հայաստանը կերտելու պահը»: Թե ո՞վ է պարոն Միրզոյանին նման բան ասել, անկեղծ ասած չգիտեմ: Այս բառերից հետո Միրզոյանը հանում է գրպանից գունավոր ճայթռուկներ եւ հենց ԱԺ ամբիոնի մոտ վառում: Ու մինչ ծուխը տարածվում է, ամբիոնին է մոտենում «Ելք»-ի եւս մեկ ներկայացուցիչՙ Լենա Նազարյանը : Նա էլ իր հերթին իր գունավոր ճայթռուկներն է վառում եւ երկուսովՙ ուսի ուսի թափահարում են դրանք: Բավականին գեղեցիկ կադր է ստացվում. ԱԺ նիստերի դահլիճը լցվում է գունավուր ծխով, «Ելք»-ի ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը թաշկինակով փակում է քիթը, որպեսզի չշնչի ծուխը եւ խնդրում ԱԺ նիստը նախագահող Շարմազանովինՙ ընդմիջում հայտարարել:

Հետո գալիս է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ որպես բժիշկ շեշտում, որ ծուխը վնասակար է շնչուղիների համար, իսկ Շարմազանովը հիշեցնում է, որ սա Ազգային ժողով է, ոչ թե մսուր-մանկապարտեզ: Իմիջիայլոց, մսուր-մանկապարտեզներում եւս ծուխ արձակել չի կարելի, ընդ որում դա ավելի անթույլատրելի է, քան ԱԺ-ի ողջ շենքը ծխով լցնելը: Մի խոսքով, «Ելք»-ը, ինչպես շատերն են պնդում, բավականին ստեղծագործական, այսինքն կրեատիվ բան է արել ԱԺ նիստերի դահլիճում, չնայած, իմ կարծիքով, Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը կրեատիվ կլինեին, եթե, օգտվելով ծխից, գնային ու նստեին ԱԺ նախագահության աթոռներին, մանավանդ որ դրանցից միայն Շարմազանովի աթոռն էր զբաղված, եւ հայտարարեին, որ Հայաստանում հեղափոխությունը տեղի ունեցավ:

Եթե լուրջ, ապա ես չգիտեմ, թե կոնկրետ ծխի նպատակը որն է, եթե ասենք վախեցնելը, օրինակ Սերժ Սարգսյանին, ապա նա ծխող է ու հազիվ թե ծխից վախենա, եթե ասենք ուշադրություն հրավիրելն էր, ապա «Ելք»-ի քաջարի մարտիկները կարող էին բոլորը Քիմ Քարդաշյանի մերկ նկարով շապիկներով գային նիստին, հավատացնում եմՙ բոլորն իրենց կնայեին ու ուշադրություն չէին դարձնի, թե ինչ են անում եւ ասում:

Ամեն դեպքում ճայթռուկներով մտնել Ազգային ժողովի նույնիսկ տարածքՙ չի կարելի, նկատի ունեմՙ մեր երազանքների Հայաստանում, որի ճանապարհը, փաստորեն, «Ելք»-ն էլ չգիտի, հակառակ պարագայում ծուխ չէր արձակիՙ անճարությունից:

Ի դեպ, ծուխը հենց անճարության նշան է, կապ չունի գունավոր է, պատերազմի դաշտում է, թե՞ սիգարետից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՓՈՐՁԻ ՇՈՒՐՋ

Հաջորդ գրառումը

«ՄԵՐ ԿԵՆՍԱՏՈՒ ՋՈՒՐԸ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

«ՄԵՐ ԿԵՆՍԱՏՈՒ ՋՈՒՐԸ ՏԱԼԻՍ ԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական