Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՐ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Երբ մարդկությունն սկսեց քարանձավից դուրս գալ ու մեջքը մի փոքր ուղղեց, անմիջապես ուշադրությունը սեւեռեց իմացության վրա, իհարկե, այն ժամանակվա իմացությունը չես համեմատի այսօրվանի հետ, բայց կարեւորը ձգտումն է. լավ բառ է` ձգտում, հենց դրա կրթական տեսակի մասին էլ ցանկանում ենք խոսել այսօր:

Ինչպես բոլոր պետությունները, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն ունի ԿԳ նախարարություն, որի խնդիրը պետության քաղաքացիներին կրթությամբ ապահովելն է: Վերջինս իր մեջ ներառում է քաղաքացուն մատուցվող պատճաշ կրթություն` քաղաքակիրթ մոտեցումներով ու պայմաններով, ինչպես պարտադրում է օրենքը, իսկ սա, կարծեմ, օրենքի երկիր է` նախագահն է ասում: Ի՞նչ խոսք, Երեւանում (հիմնականում` կենտրոնում), ինչպես մեկ-երկու խոշոր քաղաքներում ու մարզկենտրոններում դպրոցների արտաքին ու ներքին վիճակները բարվոք են, մասնագետներ կան, դե վերջիններիս որակական կողմերն այլ խնդիր է: Իսկ ի՞նչ վիճակ է Երեւանի կենտրոնից ու մարզկենտրոններից այն կողմ, ասենք` Վարդենիսի շրջանի որոշ գյուղերում, որոնք սահմանմերձ են եւ որոնց բնակիչները 1988-ին բռնագաղթվել են Խորհրդային Ադրբեջանից: Այդ տարածաշրջանի դպրոցներին նայելիսՙ առաջին հարցը, որ ծագում է անծանոթ դիտորդի գլխում հետեւյալն է.

– Ո՞ւր են աշակերտներն ու ուսուցիչները:

Այդ սահմանամերձ համայնքներում, այսինքն ԿԳՆ-ի գովերգած կրթության երկրում, մարդիկ չունեն բավարար միջոցներ հիմնավոր կրթություն ստանալու համար: Կրթությանը խաթարող ամենաացայտուն պակասը թերեւս մասնագետների թվի առումով է: Ուսուցիչները (եթե կան) 50-70 հազար ամսական աշխատավարձի համար ամեն օր ստիպված են կտրել անցնել (եթե, իհարկե, համաձայնում են նշված գումարի համար կտրել անցնել) 20-30 կիլոմետր, այն էլ` Սոմալի կամ 2004-ի Բաղդադ հիշեցնող ճանապարհներով, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կունենանք: Բայց միշտ չէ, որ գտնվում են մասնագետներ, որոնք պատրաստ են նման գումարի համար ամեն օր այդքան ճանապարհ անցնել, եւ դա բավարար չէ, ձմռանն էլ երեխաների հետ բախվել մեկ այլ պատուհասի` ջեռուցման խնդրին: Պատկերացրեք, գրողը տանի, 21-րդ դարում, մի քանի հարյուր հազար դոլարանոց բիոզուգարաններ ունեցող պետության դպրոցները դիզելային վառելիքով են ջեռուցվում: Իհարկե, ջեռուցվել բառաձեւն այս պարագայում գործածում ենք որպես ճոխություն, քանի որ իրականում այդ վառելիքը ոչ թե ջեռուցում է դասարանները, այլ` ջեռուցման պատրանք ստեղծում, էլ չենք խոսում այն մասին, որ թեթեւ քամու ժամանակ ծխատարի ծուխը լցվում է դասասենյակներ… Դե արի ու մի՛ ապխտվիր:

Հարց է ծագում, ինչո՞ւ է կրթության երկրում կրթությունն այս աստիճան բարձիթողի վիճակում, եւ հատկապես այս համայնքներում, այն դեպքում, երբ հարակից համայնքներում մասնագետների պակաս գրեթե չկա: Արեգունի համայնքի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանն օրինակ նշում է, որ իր ղեկավարած դպրոցում կոմունալ խնդիրներ կան, ջուր չկա, ճաշարանն էլ վերանորոգման ու շահագործման կարիք ունի: Վերջին տարիներին նաեւ աշակերտների թիվն է նվազել: Վարդանյանը դա բացատրեց արտագաղթի ու տեղում մնացած երիտասարդների չամուսնանալու կամ ուշ ամուսնանալու փաստով:

Մեկ-երկու համայնքներում էլ, կրկին բռնագաղթվածներով վերաբնակեցված` Ավազանում ու Դարանակում, դպրոցներն 8-ամյա են, աշակերտներն ստիպված ոտքով գնում են հարեւան գյուղի դպրոցներ` միջնակարգ կրթություն ստանալու համար: Ծնողները նեղսրտում են, ամառն անձրեւ է, ձմեռը` ձյուն ու սառույց: «20 տարի ա` ասել են, որ տրանսպորտ են տալու, բայց միշտ մի պատճառ ունենում են արդարանալու համար», ասում են նրանք:

Գրադարաններ ու գրքե՞ր, գրեթե չկան այդպիսիք, եղածներում էլ կարելի է հանդիպել ԽՍՀՄ ժողովուրդների «հայրեր» Լենինի ու Ստալինի երկերը, անգամ` ադրբեջանական հանրագիտարաններ: Գուցե մենք դեռ ԽՍՀՄ-ի քաղաքացինե՞ր ենք:

Ո՞ւր են այս երեխաների համար նախատեսված փոխադրամիջոցները, որոնց մասին խոսվում եք դեռ 2000-ից, ո՞ւր են 2-3 տասնամյակ առաջ առանց որեւէ ունեցվածքի Հայաստան եկած մարդկանց տրված խոստումները, ո՞ւր են այդ ամենի համար տարիներ շարունակ պետբյուջեից դուրս գրված փողերը… Չէ, մենք գիտենք ուր են, բայց դուք կասե՞ք:

Վարդենիս-Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԽՈՍՔ ՀԻՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական