Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐ ԽՈՍՔ ՀԻՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

Մերօրյա վաստակ ունեցող պատմաբաններից մեկի` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանի մասին խոսք ասելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար: Հեշտ է, քանի որ ասելիք շատ կա: Մարդը, գիտնական մարդը, շատ առիթներ է տվել դրա համար: Իսկ դժվար է, որովհետեւ երբ լավ ես ճանաչում նրան, տեղյակ ես նրա համեստությանը, մի տեսակ կաշկանդվում ես, դժվարանում…

Հ. Գեւորգյանն աշխատում է անընդհատ, առանց դադարի եւ ընդմիջման: Առհավատչյան ընթերցողի դատին հանձնվող, ի դեպ նաեւ ՀՀ նախագահի մրցանակի համար ներկայացված, «Հայաստանի Հանրապետության կառավարության մարտավարությունը Սյունիքում եւ Արցախում (1918-1920 թթ.)» ստվարածավալ աշխատությունն է (լույս է ընծայել 2018 թ. «Լուսակն» հրատարակչությունը):

900 էջից բաղկացած ասելիքով հարուստ ու տարողունակ ուսումնասիրության թեման մերօրյա քաղաքական զարգացումների ետնախորքի վրա դիտարկելիս առավել քան արդիական է ու անհրաժեշտ: Ի դեպ, հեղինակի մենագրությունը կրկին անգամ գալիս է ապացուցելու ժամանակակից ամերիկացի հոգեբան Քլեր Գրեյվսի հասարակության եւ պատմության զարգացման դինամիկային վերաբերող «պարույրաձեւ» զարգացման տեսությունը (պատմության ընթացքում յուրաքանչյուր իրադարձություն կրկնվում է նոր մակարդակում), որի օրինաչափություններն ու սահմանումները կիրառելի են նաեւ հայոց պատմության զարգացման գործընթացներն ուսումնասիրելու ժամանակ (տե՛ս Дон Эдвард Бек, Кристофер К. Коуон, Спиральная динамика. Упраляя ценностями и измененями в XXI веке, М., Открый мир, 2010):

Իսկապես, ծանոթանալով Հ. Գեւորգյանի ներկա ուսումնասիրությանը, կրկին անգամ համոզվում ես, որ Արցախի եւ Սյունիքի նկատմամբ թուրքերի անհաջող պատճեն ազերիների մտայնության մեջ ու նկրտումներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Միայն թե այս անգամ արդեն մենք ու աշխարհն ենք փոխվել, խելքի եկել: Ճանաչել ենք որոշ էթնոսների բուն էությունն ու նրանց ներկայացրած վտանգը մարդկությանն ու համաշխարհային քաղաքակրթությանը, մշակել թեկուզ առայժմ ոչ լիակատար, սակայն շատ դեպքերում քննություն բռնող զսպման մեխանիզմներ:

Միանգամայն իրավացիորեն հեղինակը պարզաբանում է, որ այսպես կոչված վիճելի տարածքները (նկատի ունի Սյունիքը, Արցախը եւ մյուս «վիճելի» տարածքները) ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանի լեռնային շրջանները, որոնք «իրենց աշխարհագրական դիրքով հայության բնական սահմաններն ու հենարաններն էին» (Հ. Գեւորգյան, նշվ. աշխ. էջ 3): Փաստառատ հենքով հեղինակը 1918-1920 թթ. ՀՀ կառավարության մարտավարությունը բաժանում է երեք ժամանակահատվածների`

1) 1917-1918 թ. մայիս-հունիս, երբ ՀՀ սահմաններն էլ ամբողջությամբ դեռեւս հայտնի չէին,

2) ռուսական զորքերի կողմից ճակատը լքելուց հետո,

3) երբ Առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանում տիրություն էին անում Անտանտի երկրները,

4) երբ խորհրդային զորքերը մուտք են գործում տարածաշրջան:

Հարցերին խորագիտակ հեղինակը լավագույնս ներկայացնելով յուրաքանչյուր շրջանի առանձնահատկություններն ու հայ ժողովրդի մղած հերոսական պայքարը մեր հարեւանների զավթողական նկրտումների դեմ` ընդգծում է Բաքվի նավթին տիրանալու ձգտումից կուրացած Անգլիայի որդեգրած «ոչ հայամետ, ավելի ստույգ` թուրքամետ» (Հ. Գեւորգյան, նշվ. աշխ. էջ 5) քաղաքականությունը: Իսկ դա մեծ վնասներ պատճառեց «մաքրամաքուր հայկական գավառներ` Արցախին եւ Զանգեզուրին» (նույնը` էջ 8) եւ «համառ, դիմացկուն, հնագույն մշակույթ ունեցող եւ բնական հարուստ կարողությունների տեր հային» (նույն տեղում):

Միանգամայն իրավացի է Հ. Գեւորգյանը, երբ շեշտում է Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխության հետեւանքով ձեւավորված Ժամանակավոր կառավարության իրատեսական դիրքորոշումը: Սակայն որին ցավոք հետեւեց լենինյան հեղաշրջման հետեւանքով ստեղծված բոլշեւիկյան իշխանությունը, որի քաղաքականությունը «հարցականի տակ էր դնում հայության գոյությունը» (նույնը` էջ 17): Քայլ առ քայլ ներկայացնելով 1918-1920 թթ. ընթացքում Նախիջեւանում, Սյունիքում եւ Արցախում ընթացող հայ-թուրքական հակամարտությունների պատմությունը, նկարագրելով ճակատագրի հեգնանքով Ցեղասպանությունից հրաշքով փրկված եւ սովի ու տարափոխիկ հիվանդությունների ճիրաններում հայտնված հայության մնացյալ հատվածի օրհասական վիճակը` հեղինակը շեշտում է, որ հայ-թուրք (ազերի) բախումներում, որպես կանոն, «նախահարձակ կողմը գրեթե մշտապես եղել են թուրքերը» (նույնը` էջ 37) եւ ավելացնում, որ հայերն էլ իրենց տունն ու հայրենին պաշտպանելու համար ամեն անգամ ոտքի են կանգնել ու արժանի հակահարված տվել:

Մանրամասն ու գիտական բարեխղճությամբ քննարկելով ժամանակաշրջանը բնութագրող կարեւորագույն հիմնահարցերը` Հ. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ չարաբաստիկ Բաթումի պայմանագրին: Դրանում Զանգեզուրն ու Արցախը մաս չէին կազմել Հայաստանին եւ սա «մշտապես կարեւոր հաղթաթուղթ է եղել նորանկախ Ադրբեջանի ձեռքին» (նույնը` էջ 108): Իրողություններին քաջատեղյակ հեղինակն իրավացիորեն ու պատճառաբանված ներկայացնելով, որ համաձայն պայմանագրի 14-րդ հոդվածի, այն պիտի վավերացվեր Հայաստանի եւ Թուրքիայի կողմից եւ նոր միայն վավերական կհամարվեր, շեշտում է, որ այն «ոչ միայն չի վավերացվել երկուսի կողմից էլ, այլեւ չի ճանաչվել որեւէ մեկ այլ պետության կողմից» (նույնը` էջ 68), հետեւապես իրավական որեւէ ուժ չունի:

Աշխատությունում բավականին մանրամասնորեն քննարկվել է նաեւ Զորավար Անդրանիկ-ՀՅԴ-օրվա իշխանություններ հարաբերությունների հիմնախնդիրը: Նկատենք, որ այս դեպքում հարգարժան հեղինակը ավելի շատ տուրք է տվել ազգային հերոս զորավարին մեղադրելու տեսակետին: Այնինչ ակնհայտ է, որ իշխանություններն էլ իրենց հերթին ելնելով պահի անհրաժեշտությունիցՙ պարտավոր էին լավագույնս օգտագործել ազգային հերոսի բոլոր հնարավորությունները:

Անդրադառնալով անգլիացիների տարածաշրջան մուտք գործելու հանգամանքին, հեղինակը միանգամայն ճիշտ, հավերժ արդիական եւ ուսանելի դիտողություն է անում. «Հայերը միայն պահանջում էին իրենց իրավունքները եւ չաշխատեցին սիրաշահել անգլիացիներին» (նույնը` էջ 169), ինչն անընդհատ անում էին մեր հարեւանները եւ շարունակաբար հայտնվում շահեկան վիճակում: Սակայն հեղինակի դիտարկմամբ դիվանագիտության ասպարեզում, որտեղ զգալի դերակատարություն ուներ քծնանքն ու խորամանկությունը, հայերն իրենց թերացումները լրացնում էին ինքնապաշտպանական փայլուն մարտերով ու շատ անգամներ անհավատալի թվացող հաղթանակներ տանելով:

Հեղինակը նաեւ բծախնդիր մանրամասնությամբ եւ արխիվային վավերագրերի առատ վկայակոչումներով ներկայացնում է քննության առարկա տարածաշրջաններում ձեւավորված ՀՀ իշխանությունների վճռական ու հաճախ անելանելի իրավիճակներում հայտնվելու, սակայն անկոտրում կամքով իրենց ազատությունը պահպանելու ձգտումը:

Առանձնապես հաջողված «Արցախյան Ազատամարտը 1920 թ.» ենթագլխում հեղինակը սրտացավորեն եւ խանդաղատանքով է ներկայացնում իշխանության ղեկավարից մինչեւ վերջին բնակիչ եղած միակամությունը եւ անկոտրում հավատը լուսավոր ապագայի նկատմամբ: Իսկապես էլ, 1920 թվականին հայերն ուժերի գերլարումով արդեն ապահովել էին իրենց ազատ ու հայրենիքի ծոցում ապրելու իրավունքը, սակայն այս անգամ էլ Լենին-քեմալյան հայակուլ դաշինքը եկավ խաթարելու պատմության բնականոն ընթացքը եւ արցախահայությանը հերթական անգամ մայր հայրենիքից զատված ապրելու եւս մի պատմական շրջափուլ պարտադրեց:

Նախորդ գրառումը

ԳՅՈՒՂՈԼՈՐՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ, ԿԱՄՙ ՍՏԵՊՂԻՆԸ ԵՎ ԻՐ ԳԻՆԸ

Հաջորդ գրառումը

Ո՞ՒՐ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ՒՐ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական