Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Ապրիլի 2-ին, նկատի ունեմՙ 2018-ի, գիշերային ժամերին Եռաբլուրը դեռ լի էր այցելուներով: Մարդիկ օրվա ընթացքում չէին հասցրել լինել այնտեղ (մեռելոց էր) ու մի պահ ուղղակի կանգնել երկու տարի առաջ այդ օրը հայրենիք փրկած տղաների առջեւ ու գիշերն էին կարողացել գալ: Գերագույն գլխավոր հրամանատարը չէր կարողացել: Անկեղծ ասածՙ չգիտեմ պատճառը, գուցե ժամանակ չի ունեցել, ամեն դեպքում Բաղրամյան 26-ը որեւէ բան չի հայտարարել, թե ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին Եռաբլուր չի գնացել ու ուղերձ կամ դրա նման մի բան չի հղել: Չնայած, դատելով նախագահի պաշտոնական կայքէջից, այդ օրը Սերժ Սարգսյանը միայն մի բան է արելՙ նա շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիինՙ Եգիպտոսի նախագահ վերընտրվելու առիթով: Ընդ որում, Սիսին նախագահ էր ընտրվել նախորդ շաբաթ, ու եթե ինչպես նախագահ Սարգսյանն է ասումՙ «հայ-եգիպտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ», ապա առնվազն տարակուսանք է առաջացնումՙ Սիսիին ուշ շնորհավորելը: Հուսանք նախագահ Սիսին այս ուշացումից հետեւություններ չի անի, եւ բարեկամ Եգիպտոսի հետ կշարունակենք պահպանել առաձնահատուկ ջերմությունն ու անմիջականությունը:

Ինչեւէ, ուրեմն ապրիլի 2-ին նախագահ Սարգսյանը ժամանակ ունեցել է, եթե իհարկե նախագահի ողջ գործունեությունը նրա պաշտոնական կայքի աշխատակից տղաներն ու աղջիկները ներկայացնում են, ապա 2018-ի ապրիլի 2-ին Սերժ Սարգսյանը հանգիստ կարող էր առնվազն մեկ ժամով այցելել Եռաբլուր, կանգնել այն տղաների առջեւ, որոնց հետմահու պարգեւատրել է, նայեր նրանց ծնողների աչքերին, եթե հնարավոր է, եթե խնդիր չկա: Ուրեմն խնդիր կա: Հնարավոր է նախագահը չգիտի, թե նրանց ինչ ասի, խորհրդականներն էլ, պարզ է, չգիտեն: Մինչդեռ ԱՄՆ բանակի գեներալ Ջորջ Պատտոն կրտսերն, օրինակ, գիտեր, թե ինչ պետք է ասել: Նրան չեն ծափահարել, նրա ասածները որպես կատարյալ ու անքննելի ճշմարտություն չեն ընկալել, նրան ազգովին ոչինչ չեն խնդրել, ամեն ինչ չէ, որ նա է որոշել,… Նրան պարզապես հիշում են, քանի որ 1944-ին, երբ ամերիկյան զորքը զգալի զոհեր ուներ, գեներալ Պատտոնը կանգնեց ողջերի առջեւ եւ ասաց. «Զինվորներ, ձեր առաջադրանքը հայրենիքի համար մեռնելը չէ: Ձեր առաջադրանքն է այնպես անել, որ դիմացի շան որդիները մեռնենՙ հանուն իրենց հայրենիքի»:

Այսքանը… Պետք էր ասել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԵՆԳԵՆՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

TERT.AM-Ը ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՍՊԱՆԵ՞Լ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

TERT.AM-Ը ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՍՊԱՆԵ՞Լ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական