Հինգշաբթի, Սեպտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԵՎ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանը ներքին քաղաքական բարեփոխումներ իրականացնելուն զուգահեռ, պարտավոր է պահպանել նաեւ իր միջազգային հարաբերությունները եւ իր ձայնն ու մտահոգությունները լսելի դարձնել միջազգային ֆորումներում: Խաղաղություն դեռ հաստատված չէ ո՛չ Հայաստանի սահմաններում, ո՛չ էլ Արցախում: Զինվորներ եւ քաղաքացիներ շարունակում են զոհվել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների հետեւանքում:

Ոչ մի համոզիչ պատճառաբանություն կամ բացատրություն չտրվեց այն մասին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիւեը անսպասելիորեն որոշեց նախագահական ընտրություններն անցկացնել ապրիլին, եւ ոչ թե նախատեսված հոկտեմբերին: Ակներեւ է, որ երբ էլ տեղի ունենան այդ ընտրությունները, Ալիեւյան դինաստիայի իշխանության շարունակականությունը կանխորոշված փաստ է:

Ընտրարշավի ընթացքում «Նոր Ադրբեջան» կուսակցությունն անցկացրեց իր 6-րդ կոնգրեսը իր նոր (ու հին) թեկնածուՙ Ալիեւին առաջադրելու համար: Բավական չէր լսել ազերի նախագահի ռազմատենչ սպառնալիքներըՙ զենքի ուժով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու վերաբերյալ, նա նաեւ ավելի առաջ գնալով հոխորտաց իր երկրի սահմանները ընդարձակելու մտադրությունների մասին, պնդելով, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը պատմական ազերի տարածքներ են եղել եւ Բաքվի «ռազմավարական նպատակն» է վերադարձնել այդ տարածքները: Նա կարդում էր նախօրոք պատրաստված տեքստը, այնպես որ իր խոսքերը չեն կարող համարվել բորբոքված վիճակում արտաբերված լեզվի սայթաքումներ:

Այս մոլեգին վիրավորանքի հակադարձումից հետո, «Նոր Ադրբեջան» կուսակցության խորհրդարանական պատգամավորներից Ռասիմ Մուսաբեկովը փորձեց մեղմացնել Ալիեւի խոսքերը ասելով, որ նա ի նկատի ուներ ադրբեջանցիների վերադարձը այդ տարածքներում գտնվող իրենց տները: Անճարակ մի արդարացում, հատկապես այն պատճառով, որ այնտեղ բացակայում է հակառակ կողմի միեւնույն իրավունքը: Ի՞նչ ճակատագիր է սպասում Բաքվում, Սումգայիթում եւ Գյանջայում ազերիների իրագործած կոտորածների հետեւանքում այդ վայրերից վտարված կամ փախած հայերին:

Ալիեւը հաստատ գիտեր ինչի մասին է խոսում, որովհետեւ իր այդ հռետորական տոնը անհրաժեշտ էր իր ներքին ունկնդիրներին:

Ռազմատենչ բառերի ստեղծած այս լարվածությունը տարբեր ձեւով մեկնաբանվեց Հայաստանում: Շատերը փորձեցին անտեսել այն համարելով, որ սովորական ընտրական քարոզչություն է, բայց ուրիշներ լուրջ վերաբերվեցին դրան եւ առաջարկեցին ռազմավարական հակադարձ քայլեր ձեռնարկել: Ոմանք նույնիսկ հավատացին, որ եթե Ալիւեը Երեւանին էր ակնարկում, ուրեմն ազերի բանակը գուցե պատրաստվում էր, թուրքական բանակի զորակցությամբ, հարձակվել Հայաստանի վրա Նախիջեւանից: Մի քանի «բազեներ» էլ առաջարկեցին կանխարգելիչ հարձակումներ գործել նախքան ազերիները որեւէ քայլ կձեռնարկեին:

Մեր դարում եւ մեր օրերում մարտավարություն մշակողները պարտավոր են հաշվի առնել իրենց գործողությունների դոմինո էֆեկտը:

Ռազմական որեւէ սցենարի պարագայում, Հայաստանը անտես չպետք է անի թուրքական գործոնը: Առաջին հակամարտության ժամանակ Թուրքիան անմիջականորեն մաս չէր կազմում: Հիմա այլ է իրավիճակը: Բացի այդ, Երեւանը նախեւառաջ Մոսկվայի համաձայնության կարիքն ունի, քանի որ Հայաստանը ի վիճակի չէ առանձին դիմադրել Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զորքերին: Նա կարիքն ունի ռուսական զորքերի ռազմավարական մասնակցության:

Գուցե Կովկասում այս հանկարծակի զարգացումներն էին, որ արագացրին նախագահ Սերժ Սարգսյանի ուղեւորությունը Մյունխենՙ մասնակցելու Անվտանգության կոնֆերանսին: Երկար տարիներ Հայաստանի մասնակցությունը նախագահական մակարդակով չէր եղել:

Իր խոսքի նախաբանում Հայաստանի նախագահը նշեց, որ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը ե՛ւ մարտահրավեր էր, ե՛ւ հնարավորություն: Նա անտարակույս ակնարկում էր Եվրոմիության եւ Թուրքիայի, մասնավորապես Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող լարվածությանը: Անցյալ տարի Գերմանիայի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած ամբարտավանությունը պատճառ դարձավ կամ նպաստեց, որ Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական որոշում ընդունի: Նրան հետեւեց Նիդերլանդների որոշումըՙ քննարկելու երկու բանաձեւեր խորհրդարանում:

Անցյալ շաբաթ պարզ դարձավ, որ խորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 2004-ին ընդունած իր որոշումը եւ պարտավորվում է Հայաստանում ցեղասպանության ապրիլյան ոգեկոչումներին մասնակցել կառավարական ներկայացուցչությամբ:

Սա, իհարկե, վրդովեցրեց Թուրքիային եւ ստիպեց, որ Ամստերդամից ետ կանչի իր դեսպանին: Այս արարողությունը կրկնվում է ամեն անգամ, որ մի երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Որոշ ժամանակ անց, սովորաբար, հարաբերությունները վերականգնվում են:

Մինչ հայերս գերագնահատում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ներդրված մեր քարոզչական ջանքերը, չպետք է թերագնահատենք թուրքերի դերակատարությունը իր հակառակորդներին հակընդդեմ քայլեր ձեռնարկելու գործում: Խոսքը վերաբերում է Իսրայելի Քնեսեթին, որ վերջերս քննարկեց եւ մերժեց ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:

Արդեն որոշ ժամանակ է, ինչ հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարված են: Գուցե, այդ պատճառով էլ թշնամիներով շրջապատված վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարությունը որոշեց այդ քայլով հասկացնել Թուրքիային, որ ժամանակն է բարելավելու հարաբերությունները:

Ընդունված է, որ երբեմն երրորդ կողմի միջոցով են հակառակորդները միմյանց ուղերձներ հղում, հաշտեցման եզրեր փնտրում, կամ հաշիվներ մաքրում: Հայաստանի նախագահը հավանաբար այդ հնարավորության մասին էր ակնարկում, երբ Մյունխենում արտասանած իր խոսքում շեշտը մասնավորապես դրեց Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, ակնարկելով Հելսինկիում ընդունված եզրափակիչ փաստաթղթին, որտեղ ամրագրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներըՙ ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության պահպանումը: Նա զգուշացրեց դիվանագետներին նպատակահարմարությունից ելնելով չտարանջատել կամ չհակադրել այդ սկզբունքները:

Նա նաեւ առիթից օգտվելով խոսեց Ադրբեջանի վերջին ժամանակների ընդգծված տարածքային նկրտումների մասին, որոնք նա «զառանցանք» որակեց, եւ կոչ արեց միջազգային հանրությանը հակադարձել նման ամբարտավանություններին: «Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ», զգուշացրեց նա: Ապա անդրադարձավ բեռլինյան պատին, որը քանդվեց, բայց Հայաստանի շրջափակումը Թուրքիայի կողմից դեռեւս շարունակվում է: Հայաստանն իր բարի կամեցողությունն արտահայտեց ստորագրելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Արձանագրությունները, բայց Թուրքիան ետ քաշվեց վերջին րոպեին նախապայմաններ դեմ դնելով: Գործնական գետնի վրա այդ Արձանագրությունները ներկայիս կորցրել են իրենց նշանակությունը, որովհետեւ Հայաստանը չի կարող անվերջ սպասել, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի դրանք:

Նախագահ Սարգսյանի բոլոր բացահայտումները խիստ հաշտարար եւ կառուցողական տոնով էին մատուցվածՙ չստեղծելու համար այն տպավորությունը, թե Հայաստանը Եվրոպայի դարպասների առջեւ իր դժգոհություններն է արտահայտում: Նա նաեւ ուրվագծեց Հայաստանի դրական դերակատարությունը որպես կամուրջիՙ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոմիության միջեւ: Այդ զույգ կառույցներին Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ոչ թե խոչընդոտել է համագործակցությանը, այլ ընդհակառակըՙ նպաստել տարածաշրջանի արդիականացմանն ու արդյունաբերական զարգացման գործընթացին: Նա տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ են վարվում կառուցելու տրանզիտային միջանցք Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ: Հենց ավարտվի, կառույցը ծառայելու է ոչ միայն մասնակից պետություններին, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրներին: Սարգսյանն իր ելույթն ավարտեց եզրակացնեով, որ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը շահավետ է բոլոր կողմերի համար:

Մինչ վերաձեւավորվում են իրավիճակները Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում, ժամանակն է, որ Հայաստանը հաստատակամորեն իր ուրույն տեղն ապահովի աշխարհում: Եվ դրան զուգահեռ արդիականացնի եւ վերազինի իր բանակը, որպեսզի կանխի մեկ այլ «բլիցկրիգ» Ադրբեջանի կողմից:

Հայաստանը հետեւում է նախագահ Ռուզվելտի «մեղմ խոսիր, բայց ձեռքում պահիր մի մեծ մահակ» խորհրդին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱԽՍՏԱԿԱՆՙ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՍԵՎԱՆ ԲԻՉԱՔՉԻԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

29 օգոստոսի, 2025

Խաղաղությունը մնում է անմատչելի

29/08/2025
29 օգոստոսի, 2025

 Մտորումներ «Թրամփի ճանապարհի» մասին

29/08/2025
29 օգոստոսի, 2025

TRIPP-ը խաղաղությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական խառնիխուռն վիճակ է ստեղծում

29/08/2025
29 օգոստոսի, 2025

Պատմության համար

29/08/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՍԵՎԱՆ ԲԻՉԱՔՉԻԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին. լրագրող Լիա Սարգսյան

04/09/2025

Խոյ համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանն ու նրա եղբայրը իրենց ծննդավայր Շահումյան գյուղում խայտառակ ծեծկռտուք են սարքել, բռնության են ենթարկել...

ԿարդալDetails

Ժան Գաբենի 8 ատամները

03/09/2025

Ես Դոնբասը Պուտինին չեմ տա. Զելենսկի

03/09/2025

Շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում. պատմում է Վագիֆ Խաչատրյանի դուստրը

03/09/2025

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող գույքը չի վերադարձվի պետությանը. Դատախազությունը պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում

03/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական