Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՏՈՒԿ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օրեր առաջ, երբ Հենրիխը (գերմանացի գրող ֆոն Կլեյստը չէ, այլ հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը) նոր էր անձրեւոտ Մանչեսթերից տեղափոխվել անձրեւոտ Լոնդոնՙ չմոռանալով վերցնել անձրեւանոցը, որը երբեք չի բացում, քանի որ ինքը կարմիր «Ֆերրարի» ունի, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել էր (իբր), թե սկզբում ինքն իմացել է, որ Հենրիխըՙ մեր տղեն, պարծանքը, հպարտությունը… թուրք է, բայց… Հետո Վենգերը հերքեց այդ ամենըՙ շեշտելով, որ ինքը չէր կարող նման անհեթեթություն ասել, ինչն իր անունից տարածվում է Անգլիայում, որովհետեւ ինքը Ֆրանսիայից է, որտեղ աշխարհահռչակ հայեր կան ու բոլորը ճանաչում են հայերին (դրանով «կծեց» անգլիացիներին): «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը հատուկ նշել է, որ ինքը չէր կարող շփոթել հայերին թուրքերի հետ, քանի որ սովորել է ֆրանսիական տնտեսագիտական համալսարանում: Սրանից կարելի է ենթադրել, որ Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ունեցող մարդը (պարտադիր չէՙ պատմաբան) չի կարող խառնել հայերինՙ թուրքերի հետ, կամ հակառակը:

Բայց սա չէ կարեւորը, մանավանդ որ այսօր մեր շուրջըՙ նկատի ունեմ Վլադիվոստոկից Գլենդեյլ ու Սիդնեյից Բուենոս Այրես, կան բարձրագույն կրթություն ունեցող բազմաթիվ հայեր, որոնց համար միեւնույն է, թե աշխարհն ինչ գիտի հայերի ու թուրքերի մասին:

Կարեւորն այն է, որ «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը, պարզվում է, ճանաչում է ոչ միայն Հայաստանն ու հայերին, այլեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, քանի որ ասել է. «Հենրիխ Մխիթարյանը եկել է մի երկրից, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու համար պետք է հատուկ բնավորություն ունենաս»: Թե որտեղի՞ց գիտի ֆրանսիացի մասնագետը նման մանրամասներ հայկական ֆուտբոլից, դժվարանում եմ ասել, բայց փաստ է, որ նման բան ասող մարդը պետք է առնվազն երկու անգամ լինի Հայաստանի հավաքականի, կամ եվրոպական մրցաշարի մասնակցող հայկական որեւէ ակումբի հանդերձարանումՙ թիմի պարտությունից հետո, ու տեսնի, թե ինչ է ասում ֆեդերացիայի նախագահըՙ ֆուտբոլիստներին: Նա նաեւ պետք է գոնե մեկ ամիս լինի Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլային թիմերում ու տեսնի, թե ի՞նչ սկզբունքով են մարզիչներն ընտրում թիմերի մեկնարկային կազմը, այլ կերպՙ ում են տեղ տալիս եւ ումՙ ոչ, եւ ամենակարեւորըՙ ինչու… Ապա, այս ամենը տեսնելուց հետո, նա պետք է համապատասխան եզրակացություն կազմի, որ Հայաստանում, որտեղ փոքր տարիքից ֆուտբոլիստները բաժանվում են ըստ ծնողների ֆինանսական կարողությունների կամ կապերի, որտեղ հավաքական թիմի տղաներն անգամ կարող են ու պարտավոր են կուլ տալ հայհոյանքները, հակառակ պարագայում այլեւս հավաքական չեն հրավիրվի, ֆուտբոլիստն իսկապես պետք է հատուկ բնավորություն ունենա, որպեսզի բարձրակարգ դառնա: Եւ ոչ միայն ֆուտբոլիստը:

Ի դեպ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը Դորտմունդի «Բորուսիա»-ում Մխիթարյանի խաղընկերն էր, «Արսենալ» է գնացել Գաբոնից, ու Վենգերը նրա մասին նման բան չի ասել: Չնայած Գաբոնում ոչ թե բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու, այլեւ ապրելու համար է հատուկ բնավորություն պետք, քանի որ աֆրիկյան այդ երկրում կան բորենիներ, ընձառյուծներ, թունավոր օձեր ու ամենատարածվածըՙ ցեցե թունավոր ճանճեր…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՁԱՆՆԵՐ, ՄԱՐԴԻԿ ԵՎ ՄԻ ՔԻՉ ԿԵՏՉՈՒՊ ՈՒ ԹԹՈՒ ՎԱՐՈՒՆԳ

Հաջորդ գրառումը

ԾԽԵԼ ԳԵՂԵՑԻԿ, ԹԱՐԳԵԼ ԳԵՂԵՑԻԿ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԾԽԵԼ ԳԵՂԵՑԻԿ, ԹԱՐԳԵԼ ԳԵՂԵՑԻԿ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական