Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ինչպես Ստրասբուրգից հաղորդում է գերմանական dpa- ի թղթակիցը փետրվարի 8- ի երեկոյան լրահոսում, Եվրախորհրդարանը դատապարտել է հյուսիսային Սիրիայում Թուրքիայի ակտիվ ռազմական գործողությունները: ԵԽ-ը քննադատել է նաեւ այդ հարձակմանն ընդդիմադիր անձանց ձերբակալությունները:Թուրքական բանակը հունվարի 19- ից «Ձիթենու ճյուղ» անվանյալ ռազմական գործողությունն է իրականացնում Աֆրինի շրջանում քրդերի դեմՙ նրանց PKK- ի հետ համարելով ահաբեկչական կազմակերպություններ: