Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ս. ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

26/01/2018
- 26 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Գյումրիում գործող «Թռչունյան» գիշերօթիկը տարվա մեջ մի քանի անգամ հյուրընկալում էր Հայաստանի եւ սփյուռքի մտավորականների, արվեստի գործիչների, ճանաչված լրագրողների, եւ 2006 թվականին, ինչպես ասում են, հերթը հասել էր Սիլվա Կապուտիկյանին, որի հանդիպման մի քանի պայմանավորվածություններ չէին կայացել զանազան պատճառներով: Վերջապես, որոշվեց բանաստեղծուհուն հրավիրել իր ծննդյան օրը, որը ոչ միայն կայացավ, այլեւ մնաց մանկատան պատմության մեջ, ոսկե ֆոնդում, թե՛ հյուրի բացառիկ կերպարի, թե՛ կազմակերպչական անակնկալների իմաստով:

2006թ. ձմեռը խիստ էր ու ձյունառատ: Որոշված էր, որ հունվարի 20-ի առավոտյան ժամը 11-ին դուրս էինք գալու դեպի Գյումրի եւ հաջորդ օրը վերադառնալու էինք, մեկ գիշեր մնալով «Թռչունյանում»: Նշված օրը Սիլվան զանգահարեց առավոտյան եւ խնդրեց մեկնման ժամը փոխել եւ Երեւանից դուրս գալ ժամը 13-ին, որից հետո նորից ժամը փոխեց, քանի որ բանաստեղծուհու մոտ էր եկել նրան շնորհավորելու Օհան Դուրյանը, այն ժամանակվա մշակույթի նախարարՙ Կարինե Խոդիկյանը, ով բերել էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորանքները, ուստի խումբը դեպի Գյումրի շարժվեց միայն ժամը 17-ին, փաստորեն մթնով: Բնականաբար, տագնապած էինք, քանի որ ճանապարհը այդ օրերին փակվում էր, բայց Կապուտիկյանը պնդեց մեկնել:

Մեկնեցինք երկու մեքենայով, վաղօրոք խնդրելով, որ Թալինի խաչմերուկում մեզ «Ջիպ» դիմավորի ու ժամը 20-ի շրջանում հասանք Գյումրի: Քանի որ արդեն տարաժամ էր, սաների ողջույնը մնաց հաջորդ օրվա, իսկ աշխատակազմը եւ այլ գյումրեցիներ հավաքվեցին սրահներից մեկում, ինչպես ասում են, աղ ու հացի: Երեկոն կամաց – կամաց ջերմացավ, Սիլվան աշխուժացավ եւ մտավ իր դերի մեջ ու երբ մեծարանքի ու գովեստի խոսքերը հասան բարձրակետին, Սիլվան կատակով ասաց.- բա զուռնա-դհոլն ո՞ւր է: Ասելուն պես սրահի դռները բացվեցին ու զուռնա-դհոլը աղմուկով ներս մտավ: Վստահ եմ, թե ընթերցողը կպատկերացնի պահի բացառիկ ջերմությունն ու խանդավառությունը, որը բնականաբար վերածվեց, կարճ ասած, քեֆի:

Քանի որ Սիլվան հոգնած էր, հուզված, որոշեցինք իրեն տրամադրված սենյակի հարեւանությամբ տեղավորել նրան ուղեկցող, «Մուղնի» հրատարակչության տնօրենՙ Ռուզան Պետրոսյանին, ով ուշադիր պետք է լիներ եւ մոտենալու էր Սիլվային, նրա զանգը լսելուն պես:

Միայն առավոտյան իմացանք, որ Սիլվան գիշերը երկու անգամ, պատահաբար, կպել էր զանգի կոճակին եւ արթնացրել ոչ միայն Ռուզանին: Օրը սկսվեց զավեշտով, ապա առավոտվա նախաճաշով թեմի առաջնորդՙ Միքայել Սրբազանի հետ, որից հետո մի բացառիկ, ջերմ ու խանդավառ հանդիպմամբ շարունակվեց: Թե ինչ կատարվեց Կապուտիկյանի հետ, երբ դահլիճ մտավ Երեւանից ժամանած մտավորականների խումբը, դա խոսքով դժվար է նկարագրել…

Սաները համերգային մի ծաղկեփնջով ցնցեցին դահլիճը, ուր ներկա էր ողջ Սեվերսկի թաղը: Հանդիպումը կմնա մանուկների հիշողության մեջ հատկապես իր ավարտով, Սիլվայի բացառիկ հայրենասեր տրամաբանված, թե՛ մտահոգ, թե՛ լավատես, բոցաշունչ ելույթով: Իրենց ողջույնի խոսքերն ասացին հյուրերից Քույր Արուսյակը եւ Հայր Վարդանը, Սիլվային անվանելով աշխարհասփյուռ հայության փառքն ու պարծանքը:

Ավելորդ է ասել, թե ինչպես անցավ մանուկների հետ համատեղ ճաշը, Կապուտիկյանի թամադայությամբ, որը նշանակում է մթնոլորտի նկարագրության նշաձողը ավելի բարձրացնելու անհնարինություն:

Երեւան հասանք երեկոյան ժամը ութին, ճանապարհին թողնելով տասնյակ մեքենաներ ձյունառատ ճամփեզրերին: Օրեր անց Սիլվան մի լուսապսակով էր հիշում «Թռչունյան» տան սաների հետ իր հանդիպումը, ուր նա թողեց սիրո, մայրական ջերմության ու հայրենասիրության կորիզներ: Ինչ կանխազգացում կամ ինչ խոսեց Սիլվայի մեջ, որ չնայած ժամանակի սղությանը, նա ցանկություն հայտնեց այցելել Շիրազի հուշարձանին, որը կերտված էր իրենց զավակիՙ Արա Շիրազի ձեռքով: Միայն Արարիչը կարող է ասել, քանի որ նա՛ էր որոշել, թե սա էր լինելու նրա վերջին տարեդարձը…

Արդյո՞ք իմանալով, որ դա իր վերջին տարեդարձն էր…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ՞

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական