Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐՔԻ ՊԵՍ ԲԱՐԴ, ՖԻԼՄԻ ՊԵՍ ՊԱՐԶ

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆն իրՙ օրերս լույս տեսած գիրքը անվաներ պարզապես «Կրակ եւ ցասում», ապա այն հավանաբար հետաքրքրական լիներ միայն հնդկական կինոյի, գուցե նաեւ մեքսիկական սերիալների սիրահարներին, որոնք դեռ մնացել են հին ու բարի հնդկականՙ «Ծաղիկը փոշու մեջ» ֆիլմի ազդեցության տակ: Բայց լինելով փորձառու լրագրող, Վուլֆն իր գրքի վերնագիրը գրելիս չի բավարարվել միայն կրակ եւ ցասում բառերով, այլՙ «Կրակ եւ ցասումՙ Սպիտակ տանը»: Ընդ որում, ոչ թե պարզապես Սպիտակ տանը, այլՙ Թրամփի Սպիտակ տանը: Այսինքն Վուլֆի գիրքը կոչվում է Կրակ եւ ցասումՙ Թրամփի Սպիտակ տանը : Սա արդեն հետաքրքրական է, ընդ որում բոլորինՙ սկսած նույն Սպիտակ տանը Թրամփի սպիտակեղենը լվացողից, վերջացրած Կիմ Չեն Ընով, որն, ի դեպ, կարող է մի քանի օր տարվել Թրամփի մասին գրքով ու մոռանալ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերի մասին: Ամեն դեպքում, երբ Վուլֆի գիրքը լույս տեսավ, Փհենյանն ու Սեուլը հայտարարեցին իրենց միջեւ դադարեցված երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին, ԿԺԴՀ-ն նույնիսկ նշեց, որ իր մարզիկները կմեկնեն Հարավՙ մասնակցելու այս տարի կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին… Մի խոսքով, կարելի է եզրակացնել, որ Կիմ Չեն Ընը Վուլֆի գիրքն է կարդում ու պատերազմելու ժամանակը չունի:

Ցավոք սրտի Վուլֆի գիրքը դեռ Հայաստան չի հասել, կամ գուցե հայաստանյան իրադարձությունները դեռ այդ գրքի մակարդակին չեն: Եթե հասներ, ապա հազիվ թե Ելք դաշինքը հունվարի 19-ին թանկացումների դեմ երթի դուրս գար, քանի որ, լինելով ինտելեկտուալների դաշինք եւ աշխարհում այսօր առկա բոլոր քաղաքական տեխնոլոգիաներին հետամուտ, Ելք-ականները իրենց տներում նստած այդ գիրքը կկարդային: Բացի այդ Ելք-ի որոշ ուժերի ու անհատների համար, կարծում եմ, շատ հետաքրքրական կլինի ամերիկյան քաղաքականության էությունը, իսկ մյուս մասին հետաքրքրական չի լինի, քանի որ իրենք արդեն գիտեն: Ինչեւէ, Ելքը հունվարի 19-ին հրավիրում է երթիՙ ընդդեմ թանկացումների: Ու այստեղ սկսվում է ամենակարեւորը: Նախ, ՀՀ նախագահը, որն, ինչպես իր մամուլի խոսնակը հայտարարեց Նոր տարվա առաջին օրերին թեթեւ մրսածություն ուներ ու տանն էր, հաղթահարելով այդ մրսածությունը, իր մոտ է հրավիրել ֆինանսների նախարարին: Նախարար Արամյանը Սերժ Սարգսյանին է ներկայացնում ինչ-որ հաշվետվություն, որը կարեւոր կլիներ մեզ համար, եթե բանկիր լինեինք, կամ խոշոր տնտեսվարող, իսկ այ նախագահը հանձնարարում է ֆինանսների նախարարինՙ ուշադրության տակ պահել բնակչության սոցիալական խնդիրները: Այնպես որ, հունվարի 9-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիների սոցիալական խնդիրներն ուշադրության տակ է պահելու: Սրան զուգահեռ, ՏՄՊՊՀ-ն հատուկ նիստ հրավիրեց, որտեղ հիմնավորեց Հանրապետությունում բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի թանկացումները:

Ելք-ի երթը սկսվելու է Մոսկվա կինոթատրոնի դիմացի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից: Ինչո՞ւ: Կինո՞յի, հանդիպակաց հյուրանոցի՞, թե՞ սրճարաններում գների բարձրացման դեմ է կոնկրետ Ելք-ի բողոքը: Լավ, մայրաքաղաքում շուկա չկա՞ր, որտեղից կարելի էր սկսել երթնՙ ընդդեմ թանկացումների, ընդ որում ավելի մեծ թվով մարդկանց հավաքելով, որքան կարելի է հավաքել Ազնավուրի անվան հրապարակում: Ենթադրում եմ, որ այստեղ վերնագրի խնդիր կա, ավելի ճիշտՙ վերնագրով ամեն բան ասված է: Ելք-ի լուսավոր մասը հատկապես միշտ դեմ է եղել Մոսկվային, ուրեմնՙ Մոսկվայի դիմաց, Ելք-ին մշտապես մեղադրել են կինո սարքելու համար, ուրեմն կինոթատրոնի դիմաց, Ելք-ում կամ հերոս են կամ հերոսանում են, ուրեմն Ազնավուրի հրապարակում եւ վերջապես, ինչպես անձամբ Էդմոն Մարուքյանն է ասելՙ իրենք թանկացումների մասին խոսել են ԱԺ-ում ու տեսնելով, որ արդյունք չկա, դուրս են գալիս փողոց: Սա արդեն ամենահետաքրքրականն է: Ինչպես հիշում ենք, Ելք դաշինքը խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ բոլորիս համոզում էր, որ ԱԺ-ում հարցեր լուժելու ելք կաՙ իրենցով: Ոմանք հավատացին, ու քանի որ այդ ոմանք այնքան շատ էին, որ Ելքը անցավ խորհրդարան: Սակայն ինչպես տեսնում ենք, նույն Ելքը խոստովանում է, որ ԱԺ-ում ելք չկա, ելքը փողոցում է…

Բայց չմեղադրենք Ելք-ին ՀՀ քաղաքացիներին խաբելու համար, մանավանդ, որ Ելքը այս հարցում միակը չէ: Օրինակ ֆինանսների նախարարն արդեն շուրջ մեկ շաբաթ լուրջ ուշադրություն է դարձնում սոցիալական խնդիրներին ու շատ հնարավոր է, որ այդ խնդիրները մինչեւ հունվարի 19-ը լուծվեն: Ելք-ն էլ Ազնավուրի հրապարակում հավաքված մարդկանց հրավիրի Մոսկվա կինոթատրոնՙ «Սուպեր-մամա-2» ֆիլմը դիտելու:

Իսկ մեզ մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է աշխարհում ամեն բան այսքան բարդ, ինչպես գիրքը ու Հայաստանում ինչո՞ւ է ամեն բան այսքան պարզ, որքան ֆիլմը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԿՈՉԸ

Հաջորդ գրառումը

ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅՈ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ո՞Չ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅՈ, ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ո՞Չ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ԵՄ-ին ինտեգրման մասին «հիշել» են ծեծով. Սուրեն Սուրենյանց

12/05/2025

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հայաստանը Եվրամիության անդամակցության մասին օրենքն ընդունել է, բայց դրանից հետո որևէ զարգացում դեռ չկա, ասել...

ԿարդալDetails

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, Նիկոլը՝ կապիտուլյացիան. Շարմազանով

12/05/2025

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական