Երեքշաբթի, Հունիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԿՈՉԸ

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ տիկին Զարուհի Փոստանջյանը ամենեւին էլ թեթեւ մրսած չէ եւ Բեյրութում է: Ավելի վաղ տիկին Փոստանջյանը Լոս Անջելեսում էր, իսկ էլ ավելի վաղՙ Մոսկվայում: Ընդ որում, Զարուհի Փոստանջյանը ոչ թե հանգստանում է Հայաստանից դուրս, առավել եւսՙ Հայաստանից, այլ լուրջ աշխատանք է տանում հանուն Հայաստանի: Մոսկվայում, Լոս Անջելեսում, հիմա էլՙ Բեյրութում, վաղըՙ Աստված գիտի, թե ուր, տիկին Փոստանջյանը մեկնել է, ուշադրությունՙ համահայկական ընդվզման իրազեկման այցով : Դե այսինքն Երկիր Ծիրանի կուսակցությունից զանգահարում են ինչ-որ հայաշատ երկիր կամ քաղաք ու հարցնումՙ դուք ուզո՞ւմ եք համահայկական ընդվզման մասը կազմել, եթե այո, ապա ձեզ մոտ է գալիս Ծիրանագույն թագուհին: Կարելի է ենթադրել, որ հայ համայնքներում ուզում են համահայկական ընդվզմանը մասնակցել, միայն թե իմանան, թե ո՞վ է Ծիրանագույն թագուհին: Այնպես որ բոլոր համայանքները համաձայնվում են, եւ Զարուհի Փոստանջյանը մեկնում էՙ իրազեկելու:

Ես անկեղծ ասած չգիտեմ, թե կոնկրետ ում հետ է հանդիպել տիկին Փոստանջյանը Մոսկվայում կամ Լոս Անջելեսում, ապա նաեւ Բեյրութում, չնայած ըստ որոշ աղբյուրներիՙ կոնկրետ Բեյրութում նախատեսվում է Փոստանջյանի հանդիպումըՙ Արամ Ա-ի հետ, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, թե ինչ է նշանակում համահայկական ընդվզում: Ո՞ւմ դեմ, հանուն ինչի՞, օրինակ Բեյրութի հայն ու Լոս Անջելեսի հայը, գումարած Մոսկվայի հայն ու երեւանցին պետք է միասի՞ն ընդվզեն: Կա՞ նման համահայկական նպատակ… Այստեղ մի գաղտնիք կա, բանն այն է, որ միասին ընդվզելու համար նախ եւ առաջ պետք է միասնանալ, ինչի կոչն, ի դեպ, հիմնադրման օրից անում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ապարդյուն: Հիմա, եթե համահայկական միասնությունը հնարավոր չէ, ապա ինչպե՞ս է հնարավոր համահայկական ընդվզումը, ու սա այն պարագայում, երբ միասին ընդվզելու համար ավելի շատ փող է պետք, քան պարզապես միասին լինելու: Զարուհի Փոստանջյանն այդքան գումար ունի՞, հազիվ թե: Եթե ունենար, կնստեր Երեւանում ու Լոս Անջելեսից ու Մոսկվայից իր մոտ կգային, բայց ինքն է գնում չէ՞… Ի դեպ, մի լավ միտք ունեմ, տիկին Փոստանջյանին առաջարկում եմ Բեյրութից հետո մեկնել Ուրուգվայ, Մալդոնադո նահանգ, Պունտա դել Էստե հանգստարանային քաղաք, որի հենց կենտրոնում բացվել է Հայաստան անունով հրապարակ: Կանգնել այդ հրապարակում ու համահայական ընդվզման կոչ անել, զուգահեռաբար վայելել հարավային կիսագնդի ջերմ եղանակը ու Ֆեյսբուքում լիքը նկարներ տեղադրելՙ էկզոտիկ Ուրուգվայից, մանավանդՙ Հարավային Ամերիկայի Մոնտե Կառլոյից: Առհասարակ առաջարկում են հանգստի մեկնելը զուգակցել համահայկական ընդվզման իրազեկմամբ: Ընդ որում պարտադիր չէ միայն հայաշատ վայրերում: Հիմա ի՞նչ կարեւոր է ընդվզման մասնակիցների ազգությունը, երբ կարեւորը դրա թվաքանակն է ու մասշտաբները:

Իրականում համահայկական ընդվզումը հնարավոր է միայն համահայկական միասնությամբ, իսկ համահայկական միասնություն չի եղել, չկա ու չի լինելու նույնիսկ Հայաստան-Սփյուռք 106-րդ համաժողովից հետո: Այստեղ, սակայն, մի իրավական խնդիր կա. եթե մասնագիտությամբ իրավաբան տիկին Փոստանջյանը չգիտի, ապա ասեմ, որ Լոս Անջելեսում, Մոսկվայում, Բեյրութում,… ապրող հայերի մեծ մասը ՀՀ քաղաքացիներ չեն, ու հետեւաբար նրանք չեն կարող ընդվզել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ ընդվզում են հպատակները (ստրուկները):

Հուսանք տիկին Փոստանջյանին այս մասին կիրազեկեն:

Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԳՐՔԻ ՊԵՍ ԲԱՐԴ, ՖԻԼՄԻ ՊԵՍ ՊԱՐԶ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԳՐՔԻ ՊԵՍ ԲԱՐԴ, ՖԻԼՄԻ ՊԵՍ ՊԱՐԶ

Լրահոս

Իրավապահները խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

23/06/2026

Իրավապահները վաղ առավոտյան մտել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը՝ խուզարկության։ Բնակարանի խուզարկությունն...

«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը

22/06/2026

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական