Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

12/01/2018
- 12 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամփոփեցՙ Հ.Ծ.

Այս վերնագրի ներքո «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի դեկտեմբերի 23-ի իր հերթական խմբագրականում Երվանդ Ազատյանը գրում է, որ թշնամական, անբարենպաստ պայմանների տակ տառապած ժողովուրդները հակված են առավել զգայուն լինելու այլ ժողովուրդների տառապանքների հանդեպ: Օրինակ բերելով հրեաներին, որոնք որտեղ գաղթում են` առատորեն նվիրատվություններ են կատարում ինչպես իրենց ազգային կառույցներին, այնպես էլ կրթական, առողջապահական եւ մշակութային օտար կազմակերպություններին, որոնք կապ չունեն իրենց էթնիկական մտահոգությունների հետ, նշում է, որ մինչ օրս հայերը թերացել են այդ ասպարեզում:

Բայց լավ լուրն այն է, շարունակում է նա, որ որոշ ազգասեր մարդիկ սկսել են տեսնել լույսը եւ վերաբերվել ուրիշներին այնպես, ինչպես ակնկալում ենք, որ նրանք վերաբերվեն մեզ: Այսինքն բարեգործության ոգին նեղ ազգայինից նրանք տեղափոխել են մի նոր, միջազգային հարթակ: Այդ իմաստով նա մատնանշում է երկու բացառիկ խմբավորումների, որոնք պատվով են կատարում իրենց առաքելությունը:

Մեկը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է, որի Բեռլինում վերջերս կայացած միջազգային երկխոսությունների մասին «Ազգ»ը մանրամասնորեն գրել է թերթի դեկտեմբերի 22-ի համարում: Մյուսըՙ Հրանտ Դինքի անվան հիմնադրամն է, որը ծնունդ առավ 2007-ին, «Ակօս» թերթի խմբագրի եղեռնական սպանությունից հետո: Դինքը պայքարում էր քրդերի եւ մյուս փոքրամասնությունների իրավունքների համար եւ շատ թանկ վճարեց դրա համար: Իր սպանությունից հետո կինըՙ Ռաքել Դինքը հիմնեց ամուսնու անվան մարդասիրական հիմնադրամը, որի մրցանակները շնորհվում են մարդկանց (ոչ անպայմանորեն հայ), որոնք պայքարում են հանուն բռնություններից, ռասիզմից եւ խտրականությունից զուրկ աշխարհի: Անցյալ տարվա մրցանակներն, օրինակ, շնորհվել են մարդու իրավունքի պաշտպաններ Էրեն Քեսքինինՙ Թուրքիայից եւ Այի Ուեյուեյինՙ Չինաստանից:

Ինչպես «Ավրորայի» դեպքում, այս հիմնադրամն էլ արժանացել է միջազգային ճանաչման: Իր տասնամյակի առթիվ հիմնադրամը Փարիզում պարգեւատրվել է «հակամարտությունների կանխարգելման Շիրաք մրցանակով»: Պարգեւը հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքին է հանձնել անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իր խոսքում նա նշել է, որ Շիրաք հիմնադրամը ստեղծվել է 2008-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրաքի կողմից եւ նրա առաքելությունն է սատարել հակամարտությունների կանխարգելմանը, ծավալել երկխոսություններ տարբեր մշակույթների միջեւ եւ բարելավել առողջապահական ծառայությունների մատակարարումը:

Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են եղել հիմնադրամի ժյուրիի անդամները, մարդու իրավունքների պաշտպան բարձրաստիճան անձնավորություններ եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներ:

Իր շնորհակալական խոսքում Ռաքել Դինքը նշել է, որ իր հիմնած հիմնադրամի նպատակն է շարունակել Հրանտի ջանքերը նվազեցնելու համար լարվածությունները, որպեսզի դրանք չվերածվեն հակամարտությունների: «Ռասիստական մտածողությունը նոր պատնեշներ է կառուցում, նոր թշնամանք սերմանում: Բավական չե՞ն արդյոք վերքերն ու արցունքները: Չպե՞տք է մենք ցավը մեղմելու միջոցներ որոնենք արդյոք: Չէ՞ որ Աստված մեզ շնորհել է ոչ թե վախի, այլ սիրո եւ ինքնատիրապետման ոգին: Որպես հայի, խորը ցավ է պատճառում ինձ տեսնել այսօր հազարավոր տեղահանվածների: Պետությունները պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները եւ երկխոսությունների միջոցով խաղաղություն հաստատել: Հպարտ եմ, որ մեր հիմնադրամը հայերի, թուրքերի, քուրդերի, մահմեդականների եւ քրիստոնյաների հետ համագործակցելով պայքարում է հանուն մարդու իրավունքների վերահաստատմանը ամբողջ աշխարհում», ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԹՈՌԱԽԱՂ` ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԿՈՉԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԿՈՉԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ առևտուրը կարող է դառնալ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հիմք. Պապոյան

27/10/2025

Ադրբեջանն ու Հայաստանը մրցակիցներ չեն արտաքին առևտրում, ընդհակառակը, նրանք կարող են լրացնել միմյանց. հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։...

ԿարդալDetails

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ

27/10/2025

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական