Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԻՍՈՎ ՉԱՓ ԽԵԼԱՑԻ ՔԱՅԼ ՀԱՄԱՐՎԵԼ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նախագահ Թրամփի դեկտեմբերի 6-ի հայտարարության մեջ մի քանի հետաքրքրական մանրամասներ է նկատել քաղաքագետ Մարտին Ինդիքը , որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

«Սովորաբար նման իրադարձություններում նախագահը մենակ է հանդես գալիս տեսախցիկների առաջ: Այս անգամ փոխնախագահ Մայք Պենսն էր կանգնած նրա աջ կողմում: Պենսը Թրամփի գլխավոր քաղաքական հենակետիՙ ավետարանական քրիստոնյաների ներկայացուցիչ-խոսնակն է վարչակազմում: Նրա ներկայությունը նշան էր, որ Թրամփի քայլը ամենից առաջ կոչ էր ուղղված իր այդ հենակետին, ինչպես իր ետ քաշվելը Փարիզի կլիմայական համաձայնագրից:

Հետաքրքրական էր նաեւ (թեեւ աննկատ մնացած) այն, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հռչակագրից անմիջապես հետո Թրամփը ստորագրեց ազգային անվտանգության «ուեյվըրը» (waiver), որը իրավունք է տալիս անտեսել որեւէ պաշտոնական հրաման կամ կարգադրությունՙ պատճառաբանելով որ հարմար ժամանակը չէ իրագործելու այն: Սա իհարկե հակասում է իր նախընտրական խոստմանը, որ վերաբերում էր Մ. Նահանգների դեսպանատունը տեղափոխելուն: Մանավանդ որ ըստ ավագ խորհրդատուների տարիներ կպահանջվեն մինչեւ նոր դեսպանատունը կառուցվի Երուսաղեմում, իսկ մինչ այդ Թրամփը դեռ շատ «ուեյվըրներ» կստորագրի:

Թրամփը կարող էր հրամայել իր դեսպանին գրասենյակն ու աշխատակազմը անմիջապես տեղափոխել արեւմտյան Երուսաղեմում վերջերս ավարտված Մ. Նահանգների հյուպատոսարանի շենքը, որով նա կատարած կլիներ 1995-իՙ դեսպանատունը տեղափոխելու մասին ստորագրված ակտի պահանջները եւ դրանով իսկ պահած կլիներ իր խոստումը:

Փաստը, որ նա չկատարեց այդ քայլը, համահունչ չէ նրա այն հայտարարության հետ, որ իր որոշումը հարթեցնելու է խաղաղության հաստատման ճանապարհը, քանի որ բուռն հակադարձություններն աշխարհով մեկ անմիջապես հետեւեցին նրա ցնցող հայտարարությանը: Նա մեծ ջանք էր գործադրել ակնարկելու համար, որ իր քայլը «տեւական խաղաղություն հաստատելու մեր պարտավորությունից հետ քայլ չի նշանակում»: Հստակ երեւում է, որ Մերձավոր Արեւելքի խաղաղության հաստատման գործով զբաղվող նրա թիմը, որտեղ ընդգրկված են Ջարեդ Քուշները (փեսան), Ջեյսոն Գրինբլաթը (տարածաշրջանային հատուկ պատվիրակը) եւ Դինա Փաուելը (ազգային անվտանգության խորհրդի անդամ) ճարպկորեն էր ձեւակերպել վերոնշյալ նախադասությունը խուսափելով որեւէ ենթատեքստից, որ ակնարկեր, թե Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող էր ազդել խաղաղության բանակցությունների վրա:

Մեկ նկատառում եւս: Ճանաչումը սովորաբար պահանջում է տարածքի աշխարհագրական սահմանում: Չեխիայի հանրապետությունն, օրինակ, հետեւելով Թրամփին, հայտարարեց, որ Իսրայելի մայրաքաղաք է ճանաչում միայն արեւմտյան Երուսաղեմը (այսինքն նախա1967-ի սահմանները): Բայց Թրամփը ոչ մի հստակ սահմանում չնշեց: Դա եւս հատուկ էր արված թիմի կողմիցՙ խուսանավելու որոշակի հնարավորություն թողնելու համար աղմկալի հակադարձություններից հետո:

Իմանալով, որ դեսպանատան տեղափոխումը մոտ ապագայում տեղի չի կարող ունենալ, իսրայելցիներից շատերը, մանավանդ աջակողմյանները, ըստ Ռոյթերի, իրենց հիմարացված վիճակում են հավանաբար զգում, եւ այստեղ է, որ Թրամփի հայտարարությունը կարող է կիսով չափ խելացի քայլ համարվել: Այն շատ քիչ է հագեցնելու համար իսրայելցի աջակողմյանների եւ նրանց ամերիկյան ավետարանական պաշտպանների անեքսիացիոն ախորժակները, եւ միեւնույն ժամանակ չափազանց շատ կարողանալ մեղմացնելու համար պաղեստինցիների եւ նրանց արաբ ու մահմեդական կողմնակիցների զայրույթը:

Կար նաեւ մեկ այլ տարբերակ: Թրամփը կարող էր հայտարարել ԱՄՆ-ի դեսպանատան անմիջական տեղափոխումը արեւմտյան Երուսաղեմի հյուպատոսարանի շենքը, ավելացնելով, որ եթե բանակցությունների արդյունքում ստեղծվի պաղեստինյան պետությունՙ արեւելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով, ապա Մ. Նահանգները այնտեղ էլ դեսպանատուն կբացի: Դրանով նա կատարած կլիներ իր նախընտրական խոստումը, բավարարածՙ իր հենակետի պահանջները, ճանաչածՙ պաղեստինցիների ձգտումները եւ ի վերջո հավաստիություն ընձեռածՙ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր մտադրություններին»:

«Ազգ»ի կողմից.- Ավելացնենք, որ ինչպես արդեն նշվել է, Թրամփի հայտարարությունը սպառնում է նոր արյունահեղություններ, նոր տառապանքներ բերել տարածաշրջանի ազգաբնակչությանը, այդ թվում նաեւ հայերին: Մեր ներկայությունը Երուսաղեմում, մեր կալվածների կարգավիճակը պետք է լինեն մեր գերագույն առաջնահերթությունները: Հաշվի առնենք նաեւ, որ որոշումը դատապարտում են բազմաթիվ արեւմտա-եվրոպական երկրներ :

Նաեւ հավելենք, որ վերոնշյալ նյութի հեղինակը երկու անգամ ԱՄՆ-ի դեսպան է եղել Իսրայելում, եւ Պաղեստինա-իսրայելական բանակցություններում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒՐՈՒԱԿԱՆԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԷ ՀԱԼԱԾԵԼ ՀԱԼԷՊԱՀԱՅԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՌՈՒՄԲԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԻ ՌՈՒՄԲԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուտով նոր՝ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն Բուդապեշտում։ Թրամփն այս հայտարարությունն...

ԿարդալDetails

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025

Տեսանյութ. Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական