Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԻԼԼԵՐՍՈՆ. «ԿԺԴՀ-Ի ՀԵՏ ԿԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ»

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ բանակցել առանց նախապայմանների, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը : Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի: Պետդեպարտամենտի ղեկավարը նաեւ հույս է հայտնել, թե Ռուսաստանը մասնակից կդառնա ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին: Թիլլերսոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ներկայումս քննարկում է Ռուսաստանում աշխատող հյուսիսկորեացիների թվի կրճատման հարցը:

Թիլլերսոնը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդի նիստում: Reuters գործակալությունը հաղորդում է, որ Թիլլերսոնի ելույթից հայտնի չի դարձել, թե նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանո՞ւմ է արդյոք նրա առաջարկությունը: Ավելի վաղ, Թրամփը պետդեպարտամենտի դիվանագիտական ջանքերն անվանել էր «ժամանակի ապարդյուն վատնում»:

Թիլլերսոնը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսել որեւէ պահի, երբ այդ երկիրը ցանկանա: Նրա խոսքերովՙ ԱՄՆ-ը պատրաստ է հանդիպում անցկացնել առանց նախապայմանների: «Եկեք նստենք եւ պարզապես խոսենք եղանակի մասին: Ապա կարող ենք կազմել այն բանի ճանապարհային քարտեզը, ինչի ուղղությամբ մենք կուզենայինք աշխատել»:

Ի դեպ, պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ բանակցությունների առարկան պետք է լինի ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափումը, եւ որ միջուկային զենք ունեցող ԿԺԴՀ-ն այն է, ինչ ԱՄՆ-ը չի կարող ընդունել:

Բացի դրանից, հարկ կլինի դադարեցնել հրթիռների փորձարկումները: «Դժվար կինի բանակցել, եթե մեր բանակցությունների կեսերին դուք հրթիռ փորձարկեք: Դժվար կլինի խոսել, եթե դուք եւս մեկ հրթիռ արձակեք: Ես կարծում եմ, որ ԿԺԴՀ-ն հասկանում է անդորրի անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում շատ դժվար կլինի արգասավոր բանակցություններ վարել»:

Թիլլերսոնը հույս է հայտնել, թե Ռուսաստանը կմասնակցի ԿԺԴՀ-ի դեմ ուղղված պատժամիջոցներին: Բանակցությունները շարունակվում են: «Մենք մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք այն հարցը, թե նրանք ինչ կարող են անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում: Ուզում եմ ընդգծել, որ նրանք շատ լրջորեն օժանդակում են պատժամիջոցներին: Սակայն մեզ հարկավոր է Ռուսաստանի աջակցությունը, եւ երբ անցնենք բուն խնդրի լուծմանը, մեզ պետք կլինի ամեն մի հարեւան: Կարեւոր է, որ այնտեղ լինեն Ճապոնիան, Չինաստանը եւ Ռուսաստանը: Յուրաքանչյուրը պետք է իր լուման մուծի հաջողության մեջ»:

Թիլլերսոնը Լավրովի հետ վարվող բանակցություններում հատկապես կարեւորել է Ռուսաստանում հյուսիսկորեացիների աշխատանքի տեղավորման հարցը: ՌԴ-ում աշխատում է մոտ 35 հազար հյուսիսկորեացի: ԱՄՆ-ը ձգտում է փակել նրանց ներհոսը Ռուսաստան:

Նոյեմբերի վերջերին ԿԺԴՀ-ն հայտարարեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին: Պնդում է արվում, թե այդ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ տարածքի որեւէ կետի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԱՍԱԴԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ 2021Թ

Հաջորդ գրառումը

ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ՉԱՈՒՇ) – ՀԱՅԿԱԶՈՒՆ ԶՈՐԱԿԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ՉԱՈՒՇ) - ՀԱՅԿԱԶՈՒՆ ԶՈՐԱԿԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական