Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-Ը ԱՍԱԴԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՄՆԱԼ ՄԻՆՉԵՎ 2021Թ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Պուտինը հայտարարեց Սիրիայում հաղթանակի մասին

Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմում շուրջ կես միլիոն զոհերի գոյությանը, նախագահ Թրամփի վարչակազմը պատրաստ է համակերպվել այն մտքին, որ Բաշար Ասադի պաշտոնավարությունը շարունակվի մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները, որոնք Սիրիայում նշանակված են 2021 թվականին: Այդ մասին տեղեկացնում է New Yorker հանդեսըՙ վկայակոչելով ամերիկյան ու եվրոպական պաշտոնական անձանց:

ԱՄՆ-ի որոշման մեջ զգացվում են վարչակազմի սահմանափակ ընտրությունը, տարածաշրջանի ռազմական իրողությունները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սիրիայի դաշնակիցներ Ռուսաստանին, Իրանին եւ «Հզբոլլահին» հաջողվեց օգնել ծանր կացության մեջ հայտնված Ասադի վարչակազմին: Երկուշաբթի օրը Սիրիա կատարած անակնկալ այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաղթանակ է նվաճված «Իսլամական պետության» ջիհադիստների, ինչպես նաեւ Արեւմուտքի աջակցությունը վայելող ապստամբների դեմ:

Հանդեսի լրագրողը թվարկում է ԱՄՆ-ի որոշման վրա ազդած գործոնները: Դամասկոսը ներկայումս վերահսկում է այն տարածքի մեծ մասը, որն ամերիկացի փորձագետներն անվանում են «օգտակար Սիրիա»: ԱՄՆ-ի աջակցությունը վայելած սիրիական ընդդիմության խմբավորումները գործել են անարդյունավետ կերպով: Ընդդիմությունը այդպես էլ չունեցավ ղեկավարություն, որը կկարողանար դառնալ Ասադի կենսունակ այլընտրանքը:

Դիվանագիտության մեջ Վաշինգտոնին նեղը գցեց «ուժեղ եռյակը»ՙ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը: Այդ երկրները ներկայումս գերիշխում են Աստանայում վարվող հաշտության բանակցություններում:

Ամերիկացի պաշտոնական անձինք հանգել են այն հետեւությանը, որ Սիրիայում իշխանափոխության գրավականը ընտրություններն են, որոնք կանցկացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո եւ կվայելեն քաղաքացիների վստահությունը: Հեղինակը վկայակոչում է որոշ դիվանագետների այն խոսքերը, որ Սիրիայում ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը չափազանց բարդ խնդիր է: Ընտրություններին պետք է մասնակցեն նաեւ տարբեր երկրներում ցրված միլիոնավոր փախստականներ: Բացի դրանից, ժամանակ է հարկավոր, որպեսզի ի հայտ գա սիրիական նոր եւ վստահություն ներշնչող ընդդիմությունը:

Թրամփի վարչակազմը հայտարարում է, թե առաջվա պես ուզում է իրականացնել քաղաքական այնպիսի գործընթաց, որը կբացեր Ասադի պաշտոնաթողության հեռանկար: Սակայն վարչակազմը եզրակացրել է, որ դրա համար թերեւս հարկ կլինի սպասել մինչեւ 2021 թվականը: ԱՄՆ 2020թ. նախագահական ընտրությունների արդյունքներից կախված կարող է այնպես ստացվել, որ Ասադը ավելի երկար պաշտոնավարի, քան Թրամփը: Ամերիկացի պաշտոնական անձինք երկյուղներ ունեն, որ Ասադը այս կամ այն կերպ կհաղթի Սիրիայի 2021թ. ընտրություններում եւ իշխանության ղեկին կմնա դեռ երկար տարիներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞Վ ՇԱՀԵՑ ԹՐԱՄՓԻ «ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ» ՈՐՈՇՈՒՄԻՑ

Հաջորդ գրառումը

ԹԻԼԼԵՐՍՈՆ. «ԿԺԴՀ-Ի ՀԵՏ ԿԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ»

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԻԼԼԵՐՍՈՆ. «ԿԺԴՀ-Ի ՀԵՏ ԿԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական