Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԻՀԱՐՈՒՄ ԵՆՔ «…ԱՆՎՆԱՍ»

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փորձելով հետեւել նորաձեւության միտումներին եւ մարմինը համապատասխանեցնել հաճելի չափանիշերինՙ հանուն բաղձալի 90-60-90-ի, ժամանակակից կինը պատրաստ է ամեն ինչի: Այս մոգական թվերին հասնելու համար կինը պատրաստ է տանջել իրեն դիետաներով եւ մարզասրահներում ֆիզիկական անկարողության աստիճանի հասնելով:

VG ամերիկյան սոցիալական կազմակերպության արած մասշտաբային հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր ամերիկուհի, անգամ քաշայի իդեալական վիճակում գտնվելով հանդերձ,միեւնույն է, հոգու խորքում ցանկանում է եւս մի քանի կիլոգրամ գցել: Հենց այդ ցանկությունն էլ ծնող է դառնում սարսափելի հիվանդությունների, որոնցից, թերեւս, ամենաշատը լսում ենք անորեքսիայի մասին: Նույն սոցիալական կազմակերպությունը պարզել է նաեւ, որ այժմ մարդիկ ավելի հաճախ մահանում են անորեքսիայից, քան ալկոհոլիզմից: Անորեքսիայով հիվանդների 35 տոկոսն է միայն իր մեջ ուժ գտնում բուժվելու, մնացյալը կա՛մ շարունակում է ապրել մի կերպ, կամ էլ մահանում :

Նիհարելու կպչուն մտքից օգտվում են գեղեցկության ժամանակակից սրահներն ու փայլուն ամսագրերըՙ կանանց արագ նիհարելու հազար ու մեկ միջոց առաջարկելով: Սակայն դիետան երկու կողմ ունի: Անթերի մարմին ունենալու ձգտումը կարող է առողջությանն անդառնալի վնաս հասցնել: Այդ կապակցությամբ առաջարկում ենք մի քանի օգտագար խորհուրդներ դիետոլոգ Դավիթ Մհերյանի կողմից, ով խոսեց հենց վնասակար դիետաների մասին :

– Վնասակար դիետաների ցանկում առաջին հորիզոնականում, այսպես կոչված, «սպիտակուցային դիետան է»,- պատմում է պարոն Մհերյանը,- Այն նախատեսում է սննդակարգում բացառել ածխաջրերը եւ միայն սպիտակուցներ օգտագործել (միս, հավ, ձուկ, ձու եւ այլն): Այդպիսի դիետան երկու շաբաթում 10 կգ ավելորդ քաշի նվազում է խոստանում: Քաշն իսկապես նվազում է: ԲԱՅՑ… Բացառապես սպիտակուցային սնունդը երիկամների համար մեծ ծանրաբեռնվածություն է, ինչը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության:

Երկրորդ հորիզոնականում «մոնոդիետաներն» են: Այս դիետան երկու տեսակ ունի. կա՛մ մեկ մթերք եք ընտրում եւ որոշ ժամանակ (մեկ օրից մինչեւ երկու շաբաթ) սնվում միայն դրանով, կա՛մ 2-3 տեսակի մթերքներով եք սնվումՙ դարձյալ բավական երկար ժամանակ: Աղն ու շաքարավազն արգելված են: Մոնոդիետաները նվազեցնում են դիմադրողականությունը, բարձրացնում ոսկորների փխրունությունն ու սակավարյունության, ինչպես նաեւ հիպովիտամինոզի եւ նույնիսկ ավիտամինոզի հավանականությունը:

Սրան հաջորդում է «անյուղ դիետան», որը ենթադրում է ճարպերի բացառում: Սակայն, ծանր եւ հանկարծակի կրճատման դեպքում, յուղերի ներթափանցումը օրգանիզմ զուգորդվում է հորմոնալ համակարգի խաթարմամբ, վնասում է վերարտադրողական ֆունկցիան եւ միզասեռական համակարգը, ռիսկային խմբում է հայտնվում նաեւ սիրտ-անոթային համակարգը:

– Այդ դեպքում ինչպե՞ս նիհարել անվնաս:

– Կերեք շատ բանջարեղեն եւ մրգեր, քանի որ նրանց մեջ շատ վիտամիններ կան: Բայց հիշեք, որ ոչ բոլոր մրգերն են նպաստում նիհարելուն: Օրինակ բանանի մեջ եւ թզի մեջ շատ շաքար կա:

Ամենալավ գաղտնիքը տնային պայմաններում նիհարելու համար ջուրն է: Նախքան ուտելը 30-40 րոպե շուտ խմեք ջուր. նախընտրելի է, որ ջուրը լինի տաք: Դա մի փոքր կլցնի ձեր ստամոքսը եւ դուք ավելի քիչ կուտեք:

Եթե դուք ցանկանում եք նիհարել եւ չեք պատկերացնում ձեր կյանքն առանց քաղցրի, կերեք ձեր քաղցրավենիքներն առավոտյան, այլ ոչ թե երեկոյան: Քանի որ դուք օրվա ընթացքում կկարողանաք կորցնել ձեր կողմից ավելացրած կալորիաները: Ճիշտ նիհարելու համար լավ է ուտել շուտ-շուտ, բայց քիչ: Թող նախաճաշը եւ ճաշը լինեն ամենահագեցածը, իսկ ընթրիքը թող լինի ավելի թեթեւ:

Իհարկե չպետք է մոռանալ դիետաների լավ կողմի մասին, այն դիետաների հատկապես, որոնք օգնում են վերականգնել առողջությունը, դրանք օգնում են հաղթահարել կամ էլ խուսափել ճարպակալումից: Ինչպես ասում էր Չէ Գեւարան, դանակը վատ բան չէ,դու դրանով կարող ես կա՛մ մարդ սպանել, կա՛մ էլ հաց կտրել սովածին հյուրասիրելու համար: Այնպես որ, պետք է ճիշտ օգտագործել դիետաները, ճիշտ ժամանակով ու ճիշտ չափաբաժնով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ՍՈՎՈՐԱԿԱՆ, ԲԱՅՑ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՙ ՀԱՅՄՈՐԻՏ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏԻՆ ԼՅՈՒԹԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են...

ԿարդալDetails

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական