Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԱՐԴԱՍԻԼ, ՊԱՊԻԼՈՄԱ ԵՎ 4 ՄԻԼԻՈՆ ՀԱՅՙ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բժիշկների քայլն, անշուշտ, բավականին ուշագրավ էր: Նրանք, ովքեր 13 տարեկան աղջիկ ունեն (ոչ բոլորը), վերջիններիս հրապարակայնորեն (ցուցադրաբար) պատվաստեցին Գարդասիլ պատվաստանյութովՙ ընդդեմ պապիլոմա վիրուսի: Ով ծանոթ չէ, թե ինչ վիրուս է պապիլոման, ասեմ, որ այն առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ: Եւ ուրեմն ողջունելի է, որ մեր առողջապահության նախարարությունը, մտահոգ լինելով մեր աղջիկների ու կանանց առողջությամբ, հորդորում է բոլոր 13 տարեկան աղջիկների ծնողներին իրենց երեխաներին պատվաստել Գարդասիլով, որը…Այ Գարդասիլն, անկեղծ ասած… Առողջապահության նախարարությունն ասում է, որ մի հրաշք միջոց է, որը կանխում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը, կամ գոնե նվազեցնում է այդ հիվանդությունն ունենալու հավանականությունը: Բայց խնդիրն այն է, որ նախարարության այս կարծիքը չի հաստատում որեւէ գինեկոլոգ: Նրանք հրաժարվում են պատասխանել հարցին, թե ի՞նչ է Գարդասիլը: Հասկանալ կարելի է, հանուն ինչ-որ պատվաստանյութի չարժի զրկվել բժշկի կարիերայից, եթե, իհարկե, մեր գինեկոլոգները խորապես ուսումնասիրել են ու գիտեն, թե ինչ է Գարդասիլը:

ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազայի համաձայնՙ գրանցվել է Գարդասիլի կողմնակի ազդեցությունների ավելի քան 50 հազար դեպք: Մասնավորաբար կանանց մոտ առաջացել են անպտղություն, վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ, վիժումներ, մկանային ցնցումներ, նյարդային համակարգի խանգարումներ, արյան ճնշման փոփոխություններ, գլխացավեր, հոդացավեր եւ այլն: Ի դեպ, եթե Հայաստանում ԱՄՆ կառավարության տվյլաների բազան հետաքրքրական չէ, կամ հիմք չէ, ապա ասեմ, որ Ռուսաստանում 13 տարեկան աղջիկներին արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստելն ամենեւին էլ պարտադիր չէ:

Հիմա, եթե հաշվի առնենք, որ մեր կանայքՙ մեր կյանքից հաճախ են ունենում նյարդային համակարգի խանգարումներ էլ, մկանային ցնցումներ էլ, արյան ճնշման փոփոխություններ էլ, մանավանդ գլխացավեր ու հոդացավեր, ընդ որումՙ կապ չունի Գարդասիլիով պատվաստվել են, թե ոչ, ապա ստացվում է, որ Գարդասիլը Հայաստանում կարող է առաջացնել միայն մեկ խնդիրՙ կանանց անպտղություն: Ընդ որում, երբ շատ քրքրեցի համացանցը, պարզվեց, որ Գարդասիլը չի օգնի նրանց, որոնք արդեն իսկ պապիլոմայի վիրուսակիր են, ավելին եթե օրգանիզմն ընդունակ է պայքարել հիշյալ վիրուսի դեմ, ապա դա կարող է անել առանց Գարդասիլի էլ: Հատկանշական է, որ Գարդասիլը չի կարող փոխարինել կանոնավոր բժշկական հետազոտություններին, այլ կերպ ասածՙ այն որեւէ երաշխիք չի տալիս, որ արգանդի պարանոցում հաստատապես քաղցկեղ չի առաջանա: Որեւէ երկրում դեռ չեն պարզել, թե արդյոք մեկ անգամ Գարդասիլով պատվաստվելը բավարա՞ր է ամբողջ կյանքի համար, թե՞ կարիք է լինելու հավելյալ պատվաստումներ անցնելու: Գարդասիլի պատվաստման համար հետազոտված չէ աղջիկների 9-16 տարիքային խումբը, հիշեցնեմ, որ Հայաստանում պատվաստվում են 13 տարեկանները: Նախարարությունը շեշտում է, որ պատվաստումն արվում է քաղցկեղի դեմ ու մի տեսակ նուրբ, բայց ցինիկ ձեւակերպում անումՙ թե սրանից հետո ծնողները կտանե՞ն իրենց երեխաներին պատվաստման, թե ոչ, իրենց խնդիրն է: Իսկ թե ո՞րն է առողջապահության նախարարության խնդիրը որեւէ պատվաստանյութ առաջարկելուց առաջ, նախարարությունում հավանաբար չգիտեն, կամ մի 10-15 տարուց կիմանան, երբ այսօր 13 տարեկան աղջիկները, որոնք պատվաստվել են Գարդասիլով, մտնեն հասուն կյանք:

Հայաստանում ուսումնասիրված չէ նաեւ այն հարցը, թե արդյոք կարելի՞ է պատվաստել այն կանանց, որոնք ապրում են ակտիվ սեռական կյանքով: Կոնկրետ ամերիկացի գինեկոլոգներն ապացուցել ենՙ Գարդասիլն առաջացնում է չբերություն:

Իմիջիայլոց, 2040-ին, երբ Հայաստանում, ինչպես հիշում ենք, պետք է ապրի 4 միլիոն հայՙ նվազագույնը, այսօր 13 տարեկան աղջիկները լինելու են 36 տարեկան: Ուրեմն ո՞ւմ հաշվին ենք դառնալու 4 միլիոն, եթե նույնիսկ Չինաստանի հետ այս հարցում համագործակցության պայմանագիր չունենք:

Խմբ. կողմից.- Խմբագրությանս ունեցած տեղեկություններով, պապիլոմայի դեմ պատվաստումը պարտադիր է միայն Ռուանդայում, պայմանավորված այդ երկրում ցեղասպանության հետեւանքով առաջացած սոցիալ-առողջապահական խնդիրներով, մասնավորապես վեներական հիվանդությունների խիստ տարածվածությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՔԱՅԱԿԱՆ ՊԱՏՎԱՆՇԱՆ ՊՐՈՖ. ՀԱՐՈ ԲԵԴԵԼՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՇԻ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՇԻ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26-ԱՄՅԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական