Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ ՇԻԱ ԱՌԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Հրեական պետությունը Իրանին մեղադրում է Սիրիայի պատերազմից եւ ուժերի նոր դասավորությունից օգուտ քաղելու մեջ: Իսրայելը պնդում է, թե Իրանը մտադիր է իր եւ «Հզբոլլահի» զորքերը տեղաբաշխել Սիրիայի հարավում, գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:

Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը անհանգստությամբ դիտում է, թե ինչպես է ահագնանում Իրանի հետ կապված խնդիրը: «Իսլամական պետության» պարտությունից եւ Բաշար Ասադի հաղթանակից հետո հորիզոնում ուրվագծվող խաղաղությունը չի մեղմացնում իսրայելցիների մտահոգությունը: Իսրայելական «Մոսսադ» հետախուզության նախկին աշխատակցուհի Սիմա Շայնը հայտարարում է, որ իր երկիրը խիստ մտահոգ է Սիրիայում իրանական բանակի ներկայությունից: Այնտեղ «Հզբոլլահը» գործում է բացահայտորեն: Իսրայելցիները վախենում են, որ Սիրիայի պատերազմին մասնակցած շիա աշխարհազորը կարող է ընդգրկվել սիրիական բանակի կազմում: Արեւելյան Միջերկրածովքում Իրանի ազդեցության ուժեղացումը դիտվում է որպես ուժերի դասավորության փոփոխություն:

Հարցը հատկապես հրատապ է դարձել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո, որը հավանաբար տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի հրահրմամբ եւ շիա մահմեդական Իրանին եւ «Հզբոլլահին» հակազդելու նպատակով:

Իսրայելցիներն արդեն վարժվել են Լիբանանում «Հզբոլլահի» արմատավորման մտքին: Այնտեղ շիա բնակչության աջակցությունը որոշակի օրինականություն է հաղորդում «Հզբոլլահին»: Սակայն իսրայելցիները չեն հանդուրժի օտար ուժերի ռազմական ներկայությունը Գոլանի բարձունքների մոտակայքում, քանի որ այդ դեպքում երկրի հյուսիսը կհայտնվի հարձակման վտանգի տակ, պարզաբանում է աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը :

Նրա խոսքերով, իրանցիներն ակնհայտորեն որոշել են հիմնավորվել Սիրիայում, որտեղ սպաները եւ շիա աշխարհազորայինները երկարաժամկետ ռազմակայաններ են ստեղծում Դամասկոսի շրջանումՙ Իսրայելի սահմանից 30 կմ հեռավորության վրա: Վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում հարված հասցնել Սիրիայի հարավին, որպեսզի ստիպի հարգել Իսրայելի շահերը: «Մենք չենք հանդուրժի առաջնագծի գործողություններին օժանդակելու համար Սիրիայում շիա առանցքի գոյություն», նախազգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը : Իսրայելը պահանջում է 50 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծում, ուր չեն կարողանա մտնել Իրանի եւ նրա դաշնակիցների զորքերը:

Իրանի ազդեցության ուժեղացումը իսրայելցի ղեկավարների միակ մտահոգությունը չէ: Մյուս պատճառը ռուս-իրանական առանցքի ամրապնդումն է: Դա արդեն ոչ միայն հաշվարկով ամուսնություն է, այլեւ ռազմավարական գործընկերություն, գրում է Le Figaro թերթը: Ռուսաստանի հետ Իրանն ունի ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական հարաբերություններ:

Տարածաշրջանային փոփոխված պայմաններում Իսրայելը փորձում է գտնել նոր դաշնակիցներ: Իսրայելցի դիվանագետներից մեկը պարզորոշ հայտարարել է. «Մենք չենք պատրաստվում կեղտոտ աշխատանք կատարել ամենքի փոխարեն, բայց Իրանի վրա գործադրվող ամեն մի ճնշում խրախուսվում է»: Խոսքը մասնավորապես Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ-ի գործադրած ճնշումների մասին է: Նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանում Իրանը դարձրել է իր գլխավոր թշնամին եւ սպառնում է խզել միջուկային բազմակողմ գործարքը:

Եվրոմիությունում իրանցիների հետ բանակցությունների վերսկսման միակ կողմնակիցը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է: Ֆրանսիան իր պատմական եւ մշակությային ավանդույթներով կապեր ունի տարածաշրջանի երկրների հետ եւ ջանքեր է գործադրում Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաեւ կարող է որպես միջնորդ հանդես գալ Լիբանանի ճգնաժամի հարցում: Սակայն Թեհրանի վրա ճնշում գործադրելու նրա հնարավորությունները սահմանափակ են:

«Մակրոնը մտադիր չէ սին երազանքների հետեւից ընկնելով կորցնել իրական ձեռքբերումները, բայց գործում է հմտորենՙ ջանալով զբաղեցնել ամերիկացիների թափուր թողած տեղը»: Ըստ Ֆրեդերիկ Անսելի, ներկայումս ժամանակն է, որ Ֆրանսիան դառնա այնպիսի տերություն, որին հնարավոր կլիներ իբրեւ իրավարարի դիմել այն սառը պատերազմում, որտեղ բախվում են շիա եւ սուննի առանցքները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՆ ԻՆՉՈ՞Ւ Է ԴՈՒՌԸ ԲԱՑՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԷԴ ՄԱՐՔԻԻՆ ԵՎ ՆԻՔԻ ՑՈՆԳԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԷԴ ՄԱՐՔԻԻՆ ԵՎ ՆԻՔԻ ՑՈՆԳԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական