Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական հիվանդություն կամ՝ ընտրական խարդախություններ

Հակոբ Ավետիքյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
71
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունները ոչնչով չտարբերվեցին նախորդ բոլոր՝ համապետական ու համայնքային ընտրություններից, ինչ վերաբերում է ընտրախախտումներին ու բազմաժանր եւ բազմատեսակ խարդախություններին, որոնք սկիզբ են առել դեռեւս 1991 թ.ին եւ շարունակվում են առայսօր՝ հետզհետե ավելի ճոխ ու կատարելագործված: Ընտրախախտումների առաջամարտիկը, ինչպես միշտ, օրվա իշխանությունն է իր անխուսափելի վարչական ռեսուրսներով, որոնց գումարվեցին Նիկոլի իշխանության սիրած ոստիկանապետական գործողությունները՝ առեւանգումներ, շանտաժներ, կալանքի սպառնալիքներ, ճնշումներ, չխնայելով նույնիսկ զառամյալ տատիկներին… Այս անգամ էլ օգտագործվեցին քվեաթերթիկները հաշվելու պահին էլեկտրական հոսանքի անջատումները, աշխատանքից հեռացնելու նախազգուշացումները, ընտրակաշառքը, որն այս անգամ արդիականացվել էր բջջային հեռախոսներով ընտրողներին 5-10 հազարական դրամի ընտրակաշառք փոխանցելով:

Այս բոլորը սկիզբ էին առել, ինչպես ասացի, 1991 թ.ին, նախագահական առաջին ընտրություններում: Ընտրության օրը, կեսօրին, ՌԱԿ կենտրոնական գրասենյակում ահազանգ ստացվեց, որ Աբովյան քաղաքի ընտրական տեղամասում ՀՀՇ-ականները լցոնումներ են կատարում: Շտապ ուղարկեցինք մեր մի քանի տղաներին՝ տեղում պարզելու իրավիճակը: Արագ վերադարձան գրասենյակ՝ զարմանքից քծմիծաղելով: Զեկուցեցին, որ երբ տեղամասի ՀՀՇ-ական ներկայացուցչին զգուշացրել են զերծ մնալ անօրինական նման արարքներից, վերջինս անվրդով՝ հօգուտ գլխավոր ու միակ ֆավորիտ Լեւոն Տեր-Պետրոսյանին լրացված քվեարթերթիկների մի ամբողջ տրցակ է առաջարկել մեր տղաներին՝ «Խի՞ եք նեղանում, դուք էլ գցեք քվեատուփ» ասելով:

Այս պատմության ծիծաղելին այն է, որ ԼՏՊ-ն նաեւ ՌԱԿ-ի թեկնածուն էր, ինչը բնավ դուր չէր գալիս ՀՀՇ-ականներին: Դա նման էր այն գողությանը, որը երդվյալ գողը ինքն է կատարում ինքն իր դեմ՝ երբ ուրիշից գողանալու բան չի գտնում: Նրա հիվանդությունը կամ, այսպես կոչված, խասյաթն է այդպիսին, Սովետից, պարսիկներից ու թուրքերից ժառանգած խարդախությունը, ավելի բնորոշ՝ դաղալությունը, խոր արմատներ ունի իր մեջ: Ափսո՜ս այն գումարներին, որոնք հետագա տարիներին տրվել են մեր իրարահաջորդ իշխանություններին, մանավանդ ամերիկյան կառավարության կողմից, ընտրական կանոնների ու գործընթացի բարեփոխման նպատակով:

Օրերս կարդում եմ Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան՝ տիկին Մարի Յովանովիչի հրաշալի մեմուարները նաեւ մեր երկրում ունեցած իր փորձառության մասին: «Դասեր՝ ծայրից», «Lessons From The Edge» վերնագրով այդ գրքի՝ Հայաստանին վերաբերող 51 էջերում նախկին դեսպանը խոսում է ընտրական խեղված գործընթացի, խարդախությունների, իշխանական ապօրինի գործողությունների մասին առավելաբար, նկատի ունենալով իր պաշտոնավարման առաջին տարում՝ 2008 թ.ի մարտի 1-յան խռովությունների մասին, իր ամերիկացի ընթերցողներին բացատրելով, օրինակ, թե ի՞նչ է նշանակում «կարուսելային քվեարկություն»: Հայ ընթերցողը պիտի ցանկանար ամոթից գետնի տակ մտնել՝ կարդալով նրա վկայությունները:

Իսկ ի՞նչ կգրեր տիկին դեսպանն այսօր ի տես Գյումրիում տեղի ունեցող նախնըտրական, ընտրական ու հետընտրական խարդավանքներին, օրենքի, օրինականության եւ ընդհանրապես ռամկավարության-ժողովրդավարության ոտնահարումներին, եթե պաշտոնավարեր հիմա: Փոխարենը՝ կարելի է պատկերացնել, թե նույն հարցով ի՜նչ զեկուցագիր է ներկայացրել ԱՄՆ-ի ներկայիս դեսպանը իր կառավարությանը:

Ամբողջ 35 տարի է անցել Անկախության հռչակումից, եւ ազգովին չենք կարողանում ազատվել անբուժելի թվացող այդ հիվանդությունից: Ավելին՝ վերջին 5,5 տարում հիվանդությունը խորացել է ավելի քան երբեք ու դեմ է առել այն կետին, որը մեր Սահմանադրության մեջ արձանագրված է որպես անփոփոխելի, անխախտելի օրենք.

1-ին հոդված.- «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

2-րդ հոդված.- «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

…«Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից՝ հանցագործություն է»:

Հիմնարար, անբեկանելի սկզբունքներ՝ որոնք, Գյումրու ընտրությունները վկա՛, ոտնակոխ են արվում գործող իշխանության կողմից՝ մեղսակցությամբ ընդդիմադիր համարվող ուժերի եւ անհատների:

Բուժվե՛լ է պետք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաղթելու եւ պարտվելու տարբերությունը

Հաջորդ գրառումը

Թրամփի մաքսատուրքերը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Թրամփի մաքսատուրքերը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական