Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԻՍՔ: «ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՐՇԱՎԸ»

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Զաման: «Թուրքիան սուտ լուրերի կայսրություն է»

Ելույթ ունենալով Մ. Նահանգներում հայկական առաջին անգլիալեզու թերթիՙ Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթ The Armenian Mirror-Spectator շաբաթահանդեսի 85-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային սիմպոզիումում, որը, ինչպես գրել էինք նախապես, տեղի ունեցավ Բոստոնի Ուելզլի քոլեջի «Դայան Չափմեն» սրահում, եւ որի թեման էր «Լրագրություն եւ կեղծ լուրեր: Հայոց ցեղասպանությունը եւ Արցախը», անգլիական «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի մշտական թղթակից, յոթ անգամ «British Press Awards»ի «Տարվա լրագրող» պատվավոր կոչմանն արժանացած Ռոբերտ Ֆիսքը անդրադառնալով տասնամյակներ շարունակ բռնությունների բացահայտման հետ առնչվող իր փորձառությանըՙ հորդորել է ամեն գնով շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, օգտագործելով դրա հետ կապված ամենատարբեր առիթները:

«Այդ առիթներից մեկը, նշել է նա, նոր զելանդացի կապիտան Ռոբերտ Նիքոլի հարյուրամյակն է, որ լրանում է 2018-ին: Իր բանակի այլ զինվորների հետ նա զոհվել էր սիրիական անապատում տարագրված հայերի կյանքը փրկելիս: 2016-ին ես գրել եմ մանրամասնորեն, թե ինչպես այդ հեծելազորայինները իրենց սննդի եւ ջրի պաշարները տրամադրել են հայերինՙ փրկելու համար նրանց կյանքը: Ճիշտ կլինի, որ Նիքոլի ժառանգներն արժանանան ձեր ուշադրությանը»:

Ապա նա խոսել է «Australian Light Horsemen» խմբավորման անդամ, առաջին աշխարհամարտի վետերան ավստրալիացի բանակային Ջոն Դավիթսոնի մասին, ով ականատես էր եղել Ցեղասպանությանը եւ գրել այդ մասին: Նրանք սարսափած են եղել հայ ժողովրդին պատուհասած այդ վայրագություններից:

Ֆիսքը նաեւ խոսել է պարսիկ գրող Մոհամեդ-Ալի Ջամալզադե Էսֆահանի մասին, ով Լիբանանից Կոնստանդնուպոլիս է մեկնել 1915-ին եւ ականատես եղել հայերի կոտորածներին: Նրա հուշերը գրքի ձեւով լույս են տեսել 1963 եւ 1972 թվերին: «Ականատեսները տարբեր ազգությունների են պատկանում: Դրանք բրիտանացի են, ավստրալացի, նոր զելանդացի, պարսիկ, հրեա, եւայլն: Մի՞թե նրանք, բոլորն էլ սուտ են խոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ» հռետորական հարց է տվել Ֆիսքն իր ելույթի ավարտին:

Սուտ խոսելու թեման շարունակել է «Էկոնոմիստ» անգլիական պարբերականի Թուրքիայի նախկին թղթակից, այժմ «Diken» եւ «Al Monitor» առցանց թերթերի սյունակագիրՙ Ամբերին Զամանը , ով հայերենով է ողջունել ներկաներին, ապա նշել, որ «Թուրքիան սուտ լուրերի կայսրություն է: Ամեն ինչ ուրիշների սխալն է ըստ թուրքական կառավարության»: Կես թուրք, կես բենգալացի լրագրողուհին, որին արգելված է այցելել Թուրքիայում գտնվող իր հարազատ ընտանիքի անդամներին, խոստովանել է. «Ես պապանձված եմ զգում ամեն անգամ, որ հայերի եմ հանդիպում: Խորը ամոթանք եմ ապրում: Մենք դեռ չենք առերեսվել ճշմարտության հետ»:

Սուտի թեման շարունակելով նա խոսել է Թուրքիայում տիրող ներկա կացության մասին: «Թուրքիայում մարդկանց համոզում են, որ ISIS-ի դեմ պայքարողներն ավելի վատն են, քան ինքը ISIS-ը», նշել է նա, ավելացնելով, որ իրեն որպես հայհոյանք կամ անարգանք «քուրդ, հրեա կամ հայ են անվանում»:

Նա բավականին ուշ է հասկացել, թե ինչու իր մեծ պապին «անխոնջ հայրենասեր» են կոչել, որովհետեւ լինելով փոստի եւ հեռագրատան տնօրենը, նա ոչնչացրել է, Օսմանյան կայսրության անկման վերջին օրերին, մի շարք փաստաթղթեր եւ հեռագրեր, որպեսզի դրանք չընկնեն բրիտանացիների ձեռքը: Armenian Weekly շաբաթաթերթի նախկին խմբագիր Խաչիկ Մուրադյանի եւ լրագրող Դավիթ Պարսամյանի հետ այցելել է Տեր Զոր եւ խորամուխ եղել հայոց պատմության իր համար մութ էջերի սարսռազդու պատմությունների մեջ:

Սիմպոզիումում այնուհետեւ ելույթներ են ունեցել վետերան լրագրող Ֆիլիպ Թերզյանը , Weekly Standard թերթի ավագ խմբագիրը, ով պուլեցիրյան մրցանակի հավակնորդ է եղել, եւ Դեյվիդ Պարսամյանը ՙ «Alternative Radio»-ի հիմնադիրն ու տնօրենը: Նրանք պատմել են իրենց նախնիների հետ պատահած ողբերգությունների, քրդերին, պաղեստինցիներին ու լրագրողներին Թուրքիայում սպառնացող վտանգների մասին:

«Մենք պետք է ավելի շատ ճշգրիտ տեղեկություններ հաղորդենք դեպքերի վայրերից, չթողնելով, որ մարդիկ միայն համացանցից օգտվեն», եզրակացրել են սիմպոզիումի մասնակիցները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԱՅՈՒՆ, ԱՌԱՋՆՈՐԴՈՂ» ԵՐԿՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՎԵՐԱԿԵՐՏԵԼԻՍ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական