Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆԱՁՈՐԻ ՔՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԽԱՇԸ

24/11/2017
- 24 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահմանադրական դատարանիՙ հասկանալու համար բավականին բարդ որոշումից հետո, Վանաձորի ավագանին գումարեց արտահերթ նիստ: Բայց նախքան նիստը, ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, համագործակցության համաձայնագիր կնքեց ավագանու ՀՎԿ, նույնն է թե ՕԵԿ խմբակցության հետ: Սա շատ կարեւոր է, քանի որ ՀՎԿ-ի աջակցությունը ստանալովՙ պարոն Ասլանյանը վերջապես կարողացավ ավագանու նիստերի անցկացման համար անհրաժեշտ քվորում ապահովել, ինչը մինչեւ հիմա տեղի չէր ունենում, քանի որ Լուսավոր Հայաստան , ԲՀԿ եւ նույն ՀՎԿ խմբակցություններըՙ մեկը մյուսից ընդդիմադիր, բոյկոտում էին ավագանու նիստերըՙ համաձայն չլինելով քաղաքապետի ընտրության արդյունքի հետ: Ինչեւէ, պարոն Ասլանյանն ապացուցեց, որ կա՛մ ինքը վանաձորցի չէ, կա՛մ վանաձորցին լոռեցի չէ, կա՛մ էլ լոռեցիներն ամենեւին էլ միամիտ չեն, ի տարբերություն Մարուքյանների, որոնց ամբողջ հույսը ՍԴ-ն էր եւ կամ բոյկոտի հաղթական ավարտը: Ճիշտ է, հիմա էլ Լուսավոր Հայաստանը դիմել է կառավարությանը, որպեսզի վերջինս, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որը, կրկնեմ, անհասկանալի է, անվավեր ճանաչի Վանաձորի ավագանու նիստերը, հետեւաբար այդ ավագանու բոլոր քվեարկությունները, եւ քաղաքում անցկացնի նոր ընտրություններ կազմակերպելու որոշում: Բայց մենք հո հասկանում ենք, որ եթե ՍԴ-ն չկարողացավ օգնել Մարուքյաններին, լինելով անկախ կառույց, ապա ինչպե՞ս պետք է այդ օգնությունը ցուցաբերի կառավարությունը, որը կախված է, ավելինՙ կախված է այն նույն տեղից, որտեղից կախված է Մամիկոն Ասլանյանն ու նրա ամբողջ թիմը (չխառնել Վանաձորի Լոռի ֆուտբոլային թիմի հետ):

Այնպես որ Վանաձորի ավագանու ճգնաժամը կարծես թե հաղթահարվեց, ընդ որում ելքը ցույց տվեցին ոչ թե դրա տեղն իմացող Մարուքյանները, այլ Մամիկոն Ասլանյանը:

Բայց այս պատմության մեջ հետաքրքրական մեկ այլ բան կա: Ինչպես նշում են ՀՎԿ-ից, անձամբ տիկին Հեղինե Բիշարյանը , որը, ինչպես գիտենք, անբարոյական էր անվանել բոլոր նրանց, ովքեր Վանաձորի քաղաքապետի ընտրություններում խախտել էին ընդդիմադիր պայմանավորվածությունն ու քվեարկել Մամիկոն Ասլանյանի օգտին, հիմա հայտարարում է, որ ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության համաձայնագիրը ոչ թե ամբողջ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մասով է, գումարածՙ Կիլիկիան, Պոլիսն ու Սբ. Ղազարը, այլ բացառապես Վանաձորի: Համաձայնագրում կողմերն այդպես էլ շեշտել են, որ հանուն Վանաձորի եւ նրա քաղաքացիների իրենք … Մի խոսքով: Այլ կերպ ասածՙ ՀՎԿ-ն ու ՀՀԿ-ն գործակցելու են միայն ու միայն Վանաձորում: Օրինակ, եթե մի օր, ենթադրենք կիրակի, որոշեն քաղաքից (Վանաձորից) ավագանիով դուրս գալ, օրինակ խաշի, ապա սեղանի շուրջ ՀՀԿ-ականներն ու ՀՎԿ-ականները չեն համագործակցելու: Ասենք, եթե Մամիկոն Ասլանյանը խնդրի իր առաջին տեղակալ Արկադի Փելեշյանինՙ իրեն փոխանցել բողկը, վերջինս չի գործակցելու քաղաքապետի հետ, քանի որ իրադարձությունը տեղի է ունենում Վանաձորից դուրս: Այ եթե Վանաձորի ինչ-որ ռեստորանում նստած լինեին, բողկն էլ կփոխանցեր, հանքային ջուրն էլ, դեռ բաժակն էլ կլցներ, ջրով անշուշտ: Եւ ուրեմն ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն միասին ուտելու են, բայց միայն Վանաձորում: Իսկ ՀՎԿ-ին քննադատելը, թե անցավ իշխանության կողմ, տեղին չէ. մարդիկ միայն Վանաձորում են անցել ու բացառապես հանուն վանաձորցիների, որոնք առանց ավագանու նիստերի այլեւս չէին դիմանում սոցիալ-տնտեսական վիճակին, բայց այ հիմա, երբ արդեն ավագանին լիարժեք գործելու է, Վանաձորն անխախտ գնալու է դբա լավը:

Այս օրինակն իմիջիայլոց կարող է նախադեպ լինել: Օրինակ ԲՀԿ-ն, կամ ինչպես ԱԺ-ում են նրանց ասումՙ Ծառուկյանները կարող են միայն Գյումրիում գործակցել ՀՀԿ-ի հետ, մանավանդ որ արդեն ցուրտ է, խաշի սեզոնը բացվել է, իսկ Գյումրիում առանց խաշ ձմեռն անցկացնելը հնարավոր չէ, բացի այդ քաղաքում խաշի սրահները եթե ՀՀԿ-ականի չեն պատկանում, ապա հաստատ ԲՀԿ-ականի են պատկանում: Ինչեւէ, սա ապագայի հարց է, դատելով նրանից, թե ինչպես է Վանաձորը սկսել զարգանալ: Շատ մոտ ապագայի:

Մոռացա նշել, որ ՀՀԿ-ՀՎԿ վանաձորյան մեծ պայմանագրի ստորագրումից հետո Վանաձորի ավագանին իր առաջին նիստում փոխքաղաքապետ նշանակեց Արկադի Փելեշյանին : Վերջինս հայտնի է Ակա մականունով եւ շատ մոտիկից ճանաչում է Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին , որին անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին ինչ-որ մեկը ծեծել էր: Պարոն Գրիգորյանն ասում էր, որ իրեն ծեծողը հենց պարոն Փելեշյանն է եղել, բայց դատարանը որոշեց, որ պարոն Փելեշյանը չի եղել: Մի խոսքով, Փելեշյանի առումով կարեւորն այն է, որ նա ՀՎԿ անդամ է: Ի դեպ նա հայտարարել է, որ քաղաքապետի ընտրություններում ինքն անձամբ ընտրել է Քրիստ Մարուքյանին, բայց հիմա զղջացել է: Հիմա պարոն Փելեշյանը Մամիկոն Ասլանյանի առաջին տեղակալն է, նրա առաջին գործընկերը, բայց բացառապես Վանաձորի տարածքում: Քաղաքից դուրս ոչ մի գործընկերություն, ոչ մի բողկ եւ հանքային ջուր:

Մի բան էլ. Վանաձորում կտրում են ծառերի այն ճյուղերը, որոնք կախված են ճանապարհներին ու վտանգ են ներկայացնում մեքենաների եւ անցորդների համար: Ճյուղերը դառնում են վառելափայտ ու ջերմացնում այն տները, որոնք ո՛չ գազ ունեն, ո՛չ էլ տունը տաքացնելու հնարավորություն: Այնպես որ քաղաքն ազատվում է վտանգավորներից, ջերմանում է ու իսկապես գնում է դբա լավը, իհարկե եթե զբոսաշրջության (այդ թվում ձմեռային) կենտրոն հռչակված Վանաձորում լավ է, որ մարդիկ տաքանում են փայտ վառելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 530 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

Հաջորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԿԱՆԱՅՔ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԳԼԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՄԵՐ ԿԱՆԱՅՔ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական