Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ ՀԱՆԳԱՆԱԿՎԵԼ Է 530 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

24/11/2017
- 24 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Կանադայի 150-րդ եւ «Հայաստան» հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի 25-րդ տարեդարձների առթիվ հայկական համայնքային կենտրոնում նոյեմբերի 12-ին կայացած տարեկան խնջույքի ժամանակ եւ տարվա ընթացքում կատարված նվիրատվությունների շնորհիվ հանգանակվել է 670 հազար կանադական (530 ամերիկյան) դոլար, որը ծախսվելու է «Ջուրը կյանք է» ընդհանուր ծրագրի իրականացման նպատակներով: Ծրագիրը առնվազն չորս գյուղերի ոռոգման ջուր է մատակարարելու, երկու շենք եւ 2 սանիտարական կայաններ է կառուցելու Արցախում եւ բնակարաններով ապահովելու երկու ընտանիքներ Գյումրիում:

Չորս հարյուրից ավելի ներկաներ (մեծ մասը համալսարանականներ) մասնակցել են բանկետին, որը մեկնարկել է Կանադայի, Հայաստանի եւ Արցախի պետական հիմներովՙ սոպրանո Արմենիա Սարգսյանի կատարմամբ, Թալին Արթինյան-Քելեպոզյանի դաշնամուրային ընկերակցությամբ: Հանդիսավար Թենի Նիկողոսյանի բացման խոսքից հետո ելույթ է ունեցել Կանադայում Հայաստանի դեսպան Լեւոն Մարտիրոսյանը : Գեղարվեստական մասն սկսվել է Համազգայինի «Էրեբունի» պարային համույթի ելույթով, որին հաջորդել են սոպրանո Լին Անուշ Իսնարի երկու երգերը եւ Արմենիա Սարգսյանի հեղինակություններից մեկըՙ իր իսկ կատարմամբ:

Օրվա բանախոսն ու պատվո հյուրն է եղել Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար, ճանաչված մաեստրո Փիթեր Ունճյանը, որին էլ դեսպան Մարտիրոսյանը պարգեւատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» շքանշանով:

Երեկոյի ընթացքում աճուրդի է հանվել Հենրիկ Մխիթարյանի ֆուտբոլային շապիկը (ջերսին)ՙ իր ստորագրությամբ, որի համար ամենաբարձր գինը (25 հազար դոլար) առաջարկել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Ռիչարտ Սվազլյանը:

Հիմնադրամի երկարամյա պաշտպաններից Սարգիս Յագուբյանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ տեղի համալսարաններից բազմաթիվ ուսանողներ բանկետին մասնակցել են ձրի: Նրանցից երկուսն արժանացել են Հայաստան այցելելու մրցանակին, որպես հետեւանք հանդիսությունից առաջ «Ինչո՞ւ պետք է գնամ Հայաստան եւ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել նրան» թեմայով գրված շարադրության արդյունքների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖԼԻՆԻ ԽՃՃՎԱԾ ՈՍՏԱՅՆԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՆԱՁՈՐԻ ՔՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԽԱՇԸ

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

ՎԱՆԱՁՈՐԻ ՔՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԽԱՇԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական