Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՆՏԱԳՈՆԻ ԱՊՐՈՂ ԼԵԳԵՆԴՙ 95 ԱՄՅԱ ՍԱՐԳԻՍ ԹԱԹԻԿՅԱՆԸ ԴԵՌ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼ

17/11/2017
- 17 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

«Այն ժամանակ է սկսվում կյանքի հետընթացը, Երբ դու վաղ արթնանալու որեւէ պատճառ չունես: Եվ եթե սիրում ես այն ինչ անում ես եւ զգում գործիդ թողած արժեքը, ապա դա աշխատանք չէ այլեւս, այլՙ երկնային պարգեւ»: 95 ամյա մեր հայրենակից Սարգիս Թաթիկյանին այս փիլիսոփայությունն է օգնել ծերության դեմ պայքարում: Նա սահմանել է մարդկային կարողությունների նոր նշագիծ ԱՄՆ զինված ուժերում իր 75 տարիների պետաշխատողի շարունակվող գործունեությամբ:

ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերանը կենսաթոշակի պետք է անցներ դեռ 1973-ի հոկտեմբերին, վաստակած հանգստի բազմոցը սակայն իր եռանդի հետ անհամատեղելի գտնվեց մի ամբողջ 44 տարի եւս: ԱՄՆ ռազմածովային ուժերի համակարգի հրամանատարության (NAVSEA) պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերին 26-ին կայացել է Սարգիս Թաթիկյանի մեծարման արարողությունը, նվիրված այդ համակարգում նրա պետական ծառայության 75 ամյա վաստակին, ինչն աննախադեպ է Պենտագոնի պատմության մեջ: Այս յուրօրինակ հոբելյանի առիթով Սարգիս Թաթիկյանին շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սենատոր Ջոն Մաքքեյնը (Ռ – Արիզ.), ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը եւ ռազմածովային ուժերի հրամանատար Ռիչարդ Սփենսերը:

Վաշինգտոնում կայացած միջոցառմանը NAVSEA- ի հրամանատար, փոխգնդապետՙ Թոմաս Մուրը, ամերիկյան նավատորմում Թաթիկյանի ավանդի մասին խոսելիս նշել է, որ երբ ինքը նավատորմ էր մտնում որպես թիկնապահ, Թաթիկյանն արդեն ուներ 39 տարվա դաշնային ծառայության ստաժ (federal/government service):

ԱՄՆ նավատորմում քաղաշխատողի իր կարիերան Ս. Թաթիկյանը սկսել է 1942թ. հուլիսին, որպես Ֆիլադելֆիա եւ Նյու Ջերսի նահանգների ռազմածովային նավատորմի կրտսեր ռադիոտեսուչ: 1943 թ. մարտին թողնելով այդ պաշտոնը մտել է ակտիվ նավատորմ, որպես ծառայող նավաստի: 1946 թ.-ին Թաթիկյանը կրկին վերադարձել է քաղաքացիական ծառայություն (civil service), աշխատելով ռազմածովային ուժերի առաջին սերնդի ղեկավարվող հրթիռային համակարգերի վրա, ապա ստանձնել դաշնային բյուրոյի փոքր բիզնեսի վերլուծաբանի պաշտոնը: Կազմակերպել է փոքր բիզնեսի ցուցահանդեսներ, շրջագայելով ափից-ափ, այցելելով ամերիկյան բոլոր նահանգների մայրաքաղաքները: Իր կազմակերպչական ջանքերի համար Սարգիս Թաթիկյանն արժանացել է Կոնգրեսական ճանաչման (Congressional recognition): 1979 թ.-ից մինչ օրս նա աշխատում է Պենտագոնի ռազմածովային ուժերի փոքր բիզնեսի ծրագրերի գրասենյակում, որպես գործակից տնօրեն:

Ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված առաջին ներգաղթյաների թվում Մ. Նահանգներ են եկել 1920 ական թվականներին: Հայրըՙ Հարություն Թաթիկյանը, Խարբերդի նահանգի Արաբկիր քաղաքից էր, մայրըՙ Արեւմտյան Հայաստանի Գեյվե բնակավայրից: Ծնվել է Ֆիլադելֆիայում 1922 թ.-ին: Մինչեւ հինգ տարեկանը անգլերեն չի խոսել, մայրը պարտադրել է իրեն միայն հայերենը:

Պրն Թաթիկյանի հետ իմ զրույցում հարցրեցի նաեւ իր երկարակեցության գաղտնիքի մասին: Ասաց, մի զավեշտական դեպք պատմեմ. «Մի անգամ չինացիների մի խումբ այցելեց իմ գրասենյակ, նրանցից մեկը նայելով ինձ ասաց, – Օ՜յ, Ինչ մեծ ականջներ ունի: Ուղեկցողը կաս-կարմիր կտրած հանդիմանեց չինացուն:- Դա հաճոյախոսություն է,- ասաց չինացին,- Բուդդայի ականջների նման են, իսկ նա եղել է առողջ ու երկարակյաց»:

Սարգիս Թաթիկյանը երբեք Հայաստանում չի եղել: Իր տեւական աշխատանքային գործունեության ընթացքում ընդամենը մեկ օր է արձակուրդ գնացել: Կուտակված ահռելի քանակությամբ արձակուրդային ժամերը (annual leave) նվիրաբերել է քաղցկեղով հիվանդ իր գործընկերներին: Ցավոք, նրա մասին քիչ գիտեն Ամերիկայի հայկական համայնքում: Նրա նկատմամբ պատշաճ ճանաչումն ու հարգը զարմանալիորեն շրջանցվել է Վաշինգտոնում գործող հայկական եկեղեցու, ամերիկահայ ազդեցիկ այլ կազմակերպություների կողմից: Նա ծանոթ անուն չէ նաեւ Հայաստանում: Անկասկած, նրա ռազմական փորձն ու գիտելիքներն այսօր շատ տեղին կլիներ օգտագործել հայոց բանակաշինության մեջ: Շտապենք, փութանք շտկել այս մեծ թերացումը մեր լեգենդար հայրենակցի նկատմամբ:

Նախորդ գրառումը

ԱՆԱՐԴԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Հաջորդ գրառումը

ՍԵԼՖԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԵԼՖԻ

Լրահոս

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական