Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿՀԱՍՑՆԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

17/11/2017
- 17 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու ամրակայման համար այս տարի եւս պետբյուջեից գումար է հատկացվել: 2017 թվականի ծրագրում ներառված է 7 եկեղեցի: Դրանց վերականգնումը կամ նորոգումը հիմնականում սկսվել է մի քանի տարի առաջ, այսինքնՙ ամեն տարի պետբյուջեից գումար է հատկացվում, որպեսզի հուշարձանները փուլ առ փուլ, տարի առ տարի աստիճանաբար վերակառուցվեն կամ ամրակայվեն:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հոկտեմբերի վերջերից սկսածՙ գրեթե ամեն շաբաթ այցելում է մարզերՙ անձամբ հետեւելու, թե ինչպես են կատարվում շինարարական աշխատանքները: Արմավիրի Այգեշատ գյուղի Թարգմանչաց եկեղեցին 6-7-րդ դարերի է. այն խոնարհված հուշարձան է: 3-3,5 տոննա կշռով բեկորները հնարավոր է եղել բարձրացնել ու տեղադրել եկեղեցու վրա, բացակայող քարերը փոխարինվել են նորերով: Ըստ նախագծիՙ նախատեսվում է վերականգնել ավագ խորանն ամբողջությամբ, գմբեթարդը, երեք ճակատներով արտաքին խորշերը, հյուսիսային խորանըՙ նույնպես: 2012 թվականից այստեղ շինարարություն է ընթանում: Այս տարի հատկացվել է 14 մլն. դրամ: Շինարարարկան աշխատանքները սկսվել են բավականին ուշՙ հոկտեմբերին: Շինարարության ընթացքը, մեղմ ասած, տարակուսանքի առիթ է տալիս: Մրցույթը շահած «Արհովշին» շինարարական կազմակերպությունը վստահեցնում է, որ մինչեւ ժամկետի ավարտըՙ դեկտեմբերի կեսերը, գործը կավարտի: Նույն կազմակերպությունն է ստանձնել նաեւ Իրինդի սբ. Աստվածածին, Բյուրականի Արտավազիկ եկեղեցիների վերականգնումն ու ամրակայումը: Դրանց հատկացված գումարը մոտ 40 մլն. է: Շինարարական գործընթացի ուշացած պատկեր է նաեւ այդ հուշարձաններում: Հասկանալի է, որ այսուհետեւ եղանակն ավելի է ցրտելու, ինչը նշանակում է, որ կրաշաղախով աշխատել հնարավոր չի լինի, որովհետւ կրաշաղախն ուղղակի չի կպչի ու չի չորանա: Եթե եղանակը -ս մի քանի աստիճանով ցրտի, շինարարական աշխատանքները շարունակել հնարավոր չի լինի: Հասարակական հնչեղություն ստացած այս ուշացումները նախարարին լուրջ դժգոհելու ու վրդովվելու առիթ տվեցին:

Օրերս Արմեն Ամիրյանն այցելեց նաեւ Լոռու մարզի Սանահինի սբ. Քոբայրավանք վանական համալիրներՙ նույն նպատակովՙ տեսնելու, թե այնտեղ ինչպես են ընթանում վերականգնման աշխատանքները: Սանահինի եւ Քոբայրավանքի շինաշխատանքները նույնպես «Արհովշին» կազմակերպությունն է իրականացնում: Երկու հուշարձանների վերանորոգումն էլ ուշանում է. ժամկետները շուտով կավարտվեն, իսկ ընկերության ղեկավարը դարձյալ խոստացավ գործն ավարտին հասցնել մինչեւ ցրտերն ընկնելը: Նախարարը Լոռիում էլ չթաքցրեց դժգոհությունը:

Ինչո՞ւ է տենդեր շահած «Արհովշին» կազմակերպությունն ուշ սկսել հուշարձանների շինարարությունը: Ընկերության ղեկավարը հավաստիացնում է, որ մշակույթի նախարարությունը շինարարությունն սկսելու թույլտվությունն ստացել է սեպտեմբերի վերջերին: Այդ պատճառով էլ նրանք աշխատանքի համար բարենպաստ ամռան ամիսները բաց են թողել ու ստիպված սկսել են գործ անել հոկտեմբերից: Բնական է, որ շատ բան հասցնել չէին կարող: Նախարար Արմեն Ամիրյանն այս առումով նկատեց, որ շինարարին խստորեն մեղադրել չի կարելի: Նա հաստատեց, որ իսկապես թույտվությունը շինկազմակերպությանն ուշ են տվել. բանն այն է, որ մրցույթին մասնակցած ընկերություններից մեկը դատական գործընթաց էր սկսել, ինչի պատճառով էլ թղթաբանությունն ուշացել է: Իսկ առհասարակ նախկինում հուշարձանների վերականգնման աշխատանքները կազմակերպելու գործընթացը, ավելի ճիշտՙ շինարարությունն սկսելու թույլտվությունը միշտ էլ ուշ է ստացվելՙ բաց թողնելով ամառվա ամսիները: Արմեն Ամիրյանը վճռել է փոփոխություններ անել այդ գործընթացում. 2018 թվականի հունվարի 15-ից այդ տարվա նախագծերի մրցույթը կհայտարարվի, հայտերի ընդունման, մրցույթի մասնակցության քայլերն ավելի արագ կարվեն ու հուշարձանների վերականգնման աշխատանքները կսկսվեն շատ ավելի վաղ, քան մինչեւ հիմա է արվել: Բացի այդ, շինարարության ընթացքին մշտապես կհետեւեն մասնագետները:

Սանահինի վերականգնմանն այս տարի հատկացվել է մոտ 19 մլն. դրամ, իսկ 2012-16 թթ-ինՙ 80 մլն.: Ամեն տարի վերանորոգվում ու ամրակայվում են համալիրի վանքերից մեկի որոշակի հատվածները: Այս անգամ սբ. Ամենափրկչի տանիքի ծածկասալերն են քանդվում-վերաշարվում:

Սանահինում դժվար չէ նկատել վերջին տարիներին արված վերականգնման աշխատանքները: Համալիրի վանքերի տանիքները փոխվել են, պատերըՙ վերաշարվել, բայց դարձյալ առկա է նույն չհնացող խնդիրը. հուշարձանի վրա ամենուր առատ բուսականություն է աճում: Նախարարությունը վկայակոչում է օրենքը. պետությունը վերանորոգում է, իսկ օգտագործողը պարտավոր է հուշարձանը պահպանել ու խնամել: Իսկ տվյալ դեպքում օգտագործողը Մայր աթոռ սբ. Էջմիածինն ու տեղական ինքնակառավարման մարմիններն են: Սանահինի վրա աճող բուսականության խնդիրը տարիներ առաջ մեծ աղմուկի առիթ դարձավ. ոչ թե խոտ կամ թուփ, այլ հսկա ծառ էր աճել: Հիմա այնտեղ դեռեւս ծառեր չկան, բայց հավանականությունները մեծ են ու մոտալուտ, որ կրկին կաճեն: Արմեն Ամիրյանը նկատեց, որ ոչ միայն Սանահինի, այլեւ առհասարակ խոնավ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու խնամքը պետք է ստանձնեն քահանաները եւ համայնքներըՙ թեկուզ կամավորների խմբեր կազմելով ու ժամանակ առ ժամանակ աճող բուսականությունը մաքրելով: Օրինակՙ Սանահինի վանքերի վերականգնված կղմինդրներն արդեն տեղահանվել են նույն խոտ ու թփերի պատճառով ու մոտ ժամանակներում նույն ծավալով վերականգնման աշխատանքների կարիք է լինելու: Կա խնդիր. պետք է լինի նաեւ լուծում. օրինակՙ նոր ծլարձակող բույսերի արմատները թունաքիմիկատներով չորացնելը: Սովետական տարիներին մասնագիտական հատուկ խումբ ենք ունեցել, որը զբաղվել է հուշարձաններն անցանկալի բույսերից մաքրել-ձերբազատելով, նաեւ լաբորատորիա ենք ունեցել, որտեղ քարերը քիմիկատներով մշակվել են, հետո միայն շարվել:

Սանահինի արտաքին տեսքը խեղում են ոչ միան բույսերը, այլեւ հուշարձանի պահպանման տարածք ներխուժած քաղաքացիական գերեզմանները: Վանական համալիրից ընդամենը մի քանի քայլ հեռու շիրմատունն է, որի սահմանները տարածվել ու ընդարձակվել են, ընդ որումՙ հարեւան գյուղերից տեղափոխված դագաղներով: Վերջերս հարուցված քրեական գործերից մեկը դեռ քննության փուլում է: Այս խնդրի պատասխանատուն տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնք պետք է վերահսկեն ու արգելեն առանձին անհատների հակաօրինական գործողությունները:

Մեր հուշարձաններըՙ հատկապես բազմադարյա, կառուցվել են գրեթե անառիկ ու դժվարանցանելի վայրերում, հիմնականումՙ բարձունքների վրա: Այդպիսին է նաեւ Քոբայրավանքը, որը վրացական սահմանին շատ մոտ է: Տասնամյակներ շարունակ վրացիներն այստեղ իրենց ներկայացուցիչներին են ուղարկելՙ միանձնուհիների ու հոգեւորականներիՙ այդպիսով փորձելով Քոբայրավանքն իրենցով անել: Նրանք միշտ հայտարարել են, թե այդ համալիրը վրացական էՙ վկայակոչելով վրացատառ արձանագրությունները: Քոբայրավանքի, այսպես ասած, նախահիմքը եղել է Բագրատունյաց դստեր կառուցած Մարիամաշեն մատուռը (9-10-րդ դարեր): Մատուռը լիովին վերականգված է. ճակատային պատերին հայատառ արձանագրություններ են:

Հաջորդ դարերում Հառաքելական եկեղեցուց անջատված վրացահպատակ հայերը Մարիամաշենի հարեւանությամբ կառուցել են քաղկեդոնական եկեղեցիներ, որոնց վրա իսկապես կան վրացերեն արձանագրություններ, սական դրանք հինՙ մեսրոպյան վրացատառերով են, որոնք վրացիներն այլեւս չեն կիրառում: Եվ ամենակարեւորըՙ հին մեսրոպյանով գրված են հայերեն արձանագրություններ, այսինքնՙ հայերեն տեքստեր: Վերջին տարիներին վարցիներն այլեւս այդ կողմերում չեն երեւում, մանավանդ, երբ հուշարձանի վերականգնման աշխատանքներն ավելի ինտենսիվ են դարձել: Քոբայրավանքի վերանորոգման ու ամրակայման նախագիծն արժե 180 մլն. դրամ:

Նախարար Արմեն Ամիրյանի հաջորդ այցը Գոշավանքում է լինելու մեկ շաբաթից: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե պետբյուջեի գումարներով վերականգնվող 7 եկեղեցիներից 6-րդի վերանորոգման գործընթացը ո՛ր փուլում է. արդյո՞ք չի ուշանում մյուսների նման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՐԿՈՒ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԵՐԿՈՒ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական