Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՍԵՑՆԵԼ ԿԵՂԾ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

17/11/2017
- 17 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ՎԱՀԱԳՆ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԳԱԶԱԶՅԱՆ ԷԴՄՈՆ, ֆիզ.մաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՊԱՎԵԼ, պատմ.գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ
ՓԻԼԻՊՈՍՅԱՆ ԱՇՈՏ, պատմ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մեր առջեւ է չորրորդ դասարանի դասագիրքՙ Ա. Հովսեփյան, Գ. Հովհաննիսյան, Ն. Տողանյան, Լ. Ավագյան, «Ես եւ շրջակա աշխարհը», հաստատված ՀՀ ԿԳՆ կողմից, 2015 թ.: Դաս 50. «Քարահունջի աստղադիտարան» լուսանկարն է, կարդում ենք Հայկական լեռնաշխարհում պահպանված «հնագույն աստղադիտարանների» մասին, ապա նույն էջումՙ «նոր տեսակի ռադիոօպտիկական հայելային աստղադիտակ է տեղադրված Արագածի վրա, որի հեղինակն է ականավոր գիտնական Պարիս Հերունին» :

Քանիցս ասվել է մամուլում, որ թե «Քարահունջի աստղադիտարանի» , թե «ռադիոօպտիկական դիտակի» բացառիկության լայնորեն գովազդված Հերունու պնդումները ոչ մի կապ չունեն իրական գիտության հետ:

Կրկնվենք. Զորաց քարեր հնավայրը ոչ մի առնչություն չունի դրա մոտակայքում չգտնվող Քարահունջ գյուղի հետ: Առ այսօր չկա որեւէ հիմք պնդելու, որ հուշարձանի քարերը կանգնեցված են եղել աստղագիտական-օրացուցային նպատակներով, իսկ կատարված հնագիտական պնդումները հիմնովին հերքել են Հերունու իբր հաշվարկված հուշարձանի ժամանակաշրջանը, իսկ անցքեր հայտնի են նաեւ նույն վայրում եւ այլ վայրերում գտնված քարերի վրա:

«Հերունու աստղադիտակով» երբեւէ գիտական արդյունք չի ստացվել, որ հրատարակված լիներ որեւէ գիտական ամսագրում, դրա նախագծում խախտված են գիտական տարրական սկզբունքներ:

Մեր երկրի պատմությունը, գիտությունը հարուստ են նվաճումներով եւ դեմքերով, որոնք պետք է հրամցվեն մեր աշակերտներին: Մինչդեռ կեղծ գիտական արժեքների ներկայացումը հայրենասիրական շղարշի ներքո, անթույլատրելի է հատկապես դպրոցում, քանի որ նպաստում է եզակիության անհիմն բարդույթի ձեւավորմանը, իսկ դրա այսօրինակ սփռումը խոցելի է դարձնում մեր մշակույթը եւ գիտությունը:

Հորդորում ենք Կրթության եւ գիտության, Մշակույթի նախարարություններին կիրառել ամենախիստ միջոցները կեղծ-գիտական «հայրենասիրությունից» զերծ պահել դպրոցը, մշակույթը: Ուղղակի աներեւակայելի է, որ 21-րդ դարում այսօրինակ անհեթեթությունները կարող են փաստորեն պաշտոնականորեն հանդուրժվել:

Նախորդ գրառումը

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՙ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿՀԱՍՑՆԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿՀԱՍՑՆԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Լրահոս

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական