Անցնող շաբաթ վարչապետը հանդիպել է ագրոբիզնեսի ներկայացուցիչներին, նրանցից առավել հաջողակներին նույնիսկ պարգեւատրել է: Դեՙ եռամսյակի, քառամսյակի, հնգամսյակի,…պլաննները գերակատարելու համար: Հետո Կարեն Կարապետյանը , դիմելով գյուղացիներին ու գյուղական բիզնեսի ներկայացուցիչներին ցույց է տվել հողից եկամուտ ստանալու նոր եղանակներ ու ներկայացրել է այդ հարցում կառավարության ստեղծած նոր պայմանները: Վարչապետը խոսել է էժան վարկերից օրինակ, ու հանձնարարել գյուղացիներինՙ լավ եկամուտ ստանալու համար ուշ քնել ու շուտ զարթնել:
Ենթադրում ենք, որ կառավարությունը հատուկ տեսուչներ կնշանակի ՀՀ բոլոր գյուղերում, որպեսզի վերջիններս հետեւեն, թե գյուղացիներն ինչպես են կատարում վարչապետի այս հանձնարարականը, ընդ որում կարելի է անգամ տուգանքներ սահմանել բոլոր նրանց համար, ովքեր չեն կատարի վարչապետի հանձնարարականը: