Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՊԱՏՐԱՍՏԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՕԴԱՉՈՒՆԵՐ

Հ. Աֆ.

Եթե դուք ունեք տասը միլիոն դրամ, որը չգիտեք, թե ինչպես ծախսեք, Հայաստանի քաղավիացիան առաջարկում է այդ գումարի դիմաց սովորել օդաչուի գործը: Կարճ ժամանակ անց փորձառու օդաչուները ձեզ կսովորեցնեն գործարկել փոքրիկ ինքնաթիռը, վերջում վկայական կտան, ինչի հիման վրա դուք կարող եք վարել սեփական ինքնաթիռը, կամ ուրիշի սեփական ինքնաթիռը (բայց ոչ քաղավիացիայի ինքնաթիռ): Դասընթացի համար պետք է վճարեք տասը միլիոն դրամ:

Չունե՞ք, ուրեմն չեք թռչի: