Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԸՆԿԵՐՆԵՐԸ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ՊԵԿ նախագահի հայտարարություններին հետեւելը առանձնահատուկ հաճույք է: Նախ, պարոն Վարդան Հարությունյանը միշտ հայտարարում է, որ մենք շուտով հաղթահարելու ենք պետական մակարդակի մեծ կոռուպցիան, որը ժամանակավոր բնույթ է կրում, չնայած մենք վաղուց արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ Հայաստանում ժամանակավոր բաները հավերժ են լինում: Բացի այդ, ՊԵԿ նախագահն, ըստ իր հայտարարությունների, մշտապես, գիշեր-ցերեկ ընկած է ստվերի հետեւից, որպեսզի Հայաստանում աճող արեւային էներգիայով ցրի այն: Օրինակ այն, որ մանրածախ առեւտրականները պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը, քանի որ մարդը վերջիններիս ուզում է ընդամենը բերել հարկային դաշտ, հենց իրենքՙ առեւտրականներն են մեղավոր, չէ՞ որ, ինչպես Վարդան Հարությունյանն է ասումՙ մանրածախ առեւտրում շատ մեծ ստվերային փողեր կան : Ընդ որում, տպավորություն չստեղծվի, որ պարոն Հարությունյանը ընկած է միայն մանրածախ առեւտրով զբաղվողների հետեւից, նրա թիրախում նախ եւ առաջ խոշորներն են: Օրինակ չորեքշաբթի օրը, ԱԺ-ում ՊԵԿ նախագահը, կրկնում եմ, ՊԵԿ նախագահը, հայտարարել էՙ Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, բայց ես նրան էլ եմ ստուգում : Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում, բայց ի՞նչ իրավունքով է ՊԵԿ-ը, կոնկրետ ՊԵԿ նախագահը ստուգում Գագիկ Ծառուկյանին, մանավանդ, որ վերջինս ԱԺ օրինակելի պատգամավոր է, բիզնես, առեւտրային կամ արդյունաբերական որեւէ կազմակերպություն, ընկերություն չունի, զբաղվում է բացառապես օրենսդիր տքնաջան աշխատանքով եւ աստվածահաճո բարեգործությամբ: Այսինքն ՊԵԿ նախագահը պարոն Ծառուկյանի ի՞նչն է ստուգումՙ օրինագծերով լիքը թղթապանա՞կը, թե՞ հոգու բարությունը, ի՞նչ իրավունքով:

Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել Ծառուկյան ընտանիքին պատկանող ընկերություններում : Սա արդեն այլ խոսակցություն է: Թե չէ, մենք հո գիտենք, որ պարոն Ծառուկյանը ՀՀ Սահմանադրությունը չի խախտում եւ նրա անվան հետ կապված բիզնեսը ոչ թե իր, այլ իր ընտանիքի սեփականությունն են հանդիսանում: Ուրեմն ՊԵԿ նախագահը լավ կլիներ ասեր, որ ոչ թե ինքըՙ այլ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնումՙ ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ Ծառուկյան ընտանիքին պատկանող բիզնեսներում, չնայած Գագիկ Ծառուկյանն իր ընկերն է, չնայած այս վերջին մասը լավ կաներ չասեր Վարդան Հարությունյանը, ամեն դեպքում կոռեկտ չէ, որ ԱԺ-ում ՊԵԿ նախագահը հայտարարում է, որ ԱԺ պատգամավորներից մեկն իր ընկերն է: Ինչեւէ:

Դառնանք ստուգումներին: Պարզվել է, դե այսինքն ՊԵԿ-ը, Ծառուկյան ընտանիքին պատկանող բիզնեսներում ստուգումներ իրականացնելուց հետո պարզել է, որ այդ ընկերություններում ոչ մի մեծ խախտում չկա : Ուշադրությունՙ մեծ, այսինքն, եթե հատուկ շեշտվում է, որ մեծ խախտումներ չկան, կնշանակի փոքր, միջին խախտումներ կան, բայց քանի որ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ նախագահի ընկերն է… Ի դեպ, քանի՞ ընկեր ունի ՊԵԿ նախագահը եւ ովքե՞ր են, գուցե միանգամից հայտարարի՞: Իսկ մանրածախ առեւտրով զբաղվողները գիտե՞ն, որ ՊԵԿ նախագահը Գագիկ Ծառուկյանի ընկերն է, իսկ Գագիկ Ծառուկյանը, ինչպես հայտնի է, իրենց ընկերն է: Ստացվում է, որ ՊԵԿ նախագահը մանրածախ առեւտրով զբաղվողների ընկերոջ ընկերն է: Ըստ երեւույթինՙ չգիտեն, հակառակ պարագայում նրա հրաժարականը չէին պահանջի, կամ էլ կպահանջեինՙ շեշտելովՙ չնայած ՊԵԿ նախագահը մեր ընկերոջ ընկերն է, բայց մենք պահանջում ենք նրա հրաժարականը:

Ի դեպ, հենց այդպես լինի, այսինքն հենց ընկերը օրինական ստուգումներ անցկացնի ընկերոջ բիզնեսում, որը չի խախտի Սահմանադրությունը եւ բիզնեսին զուգահեռ օրենսդիր գործունեություն չի ծավալի, հենց պահանջեն ինչ-որ մեկի հրաժարականըՙ չնայած նա իրենց ընկերն է, կամ ընկերոջ ընկերը, Հայաստանում ստվերը կվերանա: Իսկ հիմա՞: Հիմա, ըստ պաշտոնական տվյալների, խոշոր հարկատուները 7 տոկոսով ավելացրել են վճարումները պետական բյուջե: Ընդ որում, պարզ չէ, թե սա տեղի է ունեցել, որովհետեւ նրանց գործե՞րն են լավ ու արտադրություննե՞րն են ընդլայնվում (հետեւաբար հարկերը), թե՞ քանի որ այդ 7 տոկոսն առաջ պահում էին ստվերում, իսկ հիմա ՊԵԿ նախագահն իրեն ընկերոջ պես չի պահում, երբեմն, ԱԺ-ում, լրագրողների ներկայությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՓՈՒՉԻԿ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՓՈՒՉԻԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական