Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ԱՆՆԿՈՒՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐՅԱՆ

27/10/2017
- 27 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ

82 տարի առաջ, հոկտեմբերի 20-ին վախճանվեց հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներից Արմենակ Եկարյանը: Մարդ, ում ամբողջ գիտակցական կյանքը պայքարի ու հերոսացման տարիներ եղան: Ով ապրեց ընդամենը 55 տարի, սակայն այդ տարիներն այնքան խիտ են, մեկը մյուսից նշանակալից իրադարձություններով այնքան հարուստ, որ ամենապարզ դիտարկման դեպքում նույնիսկ թվում է, թե նա ապրել է առնվազն կրկնակին: Մարդ, ով այնքան ու այնպես նվիրվեց ազգի փրկության սրբազան գործին, որ անձնական կյանք գրեթե չունեցավ: Ով զինատարի դժվարագույն ու վտանգներով լեցուն օրեր ապրեց, զենքը ձեռքին իր ազգի ու հայրենի եզերքների պաշտպանության եւ ազատության համար կռիվներ մղեց: Ով սեղմած ատամներով արյունարբու ոսոխին դիմակայելու ու անհավասար պայքարում հաղթելու վճռականությամբ հաղթանակներ կռեց:

Մարդ, ով այնքան շատ բան է արել իր ժողովրդի համար, ում կյանքն իր ուսանելի շատ կողմերով կարող է փայլուն օրինակ ծառայել մատաղ սերնդին, բայց մինչեւ օրս էլ ըստ արժանվույն գնահատված ու մեծարված չի Հայաստանում: Թեեւ համեմատելն այս դեպքում անշնորհակալ գործ է, սակայն չդիմանալով այդ գայթակղությանը նշենք, որ մեր օրերում երբեմն մեծարվել ու մեծարվում են մարդիկ, ովքեր իրենց կատարած գործերով Ա. Եկարյանի ստվերում չեն էլ նշմարվի, սակայն…: Իսկ Վանի 1915 թ. հերոսական պաշտպանության ռազմական ղեկավարի, Վանի նահանգի ոստիկանության (Երկրապահ գնդի) ստեղծողի ու հրամանատարի, Եղեռնի տարիներին Վասպուրականի 150 հազարից ավելի հայության նահանջն անվտանգ կազմակերպողի ու քրդական հարձակումներից պաշտպանողի անունով փողոց, դպրոց անգամ չկա, նրա մասին բացի ռամկավար շրջանակների հետ շփում ունեցողներից, շատ քչերը գիտեն: Ի վերջո, նրա մասին մամուլում սփռված հիմնականում միմյանց կրկնող հոդվածներից բացի լուրջ ուսումնասիրություն էլ չկա:

Գաղտնիք չէ սակայն, որ այսօր մենք` որպես պատերազմական վիճակում գտնվող ժողովուրդ, այդպիսի իսկական ու իրական հերոսների կարիքը շատ ունենք: Հերոսներ, որոնց օրինակով սերունդներ պիտի դաստիարակվեն ու դիրքում կանգնած մարտիկները ոգեւորվեն:

Ծնվել է 1870թ. Վանում: 1887թ. ընդունվել է Արմենական կուսակցության շարքերը: «Զինատարական հերթական փորձի ժամանակ ընկերոջ` Տիգրան Մահելյանի հետ ծպտված Պարսկաստան անցնելիս ձերբակալվում են: Բանտային դժնդակ պայմաններն ու դժոխային չարչարանքները ի վիճակի չեն լինում կոտրել աննկուն երիտասարդին եւ յուրովի մկրտություն են դառնում ապագա ազատամարտիկի համար: Բանտից դեռ նոր ազատված, ամբաստանվում է հանրահայտ Ավոյի փախուստի կազմակերպման համար եւ ստիպված ծածուկ անցնում է Պարսկաստան: Այստեղ ազատամարտիկների հետ վերաշինում են Դերիկի վանքը, ամրացնում այն ու դարձնում ոչ միայն իրենց համար բնակատեղի, այլեւ հենակենտրոն դեպի Վան զենք փոխադրելու ճանապարհին:

Եկարյանի ղեկավարությամբ մի շարք անգամներ Սալմաստից Վան զենքի փոխադրման անցումներ են կազմակերպվում: Ամեն անգամ վտանգներով լեցուն Թավրիզ-Սալմաստ 150 կմ-անոց ճանապարհը կտրում-անցնում էին ոտքով, գիշերները, զենքի ծանրության տակ կքած ու ամեն րոպե սպասելով թշնամու գնդակին: Վ. Գյոքչյանը նշում էր, որ «Եկարյանը ծնած էր մարտիկ ու ղեկավար, սրտով քաջ ու կորովի, հոգիով հայրենասեր ու անկեղծ, որոնց աղաղակող ապացույցը տված էր 100 անգամներ»:

1896-ի մայիսի 27-ին զենք բերելու նպատակով Եկարյանը 300 օսմանյան ոսկի վերցնելով` տաս ընկերների հետ մեկնում է Պարսկահայք: Սակայն առեղծվածային պայմաններում ձերբակալվում է եւ չի կարողանում մասնակցել 1896-ի Վանի հունիսյան ինքնապաշտպանությանը: 1896-ից հետո բանտից ազատվելովՙ 40 զինված մարտիկների հետ վերադառնում է Վան եւ զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն ստանձնում ինքնապաշտպանության ղեկավարությունը` այս անգամ կազմակերպելով Վասպուրականից Պարսկաստան գաղթած տարաբախտ ժողովրդին օգնություն կազմակերպելու գործը:

Հետաքրքրական է, որ զինատար խմբով Եկարյանը հանդիպում է Խանասորի արշավանքի ղեկավարների հետ եւ մերժում նրանց իրենց միանալու առաջարկը` պատճառաբանելով այդ գործողության անիրատեսությունն ու գնած զենքերը վտանգի ենթարկելու անխոհեմությունը: Միաժամանակ խոստանալով, որ կփակի մազրիկցիներին օգնության եկող ուժերի ճանապարհը: Այդպես էլ լինում է. կրակի տակ առնելով Սաքալ-Թութանի կիրճըՙ նա փախուստի է մատնում նրանց եւ մեծ օգնություն ցույց տալով խանասորցիներին:

Օգտվելով 1908թ. սահմանադրության ընձեռած հնարավորությունից, Եկարյանն էլ է վերադառնում Վան եւ, հակառակ բոլոր այն մեծաթիվ գործիչների, որոնք ոգեւորված թուրքական արեւելահամ խոստումներից, անիմաստ ու ավելորդ էին համարում նրա ու նրա համախոհների «հնացած» ջանքերը, նախապատրաստվում է ինքնապաշտպանության: Սակայն ինքն էլ է ի վերջո տեղի տալիս եւ լծվում խաղաղ աշխատանքի: Սակայն սկսված Առաջին աշխարհամարտի հարմար առիթից օգտվելով թուրքերը ձեռնամուխ եղան իրենց վաղեմի ճիվաղային պլանի` հայերին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագրի իրագործմանը, այսինքն` ցեղասպանության:

Վանի ու Վասպուրական աշխարհի հայությունը ոտքի ելավ պաշտպանելու իր տունուտեղը, պատիվն ու կյանքը: Քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող Վանում 1915թ. ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար հերոսամարտի նախօրեին Եկարյանի ղեկավարությամբ ստեղծվեց Զինվորական մարմին-շտաբը` Բուլղարացի Գրիգորի, Կայծակ Առաքելի, Փանոս Թերլեմեզյանի, Գաբրիել Սեմերճյանի, Հովհաննես Գալիկյանի (Արամ Մանուկյանը իրականացնում էր քաղաքական ղեկավարությունը) անդամակցությամբ: Անդրադառնալով Վանի ինքնապաշտպանության պատրաստություններին, Եկարյանը հուշագրում է. «Մեր ուզելովը չէր, որպէսզի կռուինք, ան մեզի պարտադրուեցաւ»: Հայերի պաշտպանական գիծը կազմված էր հինգ շրջաններից, 73 դիրքից: Պաշտպանական ուժերի կազմում էին` 71 խմբապետ, 1915 զինվոր, 505 հրացան, 540 մաուզեր` զինամթերքի հետ միասին: 1915-ի ապրիլի 7-ին սկսված կռվին թուրքերը կենտրոնացրել էին կանոնավոր բանակի ավելի քան 7 հազար զինվոր, որոնց միացել էին հինգ հազարից ավելի քուրդ ելուզակներ:

Վանի գոյամարտի ռազմական ղեկավարությունն իրականացնելիս Եկարյանը դրսեւորում է անկոտրում կամք եւ կազմակերպչական տաղանդ: Այս ամենի շնորհիվ նա մեծ հարգանք էր նվաճել քաղաքի ամենատարբեր խավերի ու խմբավորումների շրջանում: Նրանից պատկառում էին բոլորը, համախմբվում նրա շուրջը. «Եկարյանի հաղորդկան հայրենասիրությունը եւ առինքնող անձը` կանոնավոր դիմագիծ, երազկոտ հայկական աչքեր, քով քովի կբերեին ռամկավարն ու դաշնակը, հնչակն ու վերակազմյալը, արմենականն ու անկախը, հայն ու ասորին»:

1915-ի մայիսին ռուսական բանակն առաջապահ ունենալով հայկական կամավորական գնդերը, մտավ Վան: Մեկամսյա համառ հերոսամարտի շնորհիվ բնաջնջումից փրկվել էր 150 հազար իր ավելի վասպուրահայությունը: Սակայն ուշքի չեկած` վանեցին ստիպված եղավ հրաժեշտ տալ իր տուն ու տեղին, հայրենի օջախին, բռնելով գաղթի ճամփան: Եկարյանը կազմակերպում է գաղթողների զինված պաշտպանությունը: Այդ հոգսերով տարված` նա կորցնում է ընտանիքը:

1915-ի սեպտեմբերին ռուսները նորից մտնում են Վան եւ գնդապետ Դերմենին նշանակում Վանի իբրեւ ռուսական նահանգի կուսակալ: Վերջինիս խնդրանքով Վերաշինաց հանձնաժողովը երկրապահ գնդի հրամանատար է նշանակում Արմենակ Եկարյանին, տեղակալ Կիմ Չանգալյանին: Նրանք ստիպված էին սեփական միջոցներով հայթհայթել ոչ միայն զենք, այլեւ հանդերձանք, ձիեր եւ սնունդ: Ի վերջո գունդը շարժվում դեպի Վան` խնդիր ունենալով անկորուստ Վան հասցնել սահմանագլխին հավաքված շուրջ 10 հազար գաղթականությանը, միաժամանակ այդ ընթացքում հավաքելով ահավոր վիճակի մեջ թափառող որբերին:

Սակայն Երկրապահ գնդին վիճակված չէր երկար գործել. ցարական կառավարությանը ձեռնտու չէր թեկուզ փոքրաթիվ, բայց զուտ հայկական ռազմական ուժի առկայությունը: Եկարյանը շատ ջանքեր թափեց, սակայն դրանք անօգուտ եղան: Ստիպված հրաժարական ներկայացնելով հայ փրկության նվիրյալը իրեն հավատարիմ 20 քաջերով մնում է Վանում` պատրաստ պաշտպան կանգնելու քաղաքին: Սակայն Վանում «սեւ» լուրեր էին շրջում նոր նահանջի մասին, որոնք շուտով դառնում են իրականություն: Հայ քաղաքական ուժերը կրկին ստիպված էին կազմակերպել Զինվորական մարմին` այս անգամ ժողովրդի նահանջը անկորուստ կազմակերպելու համար: Ղեկավարներից մեկը Եկարյանն էր, որին խնդրում են ստանձնել ամենակարեւոր ուղղությունը` Բերկրիի գծի պաշտպանությունը:

Այլեւս չհանդուրժելով վատ բեմադրված հակահայ խեղկատակություններին, հիսաթափվելով ցարիզմի հայադավ քաղաքականությունից, Եկարյանը 1916-ի հուլիսի 30-ին հասնում է Իգդիր եւ ապա Վաղարշապատի վրայով անցնում է Թիֆլիս: ՀՍՌ կուսակցության հրահանգով նա շուտով մեկնում է Կիլիկիա, ուր պիտի գար զորավար Անդրանիկը` կազմակերպելու կիլիկյան հայկական ուժերը, ապահովելու Կիլիկիայի ինքնավարությունը: Ֆրանսիական իշխանությունները, սակայն, արգելում են զորավարի մուտքը Կիլիկիա: Հարկավոր էր մեկը, որ կարողանար կազմակերպել կիլիկյան զորական ուժերը. «Աչքերը կփարին Վանի փրկարար Եկարյանին»: Միհրան Տամատյանի եւ այլ նշանավոր գործիչների հետ Եկարյանը մշակում է ծրագրեր, հավաքագրում զինվորական ուժեր, ամեն ինչ անում է, որպեսզի փրկեն Կիլիկիան, սակայն Ֆրանսիան որոշել էր Կիլիկիան վերադարձնել թուրքերին, ինչը եւ Անկարայի դաշնագրով արեց 1921-ի հոկտեմբերի 21-ին: Հուսախաբ Եկարյանն այս անգամ էլ թողնում է Կիլիկիան եւ մեկնում Պոլիս, այնուհետեւ տեղափոխվում Եգիպտոս:

Շուրջ չորս տասնամյակ նա մարտնչեց թուրքական բռնակալության դեմ: Հայդուկ հսկաների անտառում նա բարձրացավ որպես մի կաղնի, որի շառաչյունը միշտ ուղեկցել է ժամանակակիցներին: Միշտ լավատես, անկոտրում հավատով, ունակ մտավոր թռիչքների, բայց եւ իրատես անձնավորություն էր. «Դրական մարդ էր Ա. Եկարյան, կհավատար խոստումներու, բայց կպահանջեր հող, հաստատուն գետին մը ոտքին տակ: Օդային ծրագիրներ, հավանականությանց վրա կայք հաստատել եւ հենուլ օտար հույսերու վրաՙ անհաշտ էին անոր հետ: Հաճախ կհիշեր Վանա ռուսական խորհրդավոր նահանջները, որոնք ջուրը ձգած էին Արեւմտահայաստանի ծրագիրը»: Հայրենիքի ցավով տառապած, հայդուկային բազմամյա կյանքում կրած դառնություններից, հայավեր ցնցումների բովում տվայտած նրա մարմինը շատ էր տկարացել` Եգիպտոսում վրա հասած ժանտախտին դիմակայելու համար: 1925թ. հոկտեմբերի 20-ին 55-ամյա հերոսը կնքեց իր մահկանացուն: Երախտապարտ հայերը նրա մարմինն ամփոփեցին Ս. Մինաս ազգային գերեզմանատան մեջ, որտեղ էլ 1950-ի հունվարի 8-ին, մեծ հանդիսավորությամբ կատարվում է նրա կիսանդրիի բացումը:

Այսօր էլ Ա. Եկարյանը պատկանում է այն գործիչ-ֆիդայիների թվին, ում մասին սփյուռքում ավելի շատ գիտեն, ավելի շատ են մեծարում, քան մայր հայրենիքում: Կարծում եմ լիովին հասունացել ժամանակը, պարզապես դրա հրամայականն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու չէ նաեւ Արցախի Հանրապետությունում, Եկարյանի անունով փողոցներ անվանակոչվեն, դպրոց կամ զորաջոկատ, մարզասրահ ու զբոսայգի, որտեղ դրվի նաեւ նրա արձանը կամ կիսանդրին: Քանի որ երախտապարտ հայ ժողովուրդը պատմության ոչ մի անկյունադարձում երբեք չի մոռացել իր հերոսներին, սակայն Եկարյանի դեպքում կարծես այդպես չէ:

Խմբ. կողմից.- Սեպտեմբերի կեսերին Ռամկավար Ազատական կուսակցությունը Սիսիան քաղաքում ստեղծեց հրաձգարանՙ մեր աղջիկներին ու պատանիներին անվճար հրաձգության դասեր տալու նպատակով: Հրաձգարանը կոչվեց անմահանուն Արմենակ Եկարյանի անունով:

10-18.10.2017

Նկար 1. Յուղանկար. գործ` Սուքիաս Թորոսյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՋՈՐՋ ՍՈՐՈՍՆՙ ԱՀԱԲԵԿԻՉ

Հաջորդ գրառումը

ՆՐԱՆՑ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՐԱՆՑ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԴՈՒՐՍ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Դիտում էի՝ Հ1-ի հարցազրույցը իշխանական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, որտեղ Պետրոս Ղազարյանի «Ինչո՞ւ եք փակում «Շողակաթը»» հարցին ի պատասխան տիկին...

ԿարդալDetails

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական