Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԻ ՀԵՏ ԹՐԱՄՓԻ ԱՆՀԱՋՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20/10/2017
- 20 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

ԵՄ-ը դիմում է ուղղակի ԱՄՆ Կոնգրեսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հաստատեր 2015թ. ամռանը «Վեցյակի» երկրների հետ Իրանի կնքած միջուկային գործարքի կատարման կամ չկատարման փաստը այդ երկրի կողմից: Գործարքի պայմանների համաձայն Սպիտակ տան ղեկավարը պարտավոր է 90 օրը մեկ Կոնգրեսին տեղեկացնել, թե Իրանը կատարո՞ւմ է արդյոք համաձայնագրի պայմանները, որոնք նրան պարտադրում են վերջ դնել սեփական միջուկային ծրագրինՙ միջազգային պատժամիջոցների նշանակալից մասի վերացման դիմաց: Թրամփը երկու անգամ հավաստել էր պայմանագրի կատարումը, բայց նրա հերթական ելույթի նախօրեին նախագահի վարչակազմում նրան հասկացրել էին, որ նա կարող է հայտարարել համաձայնագրից դուրս գալու մասին:

Նա հայտարարեց, թե կնքված գործարքն «ահավոր» է, եւ թե Իրանը խախտում է դրա պայմանները, փորձեց Մերձավոր Արեւելքում ձեւավորել հակաիրանական ռազմաքաղաքական կոալիցիաՙ Իրանին անվանելով աշխարհում ահաբեկչությունը պետականորեն հովանավորող գլխավոր երկիր: Իրադարձությունների ընթացքում պարզվեց, որ ամերիկացիները տվյալ հարցում ուզում են վճռական շրջադարձ կատարել: Սակայն հենց Թրամփի թիմում գոյություն է ունեցել պառակտում: Նախագահի ազգային անվտանգության գծով մի խումբ խորհրդականներ այլ կարծիքի էին: Համարվում էր, որ Իրանը կատարում է գործարքի պայմանները: Համաձայնագրի պահպանման օգտին հանդես էին գալիս ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը: Համաձայնագրի պահպանմանը կողմնակից էին նաեւ այն ստորագրած մյուս երկրներըՙ ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները:

Բացի դրանից, Իրանը Օմանի միջոցով ԱՄՆ-ին առաջարկել էր վերանայել համաձայնագրի տեխնիկական որոշ մանրամասնություններ, որոնք մտահոգում են Վաշինգտոնին: Դա ենթադրում է կողմերի նոր խորհրդակցությունների անցկացում: Այս կապակցությամբ ամերիկյան որոշ ԶԼՄ-ներ հիշեցնում են, որ 2015-ին հենց ԱՄՆ-ը իր եվրոպացի երկու դաշնակիցների հետ հանդես էր եկել որպես Իրանի հետ գաղտնի բանակցությունների նախաձեռնող, այնպես որ Վաշինգտոնը լավատեղյակ է պայմանագրի ուժեղ եւ թույլ կողմերին: Սակայն Թրամփը այլ կերպ մեկնաբանեց այն ժամանակվա իրադարձությունները: Նրա խոսքերով, Օբամայի վարչակազմը հակաիրանական պատժամիջոցները վերացրել է Իրանի վարչակարգի լիակատար փլուզման նախօրեինՙ դրանով իսկ քաղաքական ու տնտեսական հենարան ստեղծելով պատժամիջոցներից ազատված Թեհրանի համար: Այստեղից բխում է ԱՄՆ ներկայիս նախագահի գլխավոր տրամաբանական թեզիսը, ըստ որի իրավիճակից կարելի է դուրս գալ միայն Իրանի վարչակարգի փոփոխման միջոցով:

Սակայն Թրամփը ստիպված եղավ մանեւրել: Սպիտակ տան պատրաստած մամլո ամփոփագրում խոսվում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին: Այն նախ եւ առաջ ամրագրում է Կոնգրեսի եւ դաշնակիցների հետ իննամսյա քննարկումների արդյունքներն այն կապակցությամբ, թե ինչպես կարելի է ավելի լավ ապահովել ԱՄՆ-ի անվտանգությունը: Երկրորդ, նշվում է, որ ԱՄՆ-ի գործողություններն ուղղված կլինեն տարածաշրջանում ԱՄՆ կառավարության ապակայունացնող քայլերի դեմ եւ ծայրահեղականությանը, ահաբեկչությանը եւ Սիրիայի նախագահի պատժիչ վարչակարգին օժանդակող նրա քաղաքականության դեմ: Այսինքն Թրամփի թիմը ուզում է ստեղծել Իրանի եւ Սիրիայի վարչակարգերի դեմ ուղղված գրեթե միասնական ճակատ: Սակայն հեռահար նպատակը պայքարն է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտող իրանական հրթիռների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ, թեեւ դա որեւէ կապ չունի կնքված գործարքի էության հետ եւ, փաստորեն, հարձակում է տարածաշրջանում Իրանի բոլոր գործողություների վրա: Միեւնույն ժամանակ, Թրամփը առայժմ չի համարձակվում միակողմանիորեն դուրս գալ համաձայնագրիցՙ պատասխանատվությունը թողնելով Կոնգրեսին, ինչը նահանջ է ավելի վաղ հայտարարված սցենարից: Ինչո՞ւ: Նախ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի իրանական քաղաքականությունը չի արժանանում ո՛չ եվրոպացի դաշնակիցների, ո՛չ էլ Ռուսաստանի հավանութանը, որի հետ Վաշինգտոնը փչացրել է իր հարաբերությունները, մինչդեռ առանց Ռուսաստանի ԱՄՆ-ի իրանական քաղաքականությունը կորցնում է իմաստը:

Փոխվել է ուժերի դասավորությունը նաեւ բուն Մերձավոր Արեւելքում: Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը դաշն են կազմել սիրիական ուղղությամբ: ԱՄՆ-ի իրանական նոր քաղաքականությունը, համենայն դեպսՙ հայտարարությունների մակարդակով, պաշտպանում են միայն Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան: Այն կայուն տպավորությունն է ստեղծվում, թե Իրանի խնդիրը ԱՄՆ-ում ներքաղաքական հարց է դարձել, իսկ մերձավորարեւելյան աշխարհաքաղաքականությունը մղվում է երկրորդ պլան: Այսպես, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին , Թրամփին անտեսելով, անմիջականորեն դիմել է Կոնգրեսին: Մամլո ասուլիսում նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի հաջորդ քայլը Կոնգրեսի ձեռքին է, միչդեռ աշխարհը չի կարող թույլ տալ գործող համաձայնագրի չեղարկում, մանավանդ ԿԺԴՀ-ց բխող միջուկային մեծ սպառնալիքի պայմաններում: Պատահական չէ ամերիկյան Politico հրատարակության այն հոդվածը, ըստ որի իրանական ուղղությամբ նշմարվում է տարաձայնություն ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլիի եւ պետդեպարտամենտի ու Պենտագոնի ղեկավարների միջեւ: Բացի դրանից, հրատարակության տվյալներով, Թրամփը մտադրվել է Հեյլիին պետքարտուղարի պաշտոնում նշանակել Թիլլերսոնի փոխարեն:

Սպիտակ տունը հարձակում է սկսել Թեհրանի վրա, սակայնՙ առանց անհրաժեշտ դիվանագիտական աջակցության: Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարներ Թերեզա Մեյի, Անգելա Մերկելի եւ Էմանյուել Մակրոնի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ի գիտություն են ընդունել Թրամփի որոշումը եւ մտահոգ են դրա հնարավոր հետեւանքներից: ՌԴ ԱԳՆ-ում նույնպես մտահոգություն են արտահայտել համատեղ գործողություների ծրագրից Վաշինգտոնի հրաժարման առթիվ եւ ընդգծել են միջազգային հարաբերություններում սպառնալի ճարտասանության անթույլատրելիությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հ.Բ.Ը.ՄԻՈՒԹԵԱՆ «ՔԼՈՏԻԱ ՆԱԶԱՐԵԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՂԴԱԴԸ ԵՎ ԷՐԲԻԼԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՔԻՐՔՈՒԿԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՂԴԱԴԸ ԵՎ ԷՐԲԻԼԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՔԻՐՔՈՒԿԻ ՀԱՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական