Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸՙ ARARATSingleCask, ՈՐԸ, ՍԱԿԱՅՆ, ԿՈՆՅԱԿ ՉԷ…

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

Երեւանի կոնյակի գործարանը (ԵԿԳ) ներկայացրեց իր նոր արտադրանքըՙ ARARATSingleCask-ը: ԵԿԳ Բերդ մասնաճյուղում խաղողի մթերման գործընթացին ծանոթացնելու նպատակով օրերս կազմակերպված լրագրողական շրջայցի ժամանակ, մասնաճյուղի թորման արտադրամասում էլ տեղի ունեցավ ARARATSingleCask-ի շնորհանդեսը: 57 տոկոս թնդություն եւ փափուկ համ ունեցող այս խմիչքը, սակայն, ինչպես պարզվեց, կուպաժավորման արդյունք չէ եւ կոնյակ չէ, այլ նոր խմիչքՙ որոշակի տակառներից ընտրված պրեմիում դասի սպիրտ: Այն, ըստ Երեւանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանի , այնքան կատարյալ է, որ արժանի է մաքուր տեսքով վայելելու:

Եվ այսպես, հայկական կոնյակագործության 130-ամյակին եւ նոր պատմական շրջանի նախօրեին Երեւանի կոնյակի գործարանի բացառիկ արտադրանքըՙ «ARARAT Մեկ Տակառից» (ARARAT Single Cask), թողարկված է սահմանափակ քանակությամբ եւ համարակալված շշերով: Ստեղծագործական պրպտումների արդյունքում ստեղծված նոր խմիչքը պատրաստված է բացառապես Երեւանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներիցՙ ստացված եւ հնացված Հայաստանի Տավուշի մարզի խաղողիցՙ յուրահատուկ կլիմայական պայմաններում:Կրկնակի թորման միասնական գործընթացը եւ հնացումը մեկ տակառում առանց հետագա կուպաժավորման, SingleCask-ը դարձնում են շրջանի բնակլիմայական առանձնահատկությունների առավել ամբողջական եւ բնածին արտացոլումը: Մառանում ստեղծված հատուկ պայմանները հնացումը դարձնում են առավել մեղմ եւ ապահովում են սպիրտների անկրկնելի նրբությունն ու բազմերանգությունը:

ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման եւ ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս պահպանել համային նոտաները եւ բույրի երանգներըՙ միաժամանակ ընդգծելով խմիչքի իսկությունը: Այս խմիչքն առանձնանում է յուրօրինակ երանգով, որը փորձագիտական հանձնաժողովն անվանել է «հայկական աշնանային մայրամուտի գույն»:

Կոնյակագործության ողջ պատմության ընթացքում հայ վարպետները երբեք չեն վարանել ընդլայնել կոնյակագործության սահմանները, հանդես գալով նորարար լուծումներով: Այդպես, նախորդ դարասկզբին Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է առաջին տեսակավոր հայկական կոնյակըՙ սկզբնավորելով հայկական կոնյակների փառահեղ ապագան: Մի քանի տասնամյակ անցՙ 20-րդ դարի կեսերին, հայկական կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանը հեղափոխական միտք է առաջարկում, որը կայանում էր թորած ջուրը «կենդանի ջրով» փոխարինելու մեջ: Ժամանակին նորարարական այս գաղափարն արդյունքում դարձավ հայկական կոնյակագործության ոսկե օրենքը: ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ-ի նորարարությունների ներդաշնակ շարունակությունն է հատընտիրը գնահատողների համար, որը փոխաբերականորեն կարելի անվանել«Մեկ վրձնահարվածի կտավ»ՙ կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՐԵՋԻԿԼՅԱՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ…

Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական