Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԸ ՉԴԱՎԱՃԱՆԵՑ ԱՍԱԴԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԷԼ ՉԻ ԴԱՎԱՃԱՆԻ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ .Ք.

Թուրքիայի լրատվական հեռուստաալիքները հաղորդում են, որ Անկարան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը գործում է Ռուսաստանի հետ համատեղ, որի ռազմօդանավերը օժանդակություն են ցույց տալիս օդից, իսկ թուրքական զինված ուժերը գործում են իրենց տարածքից: Նա ավելացրել է, որ Անկարան թույլ չի տա նոր պետությունների ստեղծում իր սահմանների մոտակայքում, անշուշտ, նկատի ունենալով Քրդստանը:

Ավելի վաղՙ սեպտեմբերի 15-ին, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվել էին ստեղծել համատեղ կոորդինացիոն կենտրոն եւ սիրիական Իդլիբ նահանգում անվտանգության ապահովման զորակազմ: Դա Սիրիայի փաստորեն միակ նահանգն է, որը դեռեւս արմատականների վերահսկողության տակ է: Այժմ վերահսկողության ուժերի խնդիրը Սիրիայի կառավարական բանակի եւ ընդդիմության ուժերի ռազմական բախումների կանխումն է ինչպես Իդլիբ նահանգում, այնպես էլ հարեւան նահանգների որոշակի շրջաններում:

Գրեթե բոլոր թուրք փորձագետները ուշադրություն են դարձնում հետեւյալ հանգամանքին: Անկարան ռազմական գործողություններ սկսեց լոկ այն բանից հետո, երբ Թուրքիա այցելեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Թեհրանում բանակցեց Իրանի նախագահ Ռուհանիի հետ: Ռազմական փորձագետների գնահատմամբ, Անկարան մտադիր է սկզբնական փուլում սահմանից հեռացնել «Ան-Նուսրա» ճակատի գրոհայիններինՙ չձեռնարկելով լայնածավալ հարձակողական գործողություններ: «Մեր նպատակը ռազմական բախումների կանխումն է: Մենք նաեւ ուզում ենք օժանդակել քաղաքական գործընթացին», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն :

Հետաքրքրական է ԱՄՆ-ի արձագանքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցությանը: ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Էրիկ Պահոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը հավանություն է տալիս Անկարայի հակաահաբեկչական պայքարին, ինչպես նաեւ պետական սահմանների պաշտպանությանն ուղղված քայլերին: Նա նաեւ նշեց, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքը հենակետ է դարձել Ալ-Ղաիդայի գրոհայինների համար, որոնց գործողությունները վտանգ են ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Պահոնն ավելացրեց, որ ԱՄՆ զինված ուժերը ներկայումս Իդլիբի շրջանում գործողություններ չեն իրականացնում:

Սակայն գրեթե նույն պահին ամերիկացիները հայտարարեցին, որ դադարեցնում են ոչ ներգաղթային այցագրերի հանձնումը Թուրքիայի տարածքում գտնվող իրենց գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններումՙ դա պատճառաբանելով Թուրքիայում ամերիկյան հյուպատոսության ներկայացուցիչ Մեթին Թոփուզի ձերբակալությամբ: Վերջինս ամբաստանվում է երկրի սահմանադրությունը խախտելու եւ կառավարությունը փոխելու փորձերի մեջ: Թուրք փորձագետներից շատերը կարծում են, որ Վաշինգտոնը այդ ձեւով փորձում է Անկարայից վրեժ լուծել Մոսկվայի հետ ռազմական համագործակցության համար: Եվ սա համահունչ է Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը: Վաշինգտոնի որոշումից մի քանի ժամ անց Անկարան դադարեցրեց ամերիկացիներին թուրքական այցագրերի տրամադրումը իր բոլոր ներկայացուցչություններում:

Այս կապակցությամբ, թուրք հայտնի քաղաքագետ Հուսեյն Գյուլուրչեն Beyaz TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքում սկսեց հաջողությունների հասնել այն բանից հետո, երբ սիրիական ուղղությամբ դաշինք կնքեց Ռուսաստանի եւ Իրանի հետ եւ երբ ԱՄՆ-ը խաղից դուրս բերվեց դիվանագիտական, ռազմական եւ քաղաքական առումներով: Ըստ որում, նշվում է, որ «տեղի ունեցող երեւույթները Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում առկա մեծ տարաձայնությունների դրսեւորումներ են»: Թուրքերը մինչեւ վերջերս մասնակցել են ՆԱՏՕ-ի գործողություններին Աֆղանստանում, Բալկաններում, Սիրիայում եւ Լիբիայում, իսկ հիմա «արեւմտյան դաշնակիցները կարծես թե լքել են Անկարային», որը ստիպված է ռազմաքաղաքական դաշինք կնքել ռուսների հետ: Մյուս կողմից, հնչում է արեւմուտքցի փորձագետների կարծիքը, որի համաձայն Թուրքիան երբեք չի եղել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցը, որի վրա հնարավոր կլիներ հենվել 100 տոկոսով, եւ նույնիսկ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարի սկզբնական փուլում կասկածներ էր հարուցում: Ամեն դեպքում նախագահ Էրդողանը որպես քաղաքական գործիչ հետզհետե ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում: Վերլուծաբան Բոշկուն Բաշբուգի կարծիքով, Պուտինը չդավաճանեց Ասադին եւ եւ Էրդողանին էլ չի դավաճանի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔ

Հաջորդ գրառումը

ԲԵՐԵՋԻԿԼՅԱՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ…

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՐԵՋԻԿԼՅԱՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական