Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՂԻԱ ԱՍԱՏՐՅԱՆ. ՃԱՌԱԳՈՂ ԱՍՏՂ, ՈՒՄ ՆՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԱՏ Է ԶԳՈՒՄ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի մշակութային միջոցառումերից մեկի ժամանակ հայտարարեցին հերթական ելույթ ունեցողի անուն-ազգանունը` Եղիա Ասատրյան: Համարձակ քայլերով ամբիոնին մոտեցավ լսարանին դեռեւս անծանոթ մի երիտասարդ: Դահլիճի առաջին շարքում նստած էր նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ այն, ինչ կատարվեց քիչ անց` վեր էր բոլոր սպասվածներից: Երիտասարդի ելույթը անգլերեն էր, խոսում էր բանավոր: Թեման տարողունակ էր` քաղաքականություն, գործարարություն, ներդրումներ, Հայաստան երկրին օգնության ձեռք մեկնելու ուղիներ: Եվ այդ ամենը նա արտաբերում էր կոնկրետ օրինակներով, խոսում էր ինքնավստահ տոնով եւ մի առանձնակի ներշնչանքով: Դահլիճը համակ ուշադրությամբ եւ անձանձրույթ լսում էր երիտասարդին, եւ ներկաների դեմքերին նկատելի էին զարմանքն ու հիացմունքը, մանավանդ, երբ քիչ անց նա ցույց տվեց նաեւ իտալերեն եւ ռուսերեն լեզուներին փայլուն տիրապետելու իր գիտելիքները եւ հանրահռչակ իտալուհու ելույթը սկսեց թարգմանել ռուսերեն…

Ո՞վ էր արդյոք այդ կիրթ, գրագետ եւ վերին աստիճանի պատրաստված հռետորը…

… Հայտնի է, որ հայերը հասակակից են աշխարհի հնագույն մի շարք ժողովուրդների, որոնցից շատերը հեռացել են պատմության թատերաբեմից եւ նրանց մասին մենք իմանում ենք միայն դասագրքերից, թանգարաններից կամ պատմական զանազան հուշարձաններից: Մեր պատմիչների թողած աղբյուրներից նաեւ տեղեկանում ենք, որ մեր ազգի շատ ու շատ նվիրյալներ տվյալ ժամանակի աշխարհի հայտնի կրթօջախներում հիմնավոր կրթություն ստանալուց հետո վերադարձել ու երեւելի գործերով շենացրել են հայրենիքը: Ահա օրերս, նշված ելույթը լսելուց հետո, հենց այս մտորումները ինձ պաշարեցին, երբ ծանոթացա ռուսաստանաբնակ 24-ամյա Եղիա Ասատրյանի գործունեությանը: Երիտասարդը արտասահմանում փայլուն կրթություն է ստացել, ազատ տիրապետում է 5 լեզուների, ներկայումս աշխատում է մոսկովյան հայտնի ընկերություններից մեկում, ղեկավարում է բարեգործական հիմնադրամ: Կարոտը երբեմն նրան տանում է ծննդավայր` Էջմիածին, որտեղ առնչվում է հարազատ մարդկանց եւ իր սիրելի համաքաղաքացիների հետ: Եվ ով գիտի, գուցե հենց Եղիա Ասատրյա՞նն է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի երազած «պատրաստված» երիտասարդներից մեկը, ով վերադառնալով հայրենիք` իր գիտելիքներով, եռանդով եւ տասնամյակների քարացածության պատնեշները ճեղքելու աներեր ցանկությամբ ու նպատակասլացությամբ պետք է լծվի նրա շենացմանն ու հզորացմանը: Եվ ինչ լավ էր, որ վարչապետը ներկա էր շնորհալի եւ բանիմաց երիտասարդի ելույթին: Այո, մեր երկրին այսօր հենց Եղիայի նման կիրթ, գրագետ, ժամանակակից մտածողության տեր իրապես ՏԵՐ-եր են անհրաժեշտ, քանզի բոլորիս երազանքն է, որ մեր Հայրենիքը լինի ավելի արդար, ավելի զարգացած, ավելի հարուստ եւ ավելի ապահով:

Եղիան սովորել է Հռոմի Քեմբրիջի անգլիական դպրոցում, ավարտելուց հետո տեղափոխվել է Անգլիաՙ ուսումը շարունակելու եւ կատարելագործվելու: Անգլիայում ուսումնառությունը ավարտելուց հետո տեղափոխվել է Ռուսաստան: Անսահման սիրում է ճամփորդել, իր համար նոր աշխարհներ հայտնագործել, ամենատարբեր իմացություններ ձեռք բերել, կատարելագործել եւ հարստացնել գիտելիքները: Չի սիրում ակումբներ հաճախելը, ակումբային միապաղաղ կյանքն ու լճացածությունը: Կողմնակից է առողջ ապրելակերպին, որը ժառանգել է ընտանիքից եւ հատկապես հորից, սիրած մարզաձեւը բոքսն է, որով ակտիվ զբաղվում է…

Այս ամենից հետո, կարծում եմ, այլեւս հնարավոր չէ «թաքցնել» իրականությունը եւ չբացել փակագծերը, ինչը, համոզված եմ, ավելի կընդգծի ու կառանձնացնի Եղիայի վառ կերպարը` մեկ անգամ եւս փաստելով մեր այս հին մոլորակում հազարավոր տարիներով հաստատված իմաստությունը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում… Իսկ ԾԱՌԸ, տվյալ դեպքում` հայրը, չափազանց հարգված, ճանաչված եւ մեծ անուն ու համբավ վայելող անձնավորություն է` իր աշխատասիրությամբ, գործարարությամբ եւ բարեգործական ձեռնարկումներով չափազանց բծախնդիր իտալացիների ամենալայն շրջանակների հարգանքին եւ համակրանքին արժանացած Արթուր Ասատրյանը, կամ ինչպես լրատվամիջոցներն են սիրում օգտագործել նրա պատվանունը` Դոն Պիպոն:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին հրավիրված էին նաեւ հայրը եւ որդին, ովքեր հովանավորել էին միջոցառման պատվիրակներին եւ հյուրերին մեծ բավականություն պատճառած մշակութային աննախադեպ միջոցառումներից մեկը: Արթուր Ասատրյանը հիանում է որդու շնորհներով, Եղիան հպարտանում է հոր աշխատասիրությամբ եւ նպատակասլացությամբ: Եվ այլ կերպ էլ հնարավոր չէ: Նաեւ այսպիսի զավակներով է Հայրենիքը հզոր…

Հարկ է նշել, որ ներկայումս Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանի հիմնական բիզնեսը կենտրոնացված է Ռուսաստանում եւ արտասահմանյան այլ երկրներում: Ընկերության կենտրոնական գրասենյակը Մոսկվայում է: Կարեւորագույն խնդիրն է առաջնային դիրք գրավել շինարարական շուկայում, հասարակական սպասարման ոլորտում եւ ներդրումների գործում: Կազմակերպության ցանցը բազմազան է. ներառում է շինարարություն, արտադրություն, հասարակական սննդի սպասարկում, առեւտրի եւ ժամանցի կենտրոնների հիմնում: Ընկերությանն է պատկանում նաեւ հասարակական սննդի ամենախոշոր ցանցերից մեկը, որն ունի փոքրիկ կրպակների ցանց Մոսկվայի ամբողջ տարածքում: Ընկերությունը նաեւ Մոսկվայի եւ Մոսկվայի մարզի բարեկարգման ու շինարարական ծրագրերի խոշոր ներդնողներից է: Ընկերության գործունեությունը բավականին մեծ ճանաչման է արժանացել եւ մշտապես խրախուսվել Մոսկվայի իշխանությունների կողմից: Ահա, Եղիա Ասատրյանն այսօր Ռուսաստանում ղեկավարում է հորը պատկանող խոշոր ընկերության մեջ մտնող բիզնեսների որոշակի մասը եւ միաժամանակ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

Բարեգործական հիմնադրամը գործում է 2012 թվականից, եւ ստեղծման օրվանից ի վեր հանդես է եկել մարդասիրական բազմաթիվ համարձակ ձեռնարկումներով: Այդ ցանկում իր նշանակալից տեղն է գրավում անչափ երիտասարդ, բայց արդեն իր հայրենիքի պատմության մեջ մեծ ու անգնահատելի հետք թողած անվանի մարդկանց հարգն ու դերը իմացող եւ գնահատող Եղիա Ասատրյանի առաջարկություն-խոստումը, որը կյանքի կոչվեց մեկ տարի առաջ, Ռուսաստանի Օրյոլ քաղաքում: Օրյոլի Տանկիստների հրապարակում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե արձանը, որը երեք մետր բարձրություն ունի եւ արժեցել է 10 միլիոն ռուբլի:

– Ես լավ ուսումնասիրել եմ հայազգի փառապանծ զորավար Հովհաննես Բաղրամյանի կյանքն ու գործը, Էջմիածին քաղաքում մենք ապրել ենք հենց Մարշալի անունը կրող փողոցում,- ասում է Եղիան: – Եվ ահա գործուղման մեկնելով Օրյոլ եւ լավ իմանալով քաղաքի պատմությունը, շատ զարմացա, երբ տեսա, որ քաղաքն ազատագրած զորահրամանատարի անունով ոչ փողոց կա, ոչ հուշաքար, ոչ հուշատախտակ եւ ոչ այլ հիշարժան վայր…

Ահա, այդպես է հղացվել Մարշալ Բաղրամյանի հուշարձանը տեղադրելու գաղափարը, եւ Օրյոլի այս զբոսայգում հիմա զինվորներն են, հրամանատարն ու իրենց լեգենդար տանկը…

Հուշարձանի ճարտարապետը Օրյոլի նահանգի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանն է: Արձանի բացման արարողությունից հետո նա լրագրողներին ասել է.

– Ինձ համար այս ամենում ամենահուզիչն ու գնահատելին մեր փառապանծ զորավարի հիշատակը հավերժացնող արձանի ստեղծման պատմությունն է եւ մանավանդՙ անչափ երիտասարդ, տղամարդու խոսքը գործի վերածած Եղիա Ասատրյանի կերպարը: Նա ամիսներ առաջ եկավ, տեսավ, խոստումներ տվեց եւ գնաց: Բայց երբեք չհեռացավ իր խոստումներից եւ ահա տեսեք, թե ինչպես է վերադարձել…

Եղիա Ասատրյան. ճառագող աստղ եւ արդեն իսկ սիրելի անուն, ում նմանների կարիքը Հայրենիքը շատ է զգում: Վերադարձեք եւ շենացրեք այս երկիրը…

Նախորդ գրառումը

ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄՐՋՈՒԱԾԸ ԿԱՄՐՋԵԼՆ Է ԵՂԵՐ…

Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՈՐ ԴԱՇԻՆՔ

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական