Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՄՅԱՆՑԻՑ ԹԱՔՈՒՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Արման Մուրադյանն ընտրվել է Սիթիզեն նորաստեղծ քաղաքի քաղաքապետ: Քաղաքի բացման պաշտոնական արարողության ժամանակ պարոն Մուրադյանը, դիմելով հյուրերին, հայտարարել է. « Ուրախ եմ Ձեզ տեսնել մեր քաղաքի բացման կապակցությամբ »: Արման Մուրադյանն ու Սիթիզենի բոլոր բնակիչները երեխաներ են:

Սիթիզեն նորաստեղծ քաղաքը գտնվում է Երեւանի Աճառյան 35 հասցեում, այնտեղ ապահովված է մանկական գունեղ միջավայր, երեխաները քաղաքում կարող են ծանոթանալ 60-ից ավելի մասնագիտությունների, ինչը ըստ նախագծի հեղինակներիՙ կհեշտացնի հետագայում նրանց մասնագիտության ընտրությունը, քաղաքում կան ինտերակտիվ խաղեր, երեխաներն այնտեղ կստանան նոր գիտելիք, հմտություններ, ինքնուրույնություն… Ի դեպ, քաղաքապետից բացի Սիթիզենն ունի իր փոքրիկ քաղաքապետարանը, փողոցներ, շենքեր, հրապարակ, հիվանդանոց, հրշեջ կայարան, գեղեցկության սրահ:

«Յուրաքանչյուր երեխա, մտնելով մեր քաղաք, կարող է դառնալ բժիշկ, հրշեջ, փոստատար, ոստիկան, բանկիր, ուսուցիչ…երեխաները մեզ մոտ կսովորեն ինչպես վաստակել եւ ծախսել գումար» , նշում են նախագծի հեղինակները: Մի խոսքովՙ Սիթիզենը երեխաների երազանքի քաղաքն է, եւ դատելով այն փաստից, որ բացմանը ներկա է գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանն ամենեւին էլ Սիթիզենին չի համարում մրցակից քաղաք, ավելին, չի բացառվում, որ Երեւանն ու Սիթիզենը շուտով հռչակվեն քույր քաղաքներ:

Բացմանը, բացի Տարոն Մարգարյանից, եղել են նախագծի գործընկերները, աջակիցները, եւ ուշադրությունՙ հայտնիներն իրենց փոքրիկների հետ, ընդհանուր առմամբՙ ավելի քան 150 հրավիրյալ:

Սիթիզենը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար: Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է հյուրերի համար: Քաղաքը հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժի համար: Այնտեղ կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի (ոչ 4-14 տարեկան երեխաների, այլ նրանց ծնողների համար, անշուշտ), վերելակ, անգամ շոկոլադի ֆաբրիկա:

Մանկակական քաղաքի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանը նշել է, որ Սիթիզենի հիմքում դրված է երեխայի զարգացման կարեւոր 2 գաղափարՙ կրթություն եւ զվարճանք: Երեխաները քաղաքում կարող են փորձել իրենց բժշկի դերում, կամ ոստիկանի, շատերըՙ բանկիրի, քչերըՙ ուսուցչի, եւ տեսնել, թե որքանո՞վ է այդ մասնագիտությունը համապատասխանում իրենց ցանկություններին եւ էությանը: Ճիշտ է, երեխաներին նախ պետք է բացատրել, թե ինչ է էությունը, բայց դա երեւի հենց Սիթիզենում հոգեբան աշխատող փոքրիկները կանեն: Հավելեմ միայն, որ Սիթիզենը կգործի ամեն օր մինչեւ ժամը 22:00-ը, եթե իհարկե մեր 4-ամյա փոքրիկներն իրենց սմարթֆոններով չզանգահարեն տաքսի: Ու քանի որ քաղաքում ինքնուրույնություն են սովորում, ինքնուրույն չգնան տունՙ հիասթափվելով Սիթիզենի քաղաքապետ Մուրադյանի դեմ պայքարից, որը խլել է նրանցից սպիտակ արջուկը, քանի որ դրա տեղում լեգոյով պետք է հյուրանոց կառուցվիՙ քաղաքապետարանի որոշմամբ:

Հավելեմ միայն, որ Սիթիզենն արդեն իսկ բարեկամ քաղաքներ ունի, մասնավորապես Մոսկվայում գործող «МастерСлавль» քաղաքի ղեկավարը շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի Սիթիզենինՙ բացման կապակցությամբ:

Տավուշի խաղաթաքստոցներից, սակայն, ոչ մի շնորհավորական ուղերձՙ Սիթիզենի բացման առիթով չի եղել: Հիշեցնեմ, որ Տավուշում ԱԻՆ-ը եւ Պահապան զարգացման հիմնադրամն իրագործում են Խաղաթաքստոց բարեգործական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Տավուշում արդեն իսկ վերանորոգվում են դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցները, որտեղ սահմանամերձ համայնքների երեխաները կարող են մտնել ու խաղալՙ թշնամուց աննկատ: ԱԻՆ-ը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն, իսկ հիմնադրամն իրականացնում է թաքստոցների նորոգումն ու կահավորումը: Ի դեպ դրանք կահավորված կլինեն խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով եւ հեռուստացույցով, ինչը, ուշադրություն, հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում : Արդեն իսկ նման թաքստոց կառուցվել է Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, իսկ Պահապան հիմնադրամը նախաձեռնել է մասնավոր սեկտորին ներգրավել խաղաթաքստոցներ կառուցելու գործընթացին: Հիմնադրամըՙ Օգնիր կառուցել հաջորդը կարգախոսի ներքո հրավիրում է բարերարներին օգնելու հաջորդ խաղաթաքստոցի կառուցմանըՙ սահմանամերձ համայնքներում, որպեսզի մեր երեխաների վրա ոչ ոք չկրակի, երբ նրանք խաղում են, եւ որպեսզի նրանք սթրես չապրեն, երբ իրենց գյուղի վրա կրակում են:

Սիթիզենի քաղաքապետարանը դեռ չի արձագանքել Պահապան հիմնադրամիՙ Օգնիր կառուցել հաջորդը կոչին: Ի դեպ, Սիթիզենի բացմանը սահմանամերձ համայնքների խաղաթաքստոցներից ոչ ոք հրավիրված չի եղել. նրանք հայտնի չեն, նրանք պարզապես խաղում են հակառակորդի հետՙ սահմանագծին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐԱՆ ԷՐ ՄԵԿՆԵԼ ԿԱՆԱՉ ՓՈՂԿԱՊՈՎ

Հաջորդ գրառումը

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԸ ՆՐԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ Է»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԸ ՆՐԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ Է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական