Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՐԱՆ ԷՐ ՄԵԿՆԵԼ ԿԱՆԱՉ ՓՈՂԿԱՊՈՎ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 9-ին վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան հաջորդեց Էրդողանի Թեհրան այցին: Ու եթե Էրդողանի Իրան կատարած այցը առավելաբար քաղաքական նշանակություն ուներ, ապա Կարեն Կարապետյանը Թեհրանում էր տնտեսական օրակարգով: Մասնավորաբար ՀՀ վարչապետը իրանցի գործարարներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է նրանց արտոնյալ պայմաններ առաջարկելՙ մեր երկրում ներդրումներ կատարելու դեպքում, բացի այդ Կարապետյանը իրանցիներին ներկայացրել է ԵԱՏՄ-ի շուկաՙ Հայաստանում մտնելու եւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու առավելությունները , ինչից պետք է որ իրանցի գործարարները տպավորված լինեն, իսկ այ Էրդողանի հետ ավելի վաղ կայացած հանդիպումից հետո Իրանի նախագահ Ռոհանին հայտարարեց, որ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի անվտանգության սյուներն են : Ամեն դեպքում, խանդել չարժի. օրակարգներն են տարբեր:

Իրանի հետ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, մասնավորապես տնտեսական եւ մշակութային գործակցության մասին: Բացի Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպումներից Կարեն Կարապետյանն այցելեց նաեւ Իրանի հայկական «Արարատ» մարզամշակութային կենտրոն, որտեղ հանդիպեց տեղի հայ համայնքի եւ հայազգի գործարարների հետ: ՀՀ վարչապետը կառավարության անունից երաշխավորեց, որ իր կաբինետը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի կողքին, որ ինքը վստահ է, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան , եւ իրանահայերին, մանավանդ Իրանի հայ գործարարներին առաջարկեց ապրել երկու տան մեջՙ մեկը Իրանում, մյուսըՙ Հայաստանում:

Մի խոսքովՙ Կարեն Կարապետանի այցը Իրան կարելի է հաջողված համարել, եթե անգամ այն համեմատենք Էրդողանիՙ ավելի վաղ Թեհրան կատարած այցի հետ: Ռոհանիիՙ Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի անվտանգության սյուներն են ձեւակերպմանը վարչապետը հակադրեց Հայաստան-Իրան-Թուրքմենստան նախատեսվող գործակցությունը , որի շուրջ արդեն իսկ կան եռակողմ պայմանավորվածություններ:

Բայց հաշվի առնելով, որ մեծ քաղաքականության մեջ ամենակարեւորը մանրուքներն են, իսկ Իրանի հետ շփվել հնարավոր է բացառապես մեծ քաղաքականություն անելով, խոսենք այդ մանրուքներից, մանավանդ որ վարչապետ Կարապետյանի Իրան կատարած այցի ընթացքում դրանք նկատելի են:

Նախՙ դիմավորումը: ՀՀ վարչապետին Թեհրանի Մեհրաբաղ օդանավակայանում դիմավորելու էր եկել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրին անձամբ, որն էլ, իմիջիայլոց, ՀՀ վարչապետին հրավիրել էր Թեհրան եւ որին վարչապետը հրավիրեց Հայաստան (Ջհանգիրին սիրով ընդունել է հրավերը): Դիմավորման պաշտոնական եւ բարձր մակարդակի արարողությունից հետո պարոն Ջհանգիրին ՀՀ վարչապետին ուղեկցել է Իրանի թագավորական Սաադաբադ պալատ, որտեղ էլ տեղի է ունեցել հայ-իրանական գործակցության փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունն, ի դեպ, կայացել է ոչ թե օդանավակայանում, որտեղ ոչ ոք չգիտի, թե ո՞վ է դիմավորել Թուրքիայի նախագահին, այլ Ռոհանիի նստավայրում, այսինքն հայտնի չէ, թե ո՞վ է ուղեկցել Թուրքիայի նախագահին օդանավակայանիցՙ Ռոհանիի նստավայր: Բայց սաՙ իմիջիայլոց: Կարեւորն այն է, որ ՀՀ վարչապետն Իրան էր մեկնել կանաչ փողկապով, ու չնայած Իրանում տղամարդիկ փողկապ չեն կրում, բայց կանաչը իսլամի խորհրդանիշ գույնն է: Եվ Թեհրանը անշուշտ նկատել է ՀՀ վարչապետի, եւ առհասարակ Հայաստանի այս հատուկ եւ խիստ հարգալից վերաբերմունքը Իրանի հանդեպ, ինչը միայն ողջունելի է: Իրանում առհասարակ մեծ կարեւորություն են տալիս արարողակարգային նրբություններին, հետեւաբար Թեհրանի Մեհրաբաղ օդանավակայանում իրանցիները մեկ այլ բան էլ պետք է որ նկատած լինեին: Բանն այն է, որ Թեհրանի օդանավակայանում, զինվորական պահակախմբի մոտով անցնելիս, Հայաստանի եւ Իրանի դրոշների առջեւ խոնարհվելու պահին վարչապետ Կարապետյանն ի տարբերություն նրան դիմավորելու եկած փոխնախագահ Ջհանգիրիի, կանգնել է արձակված պիջակով: Վարչապետի պիջակի կոճակներն արձակված են եղել նաեւ Ջհանգիրիի հետ հանդիպման ժամանակ: Մինչդեռ, համաձայն միջազգային արարողակարգի պահանջի, պաշտոնական հանդիպումների ժամանակ երբ պաշտոնյաները կանգնած են, օրինակ միմյանց ձեռք են սեղմում, առավել եւս պատվում են պետության դրոշը, պարտադիր է, որ նրանց պիջակի կոճակը կոճկված լինի:

Խնդիրը, թերեւս այն է, որ վարչապետիՙ արարողակարգի գծով օգնականը նրան հուշել է, որ Թեհրան մեկնի հենց կանաչ փողկապով, բայց արդեն պաշտոնական հանդիպումների ժամանակ օգնականը հո չէ՞ր կարող վարչապետի ականջին ասելՙ կոճկեք պիջակի կոճակը. վարչապետն ինքը պետք է սա իմանա, հուսանքՙ արդեն կիմանա: Ամեն դեպքումՙ ճիշտ փողկապ ընտրել հաստա՛տ գիտի:

Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՄԻՄՅԱՆՑԻՑ ԹԱՔՈՒՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՄՅԱՆՑԻՑ ԹԱՔՈՒՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական