Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆՙ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում անցկացված հանրաքվեն ամբողջ Մերձավոր Արեւելքում քաղաքական փոթորիկ առաջացրեց, որի հետեւանքներն առայժմ դժվար է գուշակել:

Զուգահեռաբար, աշխարհի մեկ ուրիշ մասումՙ Եվրոպայում, անկախության համար մղված նման մի պայքար ծայր առավ: Հոկտեմբերի 1-ին, երբ դարեր շարունակ կուտակված վրդովմունքն իր գագաթնակետին էր հասել, Կատալոնիան Իսպանիայից անջատվելու հանրաքվե անցկացրեց: Համարյա Իրաքյան Քուրդիստանի չափ բնակչություն ունեցող (7-8 միլիոն) Կատալոնիան իսպանական տիրապետության տակ էր անցել 15-րդ դարում Արագոնի Ֆերդինանդ թագավորի եւ Կաստիլիայի Իզաբել թագուհու իշխանության օրոք: Կատալոնցիներն ամենաշատը տուժել են գնդապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստական իշխանության օրոք (1938-1975): Նա այնքան առաջ էր գնացել, որ արգելել էր օգտագործել կատալոներենը, հարեւնման թուրքական եւ իրաքյան իշխանությունների տակ տառապող քուրդ ժողովրդի ճակատագրին: Դա անմիջական սպառնալիք էրՙ ուղղված նրանց ինքնության պահպանման դեմ: Կատալոնիայի հանրաքվեն ցնցեց ամբողջ Եվրոպան, հատկապես Շոտլանդիան եւ Բելգիան, որոնցում ազգայնական խմորումները կարող են ամեն րոպե պայթել:

Կատալոնիայի եւ Իրաքյան Քուրդիստանի միջեւ միակ տարբերությունն այն է, որ առաջինը մեկ ուժիՙ Իսպանիայի դեմ պետք է պայքարի, մինչ երկրորդը ստիպված է պայքարել ամենաքիչը չորս ուժերի դեմ, չհաշված գլխավոր մեծ տերությունները: Թուրքիան, Իրաքն ու Իրանը զորակոչի են ենթարկել իրենց ուժերըՙ ճնշելու Քուրդիստանի անկախության ձգտումները: Սիրիան ներկայիս շատ թույլ է միանալու նրանց, բայց սկզբունքորեն կողմնակից է նրանցՙ Քուրդիստանի հարցում:

Քուրդիստանի հանրաքվեն ազդարարում է 1916 թվի Սայքս-Փիքոյի համաձայնագրի վախճանը եւ բացում է Պանդորայի արկղըՙ վերականգնելու 1920 թվի Սեւրի պայմանագիրը, որտեղ Հայաստանն էլ ունի իրեն հասանելիք մասնաբաժինը:

Իրաքի քուրդերը մի քանի շատ կարեւոր, ռազմավարական քայլեր ձեռնարկեցին ամրապնդելու համար իրենց դիրքերը ներքին ճակատում եւ հանրաքվեում ընդգրկեցին նավթով հարուստ Քիրքուկի շրջանը, որի ազատագրմանը ԻՊ-ի ուժերիցՙ օգնել էին Իրաքին:

Իրաքյան Քուրդիստանը կառավարում են երկու տոհմական խմբավորումներՙ թալաբանիներն ու բարզանիները, որոնք առ այսօր պահպանում են իրենց առանձին, շատ անգամ իրար հակադիր, զինվորականությունը: Պեշմերգաներ կոչվող այս ուժերը ներքին համաձայնության գալով օգնեցին Մ. Նահանգների զորքերին ազատագրելու Իրաքի տարածքը «Իսլամական պետության» գրոհայիններից: Ընդհանուր առմամբ 5.2 միլիոն քվեարկողներ (72 տոկոս) մասնակցեցին հանրաքվեին: «Այո» ասողները կազմեցին քվեարկողների 93 տոկոսը: Հանրաքվեն անմիջական անկախություն չի պարգեւում, այլ պարզապես լիազորություններ է տալիս բանակցելու Բաղդադի ազգային կառավարության հետ, որի վարչապետ Հեյդար էլ-Աբադին բոլորովին տրամադիր չէ բանակցելու: Նա պահանջում է, որ չեղյալ հայտարարվեն հանրաքվեի արդյունքները նախքան բանակցությունների սեղանի շուրջ նստելը:

Թուրքիան հաստատակամորեն դեմ է Քուրդիստանի անկախությանը ակնհայտ պատճառներով: Մինչ այժմ Անկարան, անտեսելով Բաղդադի զգուշացումները, համագործակում էր Քուրդիստանի շրջանային կառավարության հետ: Քուրդիստանի նավթը հոսում էր դեպի Թուրքիա, ստեղծելով շրջանային կառավարության բյուջեի 80 տոկոսը: Մինչ Աբադին հետամուտ է լինում պահպանելու Էրբիլի եւ Սուլեյմանիա օդանավակայանների վերահսկողությունը, Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է ասելով, որ «խողովակաշարերի ծորակները մեր ձեռքերում են»:

Տարածաշրջանում Թուրքիայի գլխավոր մրցակից Իրանը միացել էր նրան Քուրդիստանի սահմաններում ռազմական զորավարժություններ անցկացնելու խաղերին: Այսպիսով, բոլոր տարածաշրջանային պետությունները մտահոգված են, որ Քուրդիստանի անկախությունը անողոքաբար կբորբոքի անկախության համար պայքարող քրդերի ձգտումները իրենց համապատասխան երկրներում:

Ընդհանուր հաշվարկներով 30-40 միլիոն քուրդ է ապրում Իրաքում, Սիրիայում, Իրանում եւ Թուրքիայում: Վերջինս ավելի քան երեք տասնամյակ է ինչ հետապնդում է ու ճնշում քրդերին:

Քաղաքական դիտորդների մոտ կարծես ընդհանուր համաձայնություն է ձեւավորված, որ մոտալուտ պատերազմ չի սպառնում Քուրդիստանին, գլխավորապես այն պատճառով, որ գերհզոր պետություններն արդեն զգալի ներդրումներ են կատարել այնտեղ: Բայց Թուրքիան կարող է դրդել տեղացի թուրքմեններին, որոնք միշտ էլ որպես հինգերորդ շարասյուն են գործել, ապակայունացում առաջացնելու համար Քուրդիստանում: Նաեւ այն հավանականությունը կա, որ Աբադիի թույլ կառավարությունը կփորձի քրդերից խլել Քիրքուկի վերահսկողությունը:

Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները հայտարարել է, որ անկախ Քուրդիստանի կայացումը կարող է կայունություն հաստատել տարածաշրջանում: Բայց Քուրդիստանի հարեւանները կարծես այդ կարծիքին չեն, քանի շարունակում են սաստկացնել իրենց ռազմատենչ արտահայտությունները:

Քուրդիստանի առաջիկա անկախության ակնկալիքով մի շարք գերտերություններ հսկայական ներդրումներ են կատարել ինքնավար շրջանում, որտեղ կառավարությունը պայմանագրեր է ստորագրել «Exxon Mobil» (ամերիկյան), «Total» (ֆրանսիական), «Taqa» (Արաբական Էմիրությունների) եւ «Gazprom» (ռուսական) ընկերությունների հետ: Այնպես որ անխոհեմություն կլիներ որեւէ կողմի համար խառնվել նրանց շահերին եւ ռազմական գործողություններ հրահրել:

Հոգեբանական առումով հանրաքվեի ժամանակը ճիշտ էր ընտրել Մասուդ Բարզանին , քանի որ Իրաքի կենտրոնական կառավարությունը դեռեւս ISIS-ի դեմ կռիվ է մղում վերագրավելու համար նրանց ձեռքն անցած մնացյալ տարածքները եւ չի հանդգնի ռազմադաշտում կռվել թրծված պեշմերգաների դեմ: PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանին բանտում պահելուց հետո, Թուրքիան նրա կարգավիճակը փոխանցել էր Մասուդ Բարզանիին, ով այժմ խոստովանում է, որ հուսախաբ է եղել Թուրքիայից, քանի որ վերջինս 180 աստիճանի շրջադարձ է կատարել ընդդիմանալով հանրաքվեին: Իրաքի քրդերը շատ մեծ գին էին վճարել Անկարայի բարեհաճությանն արժանանալու համարՙ կռվելով PKK-ի շարքերում գտնվող իրենց իսկ եղբայրների դեմ:

Մինչ տարածաշրջանային ուժերը թշնամական են վերաբերվել հանրաքվեին, գերտերությունները կարծես հանդուրժողականություն են դրսեւորում: Մ. Նահանգները Թուրքիայի եւ Բաղդադի կողքին է կանգնելՙ դատապարտելով հանրաքվեն, բայց միաժամանակ խոստացել է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել շրջանին: Մոսկվան նույնպես իր «մտահոգությունն» է արտահայտել հանրաքվեի կապակցությամբ, բայց դրանից այն կողմ պահպանում է իմաստալից լռություն: Ամենավճռական պաշտպանությունը, ակնհայտ պատճառներով, հնչեցրեց Իսրայելը: Վերջինս երկար ժամանակ իրեն մեկուսացված էր զգում: Չնայած դիվանագիտական կապեր հաստատել էր Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, այնուամենայնիվ դա մեծ ձեռքբերում չէր համարվում: Այժմ Իսրայելը գործունեություն է ծավալում Քուրդիստանում եւ զենք մատակարարում շրջանին, որովհետեւ դրանով առաջին անգամ հնարավորություն է ստանում պայքարելու հրեական պետության թշնամի, շիա մեծամասնությամբ Իրանի դեմ: Հրեա վերլուծաբան Ավգիդոր Էսկինը Քուրդիստանում իր երկրի ռազմավարական շահերի մասին խոսելով հայկական հեռուստատեսության առաջին ալիքի հետ, խոստովանել է, որ Իսրայելը քուրդերին պաշտպանում եւ զենք է մատակարարում սկսած 1960-ական թվերից, ինչը նշանակում է, որ քրդական ապստամբությունն ընդդեմ Սադդամ Հուսեյնի կարող էր հրահրված լինել Իսրայելի կողմից: Էսկինը նաեւ բարձր էր գնահատել Հայաստանի զգուշավոր քաղաքականությունը քրդական հարցում:

Վաղ թե ուշ Մ. Նահանգները Իսրայելի կողքին է կանգնելու, որովհետեւ Մերձավոր Արեւելքում Ամերիկան միշտ հետեւում է Իսրայելի դիրքորոշմանը: Վաշինգտոնն արդեն երկար ժամանակ է, ինչ ինքնուրույն քաղաքականություն չի դրսեւորել այդ տարածաշրջանում:

Արեւմուտքի հետ հարաբերությունները սրելով Էրդողանը ստիպեց Եվրոպային, եւ հատկապես Մ. Նահանգներին, պաշտպանելու քրդերին եւ հույսը դնելու նրանց վրա: Այդ պատճառով է, որ Էրդողանը հուսահատորեն փորձում է սիրաշահել Պուտինին, որ վերջերս այցելեց Անկարա:

Մերձավոր Արեւելքի թոհուբոհի մեջ, քրդերը հաջողությամբ կարողացան կայունություն պահպանել Իրաքյան Քուրդիստանում եւ Սիրիայիՙ թուրքական սահմանին մոտ գտնվող Ռաջովա շրջանում: Սա երկու բան է նշանակում. ա) քրդերը կարող են իրենք իրենց կառավարել եւ բ) նրանք կարող են Արեւմուտքի վստահելի գործընկերները դառնալ:

Քուրդիստանում կայունությունից օգտվելով, Իրաքի հայերը այնտեղ են կենտրոնացել: Նրանք նույնիսկ տեղական խորհրդարանում ներկայացուցիչ ունեն եւ քուրդ պեշմերգաների շարքերում կռվող մարտիկներ:

Հայաստանը որդեգրել է զգուշավոր մոտեցում: Բարեկամական հարաբերությունները պահպանելով Բաղդադի հետ, Քուրդիստանի հետ պայմանավորվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ Էրբիլում հյուպատոսարան բացել: Հարգելով հանդերձ Թեհրանին, որ դեմ է հանրաքվեին, Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց. «Հույս ունենք, որ Իրաքի կառավարությունն ու Քուրդիստանի շրջանային իշխանությունները ջանք չեն խնայի խուսափելու համար հակամարտությունից»:

Արցախի դիրքորոշումը տարբեր է: Ստեփանակերտի կառավարությունը շնորհավորել է հանրաքվեի արդյունքների առիթով եւ ամբողջական պաշտպանություն արտահայտել քուրդերի անկախությանը: Քուրդիստանի անկախությունը ամրապնդում է էթնիկական փոքրամասնությունների ինքնորոշման սկզբունքը, անկախ այն զգուշացումներից, որ յուրաքանչյուր դեպք տարբեր է: Միջազգային օրենքի սահմանումներում ինքնորոշման իրավունքը նույն հարթակի վրա է (ինչ տարածքային ամբողջականությունը): Միայն քաղաքական գործոններն են, որ վերջնականորեն որոշում են յուրաքանչյուր դեպքի ելքը: «Կարիք չունենք Քուրդիստանից Կատալոնիա գնալու» BBC-ի հրատարակած ծավալուն հոդվածը Արցախի հարցին ակնարկելով նշում էր, որ «անկախ միջազգային ճանաչումից, ինքնահռչակ կառավարությունները կարո՛ղ են գոյություն ունենալ»:

Քուրդիստանի անկախությունը վերադասավորելու է ուժերը Մերձավոր Արեւելքում: Սուննի Թուրքիան ավելի է մերձենալու շիա Իրանին եւ Բաղդադին, իսկ Իսրայելը մեծացնելու է իր գերակայությունը տարածաշրջանումՙ արաբական թերակղզու սուննի թագավորությունների լուռ համաձայնության ներքո:

Քուրդիստանի հանրաքվեն մի ամբողջովին նոր քաղաքական խաղ է պարտադրում Մերձավոր Արեւելքում: Երբ փոթորիկը հանդարտվի, մի նոր պետություն է հայտնվելու քարտեզի վրա:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական