Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Քննարկում ՌԱԿ գրասենյակում

Հոկտեմբերի 10-ին ՌԱԿ-ի վերլուծական կենտրոնում «Ազգ»ի խմբագրության հրավերով տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում «Քրդական գործոնի նորագույն դրսեւորումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանում ընթացող իրողությունների վրա» թեմայով: Մասնակցում էին մի շարք նշանավոր արեւելագետներ, քաղաքագետներ եւ վերլուծաբաններ:

Ողջունելով ներկաներին հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու կապակցությամբ, կլոր սեղանի վարող, դոկտ. Սուրեն Սարգսյանը նշեց, որ թեեւ Քրդական պետությունը հանրաքվեից հետո դե յուրե դեռ սուվերեն միավոր չի դարձել, սակայն քրդական գործոնն այսօր ավելի քան կենսունակ է եւ հանրաքվեից հետո տարածաշրջանում հնարավոր են լուրջ զարգացումներ, որոնք ուղղակի եւ անուղղակի առնչվում են մեզ` հայերիս: Մինչդեռ մեր հասարակությունը, ինչպես նաեւ լրատվական միջոցները, անհրաժեշտ լրջությամբ չեն հետեւում դրանց: Հետեւաբար, քննարկումը նպատակ ուներ նաեւ հստակեցնել հայկական կեցվածքը նորագույն այդ զարգացումների հանդեպ եւ օգտակար լինել պետական համապատասխան կառույցներին հնարավոր լուծումներ գտնելու գործում:

Առաջինը զեկուցում-տեղեկատվությամբ հանդես եկավ քրդագետ Վահրամ Պետրոսյանը , որը օրերս է վերադարձել Իրաքից եւ հանդիպումներ է ունեցել քրդական բոլոր կարեւոր ուժերի ղեկավարների հետ: Ամփոփելով տպավորությունները բանախոսը շեշտեց, որ բոլորի ձգտումը ստատուս քվոյի վերականգնումն է: Այնուհետեւ ելույթ ունեցավ ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը , որը մանրակրկիտ վերլուծելով հիմնախնդրի բոլոր թեր եւ դեմ կողմերը եզրակացրեց. ստեղծված իրավիճակից լավագույն ելքը մեզ համար լռություն պահպանելն է: Մյուս բանախոս Արամ Սաֆարյանը շեշտեց, որ այս քննարկումն ավելի էֆեկտիվ է, քանի որ բնագավառի ծանրակշիռ մասնագետներն են մասնակցում եւ անկեղծ են ու որեւէ բանով կաշկանդված չեն: Նա նաեւ առաջարկեց, որ անհրաժեշտ է քրդական շրջանակների հետ մշտական շփումներ ունենալ, բայց նաեւ շատ զգույշ լինել: ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը խորազնին վերլուծելով ստեղծված նուրբ կացությունը, երիտասարդական եռանդով կոչ արեց` այսուհետեւ կա՛մ պիտի հրաժարվենք մեր պատմությունից, կա՛մ գոնե տղամարդուն վայել կեցվածք դրսեւորենք, քանի որ արեւելքում եւ, հատկապես քրդերը հարգում են միայն ուժեղ ու վճռական տղամարդկանց:

Մյուս բանախոսներից Սերգեյ Շաքարյանցը համաձայնելով ելույթ ունեցողների տեսակետներին, ավելացրեց, որ նպաստավոր պահն արդեն իսկ բաց ենք թողել եւ այժմ քրդական գործոնն ամբողջությամբ տնօրինում են պարսիկները: Իսկ Արաքս Փաշայանը գիտական բարեխղճությամբ ներկայացրեց արաբական աշխարհի առնչություններն ու վերաբերմունքը քննարկվող հարցին: Արմեն Մանվելյանը հարցին մոտենալով նավթի` որպես կարեւորագույն գործոնի դիրքերից, հայտնեց այն կարծիքը, որ այդ ամենն արվում է տարածաշրջանի էներգակիրներին տիրապետելու մտայնությունից ելնելով: Տարածաշրջանում ընթացող իրադարձություններին քաջատեղյակ Արայիկ Սարգսյանն էլ հայտնեց այն մտահոգությունը, որ մենք միշտ վերապահումով ենք վերաբերվում հիմնախնդրին եւ որպես կանոն ուշանում ենք հիմնական գործընթացներից:

Եղան նաեւ հարցեր ու ռեպլիկներ, որոնք ավելի նպաստեցին խնդիրը ամբողջական ներկայացնելու գործում: Մասնավորապես «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հաստատեց, որ ընտրված թեման ծավալուն է եւ շատ բարդ, քանի որ ընդգրկում է բազմաթիվ կողմերՙ նկատի ունենալով տարածաշրջանի մի քանի երկրներն ու արտաքին «խաղացողները»: Հետեւաբար անհրաժեշտ է շարունակել թեմայի շուրջ նման քննարկումները համապատասխան եզրակացությունների հանգելու համար:

Վերջում ամփոփելով քննարկումների արդյունքներըՙ Ս. Սարգսյանը շեշտեց. ա) ներկա գործընթացը եւ նախատեսված մեկի փոխարեն երկուսուկես ժամ տեւողությունն ու շատերիս մոտ դեռ ասելիք ունենալու փաստերը վկայում են, որ ներկա հանդիպումն իսկապես անհրաժեշտ էր, տեղին ու ժամանակին,

բ) թերեւս գուցե եւ պետք չէ չափազանցված ներկայացնել քրդական գործոնը, բայց այն անտեսելն էլ անմտություն կլինի: Հատկապես այն նկատառումով, որ գործընթացները նոր թափ են հավաքում եւ նոր ձեւեր ու երանգներ ձեռք բերում:

Կրկին շնորհակալություն հայտնելով մասնակիցներին Ս. Սարգսյանը առաջարկեց նաեւ նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական:

Նախորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆՙ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆՙ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական