Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

Էներգետիկ գործոնը ռազմավարական նշանակություն ունի նավթ ու գազ արդյունահանող յուրաքանչյուր պետության համար: Դա ոչ միայն նրա տնտեսական, այլեւ քաղաքական բաղկացուցիչի, նրա կառավարման, արտաքին ու ներքին քաղաքականության, ինչպես նաեւ անվտանգության կարեւորագույն պայմանն է: Այդ պետությունների գոյությունը շատ դեպքերում արդարացվում է միմիայն նավթի առկայության ու դրա արտահանման հնարավորությամբ:

Քրդստանը անկախության իր ճանապարհին ընտրել է զարգացման այդ` նավթային ուղին, ինչը որպես կանոն թելադրված չէ նրա կամքով, այլ այդ ռեսուրսի առկայությամբ ու առանց մեծ ջանքերի ֆինանսներ աշխատելու ցանկությամբ: Նմանատիպ պետությունները, որոնք գիտական գրականության մեջ կոչվում են ռենտային, նավթից ու գազից իրենց կախվածության պատճառով չեն կարողանում զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը, սա նաեւ ազդում է այդ պետություններում գործող քաղաքական ռեժիմների վրա` որպես կանոն հանգեցնելով դրա կենտրոնացմանը մեկ քաղաքական ուժի կամ կլանի ձեռքում:

Նավթային պետություններին հատուկ այս բոլոր ախտանիշները նկատելի են նաեւ դեպի անկախությունը ձգտող Քրդստանում, ինչը դեռ չստեղծվածՙ այդ թեական պետության համար զարգացման խնդիրներ է ստեղծում: Այդպիսի պետություններում նավթն ու գազը ոչ միայն առավելություն է, այլեւ շատ դեպքերում թերության է վերածվում` այն խոցելի դարձնելով նավթագազային այն ընկերությունների համար, որոնք որպես կանոն հայտնվում են այն տարածաշրջաններում եւ պետություններում, որտեղ կան նավթի ու գազի քիչ թե շատ հարուստ պաշարներ:

Քրդստանի անկախության մասին հանրաքվեի հայտարարությունից անմիջապես հետո պարզ էր, որ անկախության ձգտող այդ «պետության» կախվածությունը նավթագազային համակարգից այնքան խորն է, որ դրա վրա ճնշումն իսկ բավարար է, որ վերջինս հրաժարվի իր մտադրությունից: Հանրաքվեից անմիջապես հետո այդ մասին, այսինքն նավթի ու գազի արտահանման սահմանափակման մասին, հայտարարեցին թե՛ պաշտոնական Բաղդադը, թե՛ Անկարան: Վերջինիս ձայնը այս հարցում վճռական է, քանի որ այդ հումքի արտահանման առյուծի բաժինն անցնում է հենց Թուրքիայի տարածքով եւ այդ ուղիների փակման դեպքում Քրդստանը իսկապես կկանգնի տնտեսական ու քաղաքական ճգնաժամի առաջ:

Էրբիլ-Բաղդադ հակամարտության մեջ միշտ էլ հստակ է եղել նավթային գործոնը, ավելի շուտՙ դրանից ստացվող եկամուտները: Քրդստանի ղեկավարությանը չէր բավարարում այն մասնաբաժինը, որը նրանք ստանում էին ընդհանուր Իրաքյան նավթի վաճառքից, որը, նկատենք, տարբեր ժամանակներում Քրդստանին 9-12 մլրդ դոլարի եկամուտներ է ապահովել: Այսպիսով քրդերը ձգտում էին անկախությանՙ նաեւ ցանկանալով ինքնուրույն տիրապետել այն նավթի պաշարներին, որ ունեն եւ չկիսեն դրա եկամուտը կենտրոնական իշխանությունների հետ: Նավթի ու գազի արտահանումը, դրա եկամուտները այն ֆինանսական միակ միջոցներն են, որոնք հնարավորություն են տալիս գոյատեւել նմանատիպ պետություններին, հետեւաբար զրկվել այդ եկամուտներիցՙ նշանակում է վտանգել պետության գոյությունը:

Այսինքն Էրբիլ-Բաղդադ հակամարտության մեջ մեծ տեղ էր զբաղեցնում նավթային գործոնը, ինչը կողմերին ստիպում էր կոշտացնել իրենց դիրքորոշումը, իսկ Քրդստանի ղեկավարությունը որոշեց հանրաքվե անցկացնելՙ այն որպես ճնշման միջոց օգտագործելով Իրաքի կենտրոնական իշխանություններից, նավթի ավելի մեծ փայաբաժին պահանջելով: Կողմերի հարաբերությունների սրման պատճառներից մեկը նավթի գների անկումն է միջազգային շուկայում, ինչն էականորեն կրճատել է թե՛ Էրբիլի եւ թե՛ Բաղդադի եկամուտը: Սա հանգեցրել է գործող քաղաքական վարչակազմերի դիրքերի թուլացմանը ու հարաբերությունների սրմանը, սա նաեւ ստիպում է եկամտի նորանոր աղբյուրներ որոնել, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ Էրբիլը հանրաքվեի միջոցով փորձում է ուժեղացնել ճնշումը, իսկ դրա արդյունքները օգտագործել որպես հաղթաթուղթ Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ հետագա բանակցությունների համար:

Նշենք, որ 2016թ. Քրդստանը արդյունահանել է օրական մոտ 500 հազար բարել նավթ, ինչը կազմում է Իրաքում արդյունահանվող նավթի 12%-ը: Նախատեսվում է, որ այդ հումքի արդյունահանումը 2017թ.-ին կհասնի օրական մոտ 600 հազար բարելի: Իրաքյան նավթի արդյունահանման առյուծի բաժինը անցնում է Թուրքիայի սահմանով եւ, հետեւաբար, այդ պետության ազդեցությունը այդ առեւտրի վրա բավականին մեծ է, ինչը պաշտոնական Անկարան օգտագործում է քրդերի վրա ճնշում գործադրելու համար: Քիրքուկից դեպի Ջեյհան (Թուրքիա) ձգվող խողովակաշարը ռազմավարական նշանակություն ունի Էրբիլի համար, քանի որ այնտեղով է անցնում արտահանվող նավթի 80%-ը: Հրաժարվել այդ խողովակաշարիցՙ նա չի կարող, իսկ Անկարան էլ այն օգտագործում է քրդերի վրա ճնշում գործադրելու համար, որ վերջիններս հրաժարվեն անկախության իրենց երազանքներից:

Նշենք, որ նավթային քարտի օգտագործման շուրջ ձեւավորվող այս պայքարում քրդերը իրենց էներգետիկայի եւ նավթի նախարարության անունից տարածում են հայտարարություն, որ վերջինս տիրապետում է 45 մլրդ. /բարել նավթի: Սակայն Միջազգային էներգետիկ գործակալությունը Քրդստանի ապացուցված նավթային պաշարները գնահատում է ընդամենը 4 մլրդ./բարել, ինչը էականորեն նվազեցնում է պետական այս միավորի ռազմավարական հնարավորությունները: Սա է նաեւ պատճառը, որ Էրբիլը ցանկանում է իր հսկողությունը հաստատել Քիրքուկի վրա, որտեղ կենտրոնացված են հյուսիսային Իրաքի նավթի ամենախոշոր պաշարները (ըստ որոշ գնահատականների, խոսքը գնում է 4-6 մլրդ/բարել նավթի մասին):

Ինչեւէ, նավթային բաղկացուցիչը Քրդստանի թերեւս հիմնական գրավիչ կողմն է, ինչը պատճառ է հանդիսանում, որ նավթային անդրազգային ընկերություններըՙ ամերիկյան Էքսոնմոբիլը, ֆրանսիական Տոտալը եւ ռուսական ԳազպրոմՆեվտ եւ Ռոսնեվտ ընկերությունները պայմանագրեր կնքեն պաշտոնական Էրբիլի հետ քրդական նավթի ու գազի արդյունահանման խնդրի շուրջ: Նկատենք, որ այդ պայմանագրերը կնքվում են` շրջանցելով Իրաքի կենտրոնական իշխանություններին, ինչը գործող օրենքների խախտում է: Սակայն երկու կողմերն էլ, թե՛ Էրբիլը եւ թե՛ նավթային ընկերությունները, գնում են այդ քայլին` գերեկամուտներ ստանալու ակնկալիքով:

Հավանաբար սա էր նաեւ պատճառներից մեկը, որ քրդերը համոզված էին, որ այս ընկերությունների թիկունքում գտնվող պետությունները կպաշտպանեն իրենց անկախությունը` այսպիսով պաշտպանելով իրենց պետությունների նավթային ընկերությունների շահերը: Սակայն առավելագույնը, ինչին կարողացան հասնել, դա այս պետությունների համեմատաբար չեզոքությունն էր իրենց անկախության հարցում: Ինչեւէ, քրդական անկախության հանրաքվեն այն խաղաքարտն է, որը Էրբիլը ցանկանում է օգտագործել Բաղդադի եւ իր մյուս հարեւանների, հատկապես Անկարայի հետ ընթացող բանակցություններում:

Բանակցությունների հիմքում լինելու է նավթի խնդիրը ու դրանից ստացվող եկամուտները, որը հարկավոր է Էրբիլին իր դիրքերն ամրապնդելու համար: Վերջինս ցանկանում է ավելացնել իր եկամուտները թե՛ Իրաքյան նավթի հաշվին, թե՛ ստանալ թուրքերից արտոնություն այդ պետության տարածքով նավթի արտահանման համար, ու դրա արժեքը լինելու է Քրդստանի անկախության հանրաքվեի արդյունքների ճանաչման հարցը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՐՁՈՐԻ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԴՊՐՈՑՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐՈԳՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական