Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՂԱՑԵՔ ԵՎ ԿՈՐՑՐԵՔ… ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հիշո՞ւմ եք սովետահայկական անեկդոտը այն եզդու մասին, որն իր բոլոր ոչխարները ծախում եւ ամբողջ գումարով Սպորտլոտոյի տոմսեր է գնում: Խաղարկման օրը տեսնում էՙ տոմսերից ոչ մեկը չի շահել. բռունցքով խփում է գլխին եւ ասում. «Ախմա՛խ եզդի, Բրեժնեւի հետ ղումար ե՞ս խաղում»:

Անեկդոտը եթե փոխադրենք մեր ժամանակներ, կտեսնենք, որ մեր ամբողջ ժողովուրդը հայտնվել է այդ դժբախտ եզդու կարգավիճակում: Իսկ թե ո՛վ է գրավել Բրեժնեւի տեղը, կպարզվի վերջում:

Այո, բախտախաղը, կամ ժողովրդական ընթացիկ բառովՙ ղումարը, ամեն կողմից ներխուժել է մեր կյանք ու կենցաղ եւ համատարած տիրություն է անում, կլանում, իրենցից կախման տակ է վերցնում մեր քաղաքացիներինՙ տղամարդ թե կին, երիտասարդ թե ծեր, չափահաս թե անչափահաս: Էլ «Բարի լոտո», էլ «Խոշոր շահում», էլ «GoodWin», էլ Vivaro-նՙ իր «սպորտային» բոլոր տարատեսակներով, էլ Toto-ն իր բոլոր արբանյակներով, անհասկանալի Adjarabet-ըՙ իր միայն շահող տարբերակներով, ՉինգաՉունգը իր «մանկական անմեղությամբ», Poker-ը իր 10 միլիոնանոց շահումներով, «անմեղ» բլոտը իր «մրցանակային» ֆոնդերով… Սրանք ամեն տեղ են. փողոցումՙ գովազդային մեծ եւ փոքր վահանակների վրա, փակվող յուրաքանչյուր խանութի փոխարեն ճագարների պես բազմացող իրենց վաճառակետերի ճակատին, ինտերնետային, սմարթֆոնային եւ այլ տարբերակներով: Նրանք մեր տներում ենՙ ընտանիքի սիրելի անդամը համարվող մեր հեռուստացույցի էկրանին, առավոտ, ցերեկ ու գիշեր, երեխաների, անչափահաս չափահասների, բոլոր-բոլորի աչքի առաջ, ականջի մեջ, «վաստակավոր» դերասանուհու ղժղժան ձայնով, «սիրված» սերիալի դերասանի ոգեւորված գոչյունների մեջ, միշտ եւ միայն Գյումրու կամ Վանաձորի շուկայի «շրջիկ վաճառողից» գնված տոմսերով, 200000 դրամանոց ժպիտով, ատամները թափված պառավի տեսքով, «շահած» ավտոմեքենայի բանալին մատների արանքում խաղացնող պչրուհու ձեռքում…

Ո՛չ, ասում են կազմակերպիչները, մենք բախտախաղը չենք քաջալերում, ղումար չենք սարքում, այլ պարզապես… ձեզ հաճույք ենք պատճառում, միայն թեՙ գնեք մեր տոմսերը, մասնակցեք, բեթ (bet անգլերենՙ խաղագումար, գրազ) արեք ձեր իսկ հաճույքի համար:

Այո՛, նրանց ձայնակցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքը, դրանք շահումով խաղ չեն, այլ… սպորտ, սպորտային հետաքրքրությունների դրսեւորում, միայն եւ միայն հաճելի ժամանց: Չե՞ք հավատում. մեջբերեմ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը. «Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում»: Ընդգծեցի «նմանատիպ սպորտային բնույթի խաղեր» բառերը, որպեսզի ընդգծվի 2003 թ. դեկտ. 13-ին ընդունված եւ հետագայում բազմաթիվ լրացումներով գործող ՀՀ օրենքի սողանքային բնույթը, որի սողանքներից ներս են մտնում մեր սողու… ներեցեքՙ մեր պատգամավորները պիտի ասեի, եւ նրանց պատվիրատուները: Այնինչ նույն օրենքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է շահումով խաղի իմաստըՙ «ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն»: Այսինքն, օրինակ, ֆուտբոլը սպորտ է, այո, բայց երբ քեզ հնարավորություն է տրվում ոչ թե ֆուտբոլ խաղալու կամ դիտելու, այլ մրցման արդյունքը կռահելով փող շահելու, ապա այն վերածվում է շահումով խաղի, այսինքն բախտախաղի, ղումարի:

Դրանից շահում են իրենքՙ խորհրդարանական եւ արտախորհրդարանական մեր «էլիտան», օլիգարխիան, առանձնաշնորհյալները: Ոչ թե շահում, այլ գերշահումՙ հարկերից խուսափելու կատարելագործված մեթոդներով, նաեւ, մաֆիական գործողություններով, անբարոյականությամբ եւ մասամբ նորին:

Դժբախտաբար այդ անբարոյականությանը փաստորեն մասնակցում են նաեւ օլիգարխիական «էլիտայի» սպասարկու լրատվամիջոցները, մասնավորապես հեռուստատեսությունը, օրական մի քանի տասնյակ անգամ պտտացնելով այդ «անշահ» խաղերի «հաճույք պատճառող» գովազդները, տարածելով դրանք ամենուր, բոլոր տարիքի մարդկանց ու երեխաների մեջ, իրենց հերթին օգտվելով օրենքի անկատարությունից, սողանքներից, ընդհանուր անվերահսկելիությունից, հակադրվելով մամուլի մասին բոլոր օրենքներին, էթիկայի կանոններին: Իսկ առավել սարսափելինՙ օգտվելով հարյուր հազարավոր մարդկանցՙ տղամարդ, կին թե երիտասարդ, բախտախաղից կախվածությունից, անգամՙ տնից փող գողացող անչափահասների թուլությունից:

Ահա՛ թե ով կամ ովքեր են Բրեժնեւի կարգավիճակում հայտնվել: Նրանց հետ չի կարելի ղումար խաղալ:

Նախորդ գրառումը

ԱՎԵՏԻՔ ՉԹՉՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հաջորդ գրառումը

500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՑՙ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

500 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՑՙ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական