Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏՊԱԳՐԱԾԻՆ

06/10/2017
- 06 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Հայրենիք հասկացության մասին

«Ազգ»ի նախորդ համարում (22.09.17) հրատարակել էինք դոկտոր Սուրեն Սարգսյանի հոդվածը «Բոլո՞ր սփյուռքահայերն են Հայաստանի Հանրապետությունը համարում իրենց հայրենիքը» վերնագրի ներքո: Ինչպես եւ սպասվում էր, հոդվածում արծարծված հարցերը առաջացրել են ընթերցողների սուր հետաքրքրությունը եւ արժանացել ոմանց արձագանքին: Առանձնացնում ենք պատմաբան-բանասեր Գեւորգ Յազըճյանի արձագանքըՙ որոշ հապավումներով:

Մեծ գոհունակությամբ կարդացի ԱԶԳ-ի վերջին համարում Սուրեն Սարգսյանի հոդվածը, եւ համաձայն եմ այնտեղ արտահայտված մտքերին: Ավելին ասեմ, ՀԱՅՐԵՆԻՔ հասկացությունը տարբեր ըմբռնումներ ունի ողջ հայության մեջ եւ ոչ միայն սփյուռքահայության մեջ: Վերջին 20 տարիներին հսկայաքանակ նյութ եմ հավաքել հայոց հայրենիք, հայկական ինքնություն, Հայ դատ, հայրենադարձություն ու հարակից հասկացությունների եւ թեմաների մասին: Միայն հայ հեղինակներից եւ հայկական մամուլից արտագրել եմ հայոց հայրենիք հասկացության 50 – ՀԻՍՈՒՆ – տարբեր սահմանում, ինչը ԱՂԵՏ է պարզապես: Դուրս է գալիս, թե մենք չգիտենք, թե ո՞րն է կամ ի՞նչ է մեր հայրենիքը: Ի դեպ, 50-րդ սահմանումը պարզապես սարսափելի է. պարզվում է, որ հայությունն այսօր ունի ԵՐԿՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ: Չենթադրեք, որ դրանք Հայաստանն ու արտասահմանի տվյալ երկիրն է, ուր ծնվել է, ապրում է եւ/կամ քաղաքացիությունն ունի տվյալ հայը: Ո՜չ: Երանի՜ պիտի տայի, եթե այդպիսին լիներ: Պարզվում է, որ այդ երկու հայրենիքներն են Հայաստանը եւ ՂԱՐԱԲԱՂԸ: Այս ԿՈՐԾԱՆԱՐԱՐ գյուտի հեղինակն է լիբանանահայ ԱՐԾԻՒ թերթը – շատ հավանաբար նրա խմբագիր Վարուժան արք. Հերկելյանը, իսկ կուտը կուլ է տվել ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության ՌԱԶՄԻԿ թերթի խմբագրությունը:

Շատ ճիշտ է այն նկատումը, թե գաղափարների այս խառնաշփոթի հստակեցումը ՀՈՒՅԺ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔ Է: Մեր մտավորականությունը ինչով ասես զբաղվում է, քան այս հույժ կարեւոր հարցով:

Ողջունում եմ մանավանդ հոդվածի հետգրությունը, որն ունի վիթխարի նշանակություն. բոլոր ախմախները, իշու համառությամբ առանձնացնում են Հայաստանն ու Արցախը: Սա իրականում, ազգի պառակտման քաղաքականություն է տեղեկատվական-հոգեբանական ոլորտներում:

Մի խոսքովՙ շատ բան կա ասելու: Ամեն դեպքում, լավ արեցիք, որ այս հարցը արծարծեցիք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ 7-ՐԴ ԴԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ 7-ՐԴ ԴԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական