Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՇԱՏ ՄԱՐԴԱՍԵՐ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցնող շաբաթ այցելել է Պուերտո Ռիկո եւ հանդիպել «Մարիա» ահեղ փոթորկից զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: Հանդիպմանը Թրամփը անձեռոցիկներ է նետել Պուերտո Ռիկոյի ահաբեկված քաղաքացիների ուղղությամբ եւ բղավելՙ «Բռնեք դրանք, դրանց մեջ սեր կա»: Հանդիպման վերջում էլ Թրամփը «բարի ժամանց» է մաղթել փոթորկից զոհվածների եւ տուժածների ընտանիքների անդամներին ու հեռացել:

Ամերիկյան ԶԼՄ-ներն այս առիթով նշում են, թե «Թրամփը Պուերտո Ռիկոյում իրեն տարօրինակ է պահել»: Բայց ինչո՞ւ միայն Պուերտո Ռիկոյում…