Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԱՀԱՆԻ ՀԹ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 26.09.2017 թ.

Ինչպես հաղորդել էինք նախապես, ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան, Սպահանում, թեմի առաջնորդՙ Տ. Սիփան ծ. վրդ. Քեչեջյանի աչքերի առջեւ, ծածկված երեսներով երեք հոգանոց խմբի կողմից հարձակման էր ենթարկվել ՍՀԹ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը, որի հետեւանքով վերջինս ծանրորեն վիրավորվել եւ հիվանդանոց էր տեղափոխվել:

Հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ նրանք նոր էին ժամանել Հայաստանից եւ Առաջնորդարանի ինքնաշարժով օդանավակայանից ուղղվել Սպահան:

Իրենց ստոր արարքը գործելուց հետո, մահակներով եւ մետաղյա իրերով զինված դարանակալ դիմակավորներին հաջողվել էր փախուստի դիմել:

Ինտերնետային մեր լրատվական կայքըՙ «araxnews.comե-ը, թելեգրամումՙ «telegram.me/araxnewsե-ը եւ «ֆէյսբուքային» էջը հարձակման մասին լրատվություն էր կատարել սեպտեմբերի 24-ի երեկոյան, դեպքից երկու օր անց, երբ հայաստանյան ԶԼՄ-ները ողողված էին կատարվածի մասին լուրերով:

Երեկ, սեպտեմբերի 25-ին, համայնքիս միակ օրաթերթը հանդիսացող, ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք»-ը, Սպահանի թեմի առաջնորդի եւ Թեմական խորհրդի ատենապետի դեմ հարձակման մասին իր եռօրյա լռությունից հետո, «սրընթաց արագությամբ» հոդված է հրապարակել անդրադառնալով ոչ թե համայնքիս դեմ կատարված հանցագործության, այլ հանցագործության վերաբերող մեր բացահայտումների եւ լրատվության մասին մեկնաբանություններ կատարելով.

«Մերօրեայ արագընթաց տեղեկատւութեան դաշտը, թափանցիկութեան պահանջն ու խօսքի ազատութիւնը պարտադրում են որոշ ժամանակ նաեւ անցանկալիօրէն արագ դիրքորոշում…»,- գրում է «Ալիք» օրաթերթը, մոռանալով իր եռօրյա անթափանցիկության եւ քար լռության մասին, նույն ժամանակ մեղադրանքներ թափելով «Արաքս»-ի ու նրա խմբագրի գլխին, «որովհետեւ» հայաստանյան ԶԼՄ-ի լրատվության «խորագիրՙ աւելացնելով» կատարել է մե՜ծ հանցագործություն:

Իսկ ո՞րն է «Արաքս»-ի մեղքը. նյութին խորագիր կամ ենթախորագիր ավելացնե՞լը, շեշտադրել այն հանգամանքի վրա, որ հարձակվողների երեսների ծածկված լինելը ավելի է շեշտադրում հարձակվողների ծանոթ լինելու հավանականությո՞ւնը, որ հարձակվողները ոչ մի իր չեն գողացել եւ թիրախավորել են միա՛յն Վարուժի՞ անձը, որ հարձակման կազմակերպողները լավատեղյակ են եղել Վարուժ Մինասյանի վերադարձի մանրամասնություններին եւ նրա տան հասցեի մասի՞ն, թե՞ կատարվածի մասին հանրային տրամադրության արտացոլումը… այն էլ հարցական նշանով:

Նկատի ունենալով հետաքննության հանգամանքները, մենք այս մասին այլ բացահայտում եւ լրատվություն չենք կատարելու, եւ, առայժմ, չենք պատասխանելու նաեւ անհիմն մեղադրանքներին, սպասելով պետական մարմինների հետաքննության արդյունքներին:

Քանզի «Արաքս»-ի լրատվության առանցքը միահապաղ եւ անշունչ գրություններ հրապարակելը չէ, մենք կուսակցական օրգանների շարքից չենք ու նաեւ չենք արձագանգում կամ պաշտպանում պարզապես որոշակի կազմակերպության շահերն ու հայացքները, այլ առաջին հերթին հրապարակում ենք հասարակական մտահոգություններն ու տրամադրությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ ՎԵՐՋԱՊԵՍ (Quousque tandem)

Հաջորդ գրառումը

ՔԱՇԱԹԱՂԻ ՄԻՐԻԿԻ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՇԱԹԱՂԻ ՄԻՐԻԿԻ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական