Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՆՈԷԹՆԻԿՆԵՐԻՍ ՏԵՍԵՔ

29/09/2017
- 29 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ի՞նչ են անում այն երկու հայերը, որոնք միմյանց լրիվ անծանոթՙ հանդիպում են, օրինակ, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում եւ պարզում, որ երկուսն էլ հայ են: Եթե երկուսն էլ այդ պահին ազատ ժամանակ ունեն, ապա հաստատ գնում նստում են ինչ-որ տեղ, ինչ-որ բան են խմում, ուտում, ավելի շատՙ խմում, կարոտից անշուշտ, զրուցում ու պարտադիրՙ հայերեն, վերջում էլ վիճում, թե ո՞վ պետք է փակի հաշիվը: Մի քանի օր անց նորից են հանդիպում (արդեն հեռախոսահամարներն ունեն ու բարեկամացել են), մեկը մյուսին խնդրում է ինչ-որ բան (հնարավոր է փող), մյուսը տալիս է, հետո վերցնողը ուշացնում է վերադարձնել, վիճում են, բայց այս անգամ արդեն ո՛չ հաշիվը փակելու շուրջ… Ամեն դեպքում, արտասահմանում ապրող երկու հայըՙ հանդիպելիս ժպտում են, զրուցում են, ու դա բնական է: Իսկ երբ պարզվում է, որ նրանք երկուսն էլ ոչ միայն հայ են, այլեւ, օրինակ, երկուսն էլ Կապանից, ոգեւորությունը, հասկանալի է, ավելի մեծ է լինում, շփումն ավելի ջերմ, վեճն ավելի թունդ…

Ինչեւէ, մենք սիրում ենք իրար, սիրում են միավորվել, համատեղ ինչ-որ բան անել, հայրենակիցներով հավաքվելՙ լինի դա բանակում, թե… արտասահմանում:

Մի՛ զարմացեք, դա իրոք այդպես է, օրինակ Հայաստանում այս պահին գործում է ավելի քան 100 հայրենակցական միություն: Կրկնում եմՙ ավելի քան 100: Հայաստանն ունի 10 մարզՙ գումարած Երեւանը, այսինքն եթե հայրենակցական միությունները Հայաստանում ձեւավորվում են տեղական սկզբունքով, ապա այդ թիվը չպետք է գերացանցեր 11-ը, լավՙ 20-ը, հաշվի առնելով, որ, օրինակ, գավառցիները չեն ցանկանա վարդենիսցիների հետ ինչ-որ բան անել, կամ դիլիջանցիներն իրենց ամենեւին էլ չեն համարում շամշադինցի: Բայց հարյո՞ւր:

Լավ, ո՞րն է Հայաստանի ներսում հայրենակցական միություն բացելու նպատակը, որ ի՞նչ անեն: Օրինակ Նիգ-Ապարանը ինչո՞վ է զբաղված (բացի ամեն տարի մի քանի խաչ ավելացնելովՙ սուրբ, իսկ իրականումՙ սարսափելի հուշարձանին), կամ Տավուշի, ուշադրությունՙ միջազգային հայրենակցական միությունը (հավանաբար դրա կազմում ներառված են նաեւ կողքի մարզերիցՙ ծագումով տավուշցիներ) ինչո՞վ է զբաղված. Տավուշի բարբառի պահպանությա՞մբ: Երկրի ներսում, օրինակ Կապանի, Տավուշի, Ապարանի, Գավառի, Գյումրիի, Արցախի, մանավանդՙ Արցախի բարբառը, սովորությունները, ավանդույթները փլուզող ինչ-որ շարժո՞ւմ կա, որ այս մադիկ որոշել են միավորվելՙ դա թույլ չտալու համար: Հայաստանում արմավիրցին մտահոգվա՞ծ է, որ ձուլվելու է աշտարակցու հետ…

Սփյուռքում, օրինակ, նման վտանգ կա, ու այնտեղ գործող հայրենակցական միությունները լրիվ հասկանալի գործունեություն են ծավալում: Որքան էլ մեզ բարեկամ լինեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, հյուրընկալ ափեր ունենան Կիպրոսն ու Արգենտինան, եւ ռազմավարական եղբայր լինի Ռուսաստանը, միեւնույն էՙ դրսում ապրող հայերը կանգնած են ձուլման վտանգի առջեւ, եւ ուրեմն այնտեղ նորմալ է ու ճիշտ, որ ստեղծվեն հայրենակցական միություններՙ տվյալ մարդկանց բնակավայրերի անուններով: Օրինակՙ Մուշում մի քանի տարի առաջ ստեղծվեց Տարոն հայրենակցական միությունը, ի դեպ…

Բայց Հայաստանո՞ւմ, ո՞րն է խնդիրը, ո՞վ է խանգարում լոռեցիներին հանդիպել Վանաձորում կամ Ալավերդիում, նույնիսկ Երեւանում ու մի թաս բան խմել եւ լոռեցի մնալ: Հայաստանում ապարանցի մնալու համար պետք է անպայման հայրենակցական միությո՞ւն բացել, հետո էլ տարբեր համապետական ընտրությունների ժամանակ սատարել ինչ-որ մեկինՙ չմոռանալով հանրահավաքներին տանել «Ապարանը ձեզ հետ է» գրությամբ պաստառներ: Լավ, եթե Եհովայի վկաները շեղում են Մայր եկեղեցուց, բա հայրենակցական միություններն ի՞նչ են անում հայրենիքին. եկեղեցուն չի կարելի, պետությանը կարելի՞ է…

Ու ես չեմ ասի, որ մենք մի պետություն ենք, քանի որ մենք մի պետություն չե՛նք: Մենք ավելի քան 100 պետություն ունենք, որոնցից մեկն է միայն դեռ ճանաչված աշխարհում, բայց չճանաչվածՙ մեզ համար: Ավելին, այդ պետությունն ամենեւին էլ մոնոէթնիկ չէ. այնտեղ ապրում են ավելի քան 100 ազգի ներկայացուցիչներ, օրինակՙ գուգարքցիները, առանձինՙ լոռեցիները, սյունեցիները, ապարանցիները,… Ու այսպես 100-ից ավելի ազգ: Աշխարհի ոչ մի երկրում այսքան ազգ չի ապրում: Կարելի է անգամ լրջորեն մտահոգվել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ. մարդ ես, հնարավոր է, ինչ-որ մեկն այս ազգերից որոշի իրացնել սեփական ինքնորոշման իրավունքըՙ ազդվելով քրդերից, չնայած ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում:

Ամեն դեպքում Հայաստան-Սփյուռք համաժողովներին զուգահեռ առաջարկում եմ անցկացնել Հայաստան-հայրենակցական միություններ համաժողովներ: Քանի որ բոլորը միասին չեն գա, ուրեմն կարելի է առանձին-առանձին համաժողովներ անել, օրինակՙ Հայաստան-Լոռվա ձոր համաժողով, կամ Հայաստան-Նոյեմբերյան համաժողով, Հայաստան-Արցախ համաժողովի կարիքը չկա, քանի որ դա արդեն միջպետական հարաբերություններ են, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պեսՙ եղբայրական:

Եւ ամենակարեւորըՙ եթե Հայաստանում կա 100-ից ավելի հայրենակցական միություն, ուրեմն Հայաստանը կա՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՄԱՎԻՐԻ ՌԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հաջորդ գրառումը

ՄՈՌԱՑՎԱԾ ԲԱՆԵՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՌԱՑՎԱԾ ԲԱՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական