Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՖՐԵԶՆՈՅՈՒՄՙ «ՀԱՅԵՐԸ, ՀՈՒՅՆԵՐՆ ՈՒ ՔՈՒՐԴԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ֆրեզնոյի պետհամալսարանի Արվեստի եւ հումանիտար առարկաների քոլեջի եւ պատմության ֆակուլտետի հովանավորությամբ եւ Թոմաս Գույումճյան, Լեւոն Պիտերս եւ Վիկտորիա Քազան հիմնադրամների աջակցությամբ երկօրյա միջազգային կոնֆերանս է անցկացվելու Ֆրեզնոյի համալսարանի բիզնես կենտրոնում սեպտեմբերի 22-ին եւ 23-ինՙ նվիրված Օսմանյան Թուրքիայում ապրող հայերին, հույներին եւ քուրդերին: Կազմակերպիչներն են համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի համադրող պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանը եւ Հարվարդ համալսարանի դասախոս դոկտ. Ումիտ Քուրդը :

Հայկական եւ օտար աղբյուրներ օգտագործելով հրավիրված մասնագետները խոսելու են հիմնականում երկրի տարբեր շրջաններում կազմավորված նախաեղեռնյան շրջանի համայնքների մասին:

Առաջին օրը ելույթներ են ունենալու Յունիոն համալսարանից Օուեն Միլերը («Լեռների գաղութացումը: Սասուն, Զեյթուն եւ Դերսիմ»), Մանհեթենվիլ քոլեջից Դեյվիդ Գուտմանը («Խարբերդի բնակիչները տեղական եւ միջազգային խաչմերուկում») եւ Ուգյուր Պեչեն («Ոչ-մահմեդականների զինակոչումը 1908-1912 թվերին):

Երկրորդ օրը զեկուցումներ են կարդալու Քլարք համալսարանից Էմրե Ջան Դաղլիօղլուն («Հակահայկական բռնությունները Օսմանյան կայսրությունում: Վանի 1895-ի կոտորածները), Պրինստոն համալսարանից Վարագ Քեթցեմանյանը («Հայ հեղափոխական շարժումը: Հնչակյան կուսակցության ծրագիրըՙ 1890-96 թթ.»), եւ Հարվարդ համալսարանից Ումիտ Քուրդը («Այնթապի 1895-ի կոտորածները»):

Ընդմիջումից հետո երկու զեկուցողներՙ Նիլայ Օզոք-Գյունդողանն (Ֆլորիդայի պետհամալսարանից) ու Ջանեթ Քլեյնը (Ակրոն համալսարանից) եզրափակելու են կոնֆերանսը:

Մանրամասնությունների համար այցելել «www.fresnostate.edu/armenianstudies» կայքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԳԵԼՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՖԻԼՄԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՔԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ… ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ԱՄՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ... ԵՐԿՐԻՑ ԴՈՒՐՍ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական