Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԵՊԼԻԿԻ ԿԱՐԳՈՎ

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Սահմանամերձ գյուղերից ինչպես արտագաղթում էին, այնպես էլ շարունակում են արտագաղթել

Նորերս իմ հայրենի Տավուշի մարզիՙ Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսես գյուղում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն իր մեջ երկակի իմաստ էր բովանդակում: Ժամանակին արտագաղթած նախկին մովսեսցիները կազմակերպել էին «Գյուղի օր», իրենց ծննդավայրը մի քանի օր դարձնելով տոնախմբությունների հանդիսավայր: Ի դեպ, ցուցադրական ոչինչ չկար նախաձեռնության, մտահղացման մեջ. Ռուսաստանաբնակ մովսեսցիների օգնությունը հայրենի գյուղին հատել է 100 միլիոն դրամի սահմանագիծը: Բայց ահա անցան հուզական օրերը ու հյուրերը մեկնեցին իրենց նոր բնակատեղին եւ Մոսեսգեղը կրկին խրվեց սահմանամերձ գյուղի իր անհանգիստ ու անապահով կյանքի ու հոգսերի մեջ:

Խորհրդային տարիներին Մովսեսը Շամշադինի շրջանի ամենաբարեկեցիկ գյուղերից մեկն էր, մովսեսցիներն էլ ճանաչված էին որպես աշխատասեր ու համառ ժողովուրդ: Ի դեպ, բնավորության այս երկու գծերը նրանց շատ օգնեցին Ռուսաստանում, ուր արտագաղթելով, համեմատաբար կարճ ժամանակամիջոցում կարողացան հաստատել իրենց ու բարեկեցիկ կյանք ապահովել: Բերենք ընդամենը մեկ փաստ այն մասին, թե ինչի է վերածվել Մովսեսը անկախության տարիներին. գյուղի դպրոցն ուներ 1200 աշակերտ, մտածում էին նորը բացելու մասին: Այսօր աշակերտների թիվը հարյուրից փոքր-ինչ ավելի էՙ 115: Համեմատենքՙ 1200 եւ 115: Սա ինչ-որ բան նշանակու՞մ է: Եվ արտագաղթը շարունակվում է:

Մի քանի տարի առաջ «Ազգը» դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին կոնկրետ մի հարցովՙ ինչո՞ւ չի կարելի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ազատել բոլոր պետական հարկերից: Թեկուզեւ Իսրայելի օրինակով: Պատրանքներ չեն կարող լինել. գնդակոծությունների ներքո ապրող գյուղացիները կարիք ունեն ոչ թե մասնակի, այլ կենսական մեծ արտոնությունների: Հակառակ պարագայում կշարունակվի 10 միլիոնը «բոլորած» Ազերստանին սահմանակցող գյուղերի, ինչպես նրանց բնակիչներն են ասում, «թոշակառուացումը»: Ջահելները ինչպես արտագաղթում էին, այնպես էլ շարունակում են լքել հայրենիքը: Սա անողոք փաստ է: Թերթը նախագահի կողմից ոչ մի պարզաբանում չստացավ: Գուցե շա՞տ են նախագահին ուղղված հարցադրումները: Համենայն դեպս Մովսեսում հատկապես ամռան ամիսներին ավելի ու ավելի շատ են հայտնվում… ռուսախոս երեխաներՙ արտառոց երեւույթ տեղացիների համար: Հնարավոր է, որ այս պստիկները դեռ հետո հիշեն իրենց պապական գյուղը, բայց նրանց հաջորդ սերունդը…

Հայաստանի ղեկավարությունը մինչեւ ե՞րբ չպիտի ընդունի, որ ինքնասպանություն գործող երկրի ամենագլխավոր, բախտորոշ, հիմնական, անհետաձգելի խնդիրը արտագաղթի կանխումն է, որ սա պիտի լինի նրա գործունեության մեխը: Շահել ենք Արցախը, բայց կորցնում ենք Հայաստանը: Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերը դարձել են Հայաստանի ներկա ողբալի իրավիճակի խորհրդանշանները, արտագաղթըՙ հայոց տիրակալների գործունեության մեծագույն բացը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՈՍԸ

Հաջորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԵԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական