Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՎԱՆԻՐ ԻՆՁ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԾ

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցնող ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեց մի շարք ցնցող հայտարարություններ: Հարկ է նկատել, որ Պուտինը հաճախ է նման հայտարարություններ անում, բայց որպես կանոն դրանք արվում են տարին մի քանի անգամ, ոչ թե շաբաթվա մեջՙ երեքը: Ինչեւէ: ՌԴ նախագահը նախ ցնցեց ԱՄՆ-ին եւ անձամբ տիկին Մելանի Թրամփին: Պատասխանելով հարցին, թե չի՞ հիասթափվել արդյոք ինքը Թրամփից, Պուտինն ասել է. «Դոնալդ Թրամփն իմ հարսնացուն չէ, որ ես նրանից հիասթափվեմ, կամ ոչ»: Հավաքվածները բնականաբար մի լավ ծիծաղել են, անգամ նրանք, որոնց այս կատակը ծիծաղելի չի թվացել, եւ լրագրողը կոնկրետացրել է հարցը. «Պարոն նախագահ, ուղղակի հետաքրքրական է, թե ինչո՞ւ չի ստացվում արդյունավետ կառուցողական երկխոսություն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ»: Պուտինն էլ պատասխանել է. «Գիտե՞ք, բավականին բարդ է երկխոսել նրանց հետ, ովքեր շփոթում են Ավստրիանՙ Ավստրալիայի հետ»: Հիշեցնեմ, որ այս երկու երկրները միմյանց հետ շփոթել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերըՙ Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդի հետ զրուցելիսՙ 2008-ին: Իսկ, թե ի՞նչ կապ ունի Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հետ, Պուտինը գիտի, եթե իհարկե նա էլ Բուշ կրտսերին չի շփոթում Թրամփի հետ:

Ավելի ուշ Պուտինից հետաքրքրվել են, թե ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանըՙ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ կապված: Ակնհայտորեն կատակելու տրամադրված ՌԴ նախագահը պատասխանել է. «Մենք իհարկե դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, բայց կարծում ենք, որ Փհենյանի դեմ պատժամիջոցները չեն կարող արդյունավետ լինել այս հարցում: Կարծում եմ, որ Փհենյանն ավելի շուտ խոտ կուտի, քան կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Հետեւաբար նրանց հետ պետք է երկխոսել»: Ու մինչ ներկաները պատկերացրել են, թե ինչպես է Կիմ Չեն Ընը առաջնորդում հյուսիս-կորեացիներինՙ դեպի խոտառատ դաշտավայրերը, որպեսզի այնտեղ «երկխոսի» միջուկային զենք չսիրող գերտերությունների ղեկավարների հետ, Պուտինից հետաքրքրվել են այս անգամ ուկրաինական թեմայով: Լրագրողին հետաքրքրել է, թե ի՞նչ է մտածում Ռուսաստանըՙ Ուկրաինային ժամանակակից զենքով զինելու ԱՄՆ նպատակների մասին: ՌԴ նախագահը պատասխանել է. «ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը էլ ավելի կվատթարացնի իրադրությունը: Մենք կարծում ենք, որ անթույլատրելի է զենքի մատակարարումըՙ հակամարտության գոտի»:

Ցավոք այդ պահին ներկաների թվում ոչ մի հայ, կամ թեկուզ ադրբեջանցի չի եղել. հետաքրքրական կլիներ նրանց… լռությունը:

Թե ինչպիսի՞ արձագանք կստանան աշխարհում Պուտինի այս հայտարարությունները, դեռ պարզ չէ, օրինակ Թրամփն ի՞նչ կասի, իսկ որն ավելի հետաքրքրական էՙ կանի՞, կամ Կիմ Չեն Ընը ե՞րբ է պատրաստվում ուղիղ եթերում, ամբողջ աշխարհի առջեւ միս ուտել եւ վերջապես պատրաստվո՞ւմ են արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես գալ, որ հայ-ադրբեջանական հակամարտություն գոյություն չունի, հետեւաբար հակամարտության գոտի չկա, եւ ուրեմնՙ Ռուսաստանն այո, զենք է մատակարարում, բայց ոչ թե հակամարտության գոտի, այլՙ խաղաղասեր հարեւաններինՙ բացառապես խաղաղ նպատակներով, մեկինՙ հարձակողական, մյուսինՙ պաշտպանական: Մի բան է պարզՙ Հայաստանը չի մասնակցել Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-իՙ «Ճկուն ոգի» կոչվող զորավարժություններին եւ այդ որոշումը «ինքնիշխան երկրի որոշում է»: Փոխարենը Հայաստանը մեծ սիրով մասնակցել է Աստրախանում ԱՊՀ հակաօդային ուժերի զորավարժություններին եւ դա նույնպես «ինքնիշխան երկրի որոշում էր», այս պարագայում նաեւՙ «մեր պետության շահերից բխող»: Այսինքն ԱՊՀ-ի եւ կամ ՀԱՊԿ-ի զորավարժություններին պարտադիր մասնակցության որոշումները ցույց են տալիս, որ մեր երկիրն ինքնիշխան է, ճիշտ այնպես, ինչպես մեր ինքնիշխանությանը ցույց են տալիս ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումները: Բայց այստեղ մի մանրուք կա. երբ Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցելու ՆԱՏՕ-ի հիշյալ զորավարժությանը, ռուս փորձագիտական դաշտը անմիջապես արձագանքեցՙ նշելով, որ «Հայաստանը շատ ճիշտ որոշում է կայացրել, քանի որ ՆԱՏՕ-ի զորավարժությանը Հայաստանի մասնակցությունը դեմ է Հայաստան-Ռուսաստան համատեղ զորախմբի մասին համաձանագրին», ինչը բոլորովին վերջերս անցավ ՌԴ-ի բոլոր օրենսդիր մարմիններով ու ստացավ Պուտինի ստորագրությունը: Այսինքն, Ռուսաստանի հետ ստեղծելով համատեղ զորախումբՙ մենք այլեւս չենք կարող մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եւ դա «մեր ինքնիշխան երկրի որոշումն է»: Ի դեպ, ՆԱՏՕ-ն մեր չմասնակցությունից առանձնապես չնեղվեց. զորավարժությունների մասնակից պետությունների դրոշներից արագորեն հանվեց մերը, եւ փոխարենն ավելացվեց Ադրբեջանի դրոշը, այն պարագայում, երբ Ադրբեջանն այդ զորավարժություններին, ի տարբերություն մեզ, հրավիրված չէր: Հիմա Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն են Վրաստանումՙ ՆԱՏՕ-ին ապացուցում, որ ճկուն ոգի ունեն, իմիջիայլոց, ճկուն ոգիՙ «հայերեն թարգմանաբար» նշանակում էՙ դուխ, ոչ այնքան զինվորների, որքան երկրի, պետության: Բայց կարող ենք հանգիստ լինելՙ ադրբեջանցիները դեռ չեն ապացուցել, ընթացքի մեջ են:

Իսկ մեզ մնում է ցնցվել Պուտինի հերթական հայտարարություններով: Ամոթ բան չէ, ամբողջ աշխարհն է ցնցվում, օրինակ, երբ Թրամփը լսել է, որ Պուտինի հարսնացուն չէ, մազերը բիզ-բիզ են կանգնել, իսկ Մելանի Թրամփը վերջին օրերին հասարակության աչքին չի երեւում, քանի որ Սպիտակ տանը նստածՙ արտասվում է: Ավելին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը գիրք է գրել իր եւ Պուտինի շփումների մասին: Գրքի վերնագիրն էՙ «Անվանիր ինձ Վլադիմիր Մեծ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՍՎՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական