Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՍՎՈՒՄ ԵՆ

08/09/2017
- 08 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը. խաչմերուկում, որտեղ լուսացույց չկա, մի կողմում կանգնած է ոստիկանության մեքենան, որը շտապում էՙ մեծ ձկներին գլխից բռնելու եւ ողնաշարը ջարդելու, մյուս կողմիցՙ շտապօգնության մեքենան, որի անվանման մեջ ոչ շտապն է ճիշտ, ոչ էլ օգնությունը, նաեւ հրշեջ մեքենան, որն շտապում է Բյուրականՙ չմարող հրդեհը մարելու, ավելի ճիշտՙ չի շտապում, եւ սովորական մի մեքենա, որը, սակայն, վարում է ասմունքող: Ո՞ւմ պետք է զիջեն առաջինն ացնելու պատիվը… Պարզվում էՙ ասմունքողին, քանի որ նա միակն է այս խաչմերուկում կանգնածներից, որ հայ գրականությունն է ներկայացնում, իսկ դա, հասկանում եք, լուրջ գործ է: Հավանաբար այսպես էր կարծում աշխարհահռչակ ասմունքող Լիանա Զուրաբյանը, որն ամբողջ աշխարհին ներկայացնում է հայ պոեզիան իր ողջ կրքով: Օրինակ սա.Կուզեմ լինել կրքիդ գերին,Դու ջուր ուզես, քեզ կաթ տամ,Միայն պատռիր դոշս կիսաբացՏես, թե այնտեղ ինչեր կան…Մի խոսքով, Լիանան ասմունքում է, ու քանի որ հրավերներ շատ ունի, նաեւ մեքենա է վարում, որպեսզի հասցնի: Մի օր էլ ճանապարհին Լիանային կանգնեցնում է պետավտոտեսուչը: Հիշո՞ւմ եք այն հին անեկդոտը, երբ Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա ու հանկարծ պետավտոտեսուչը կանգնեցնում է… Այ, մոտավորապես այդպես էլ կանգնեցնում են Լիանային: Պարզվում էՙ կինն այնքան է տարված եղել հայ պոեզայի ընտիր գոհարների սերտման սրբասուրբ գործով, որ մոռացել է մեքենայի տեխզննման կտրոնը թարմացնել արդեն երեք ամիս: Ոստիկանը, որը իր եւ Լիանայի ողջ զրույցը տեսանկարահանում է, արձանագրում է խախտումը եւ պահանջում Լիանայի վարորդական իրավունքի տոմսը: Լիանայի ներսում ամեն բան խառնվում է իրարՙ Սահյանըՙ Իսահակյանին, Կապուտիկյանըՙ Դուրյանին, Մեծարենցըՙ Սեւակին, Չարենցըՙ …Չէ, Չարենցը ոչ մեկին չի խառնվում, քանի որ անխառնելի է: Դեմքին տալովՙ Մայակովսկիի արտահայտությունՙ Լիանան պետավտոտեսուչին ասում էՙ «Դուք գիտե՞ք ես ով եմ»: Դե, մեր պետավտոտեսուչներն էլ, ի տարբերություն ոստիկանապետի, պոեզայի սիրահար չեն, ասմունքի երեկոներ չեն հաճախում, ինչպես 21-րդ դարումՙ շատերը, գուցե ցավոք, եւ Լիանային կանգնեցրածն էլ, անկեղծ պատասխանում էՙ «Ոչ, չեմ ճանաչում»: Կարող էր, իհարկե, պատասխանել, թե դա ի՞նչ կարեւոր է, խախտում եք արել, կանգնեցրել եմ, բայց խեղճ պետավտոտեսուչն ի՞նչ իմանար, թե ո՞ւմ է կանգնեցրել, գուցե իսկապես այնպիսի մեկն է, որի ճանապարհը չեն փակում, եթե ուզում ես, որ քոնը չփակվի: Լիանան, արդեն բարկացայտ աչքերով, ասում էՙ «Ես ասմունքող Լիանա Զուրաբյանն եմ»: Պետավտոտեսուչն առաջին անգամ է լսած լինում այդ անունը, նկատի ունեմՙ ասմունքող եւ բնականաբար, նորից է պահանջում վարորդականը… Հետո սկսվում է իսկական ցասումը. Լիանան բռնկվում է, պահանջում տեսուչից անունը, տեսուչն էլ, թեՙ «Ես Մնացականյանն եմ», Լիանան էլ, թեՙ «Մնացականյան, նենց արա, որ տեղումդ մնաս, հանել չտամ»: Մի խոսքով, Լիանա-պետավտոտեսուչ պոեմը օվկիանոսի ալիքների պես փոթորկում է քաղաքամայր Երեւանի արեւակեզ փողոցում ու տեղափոխվում համացանց, որտեղ ոստիկանություննՙ իր կողմից, Լիանանՙ իր կողմից, միմյանց են նվիրում անսպառ կրքի կաթիլներ, որոնք միահյուսվելով սոցցանցերի այլ օգտատերերի քահ-քահ ծիծաղին, ստեղծում են մի իսկական պոեզիայի երեկո, մի քիչՙ անառակաբարո:Ով չի տեսել ոստիկանների նկարահանած տեսանյութըՙ Լիանայի մասնակցությամբ, հորդորում եմ անպայման դիտել, առնվազն պոետիկ է:Բայց մենք այս ամենի հետ կապ չունեցող բանից խոսենք: Լսո՞ւմ եք, թե ինչպես են լալիս արտասանողները, որոնք նախ եւ առաջ բանաստեղծ են ու կարողանում են աշնան մասին գրելՙ առանց աշուն բառն օգտագործելու, բայց այնպես, որ դու զգաս, թե ինչպես են թափվում անձրեւի կաթիլները վրադ եւ կամ ինչպես ես խժռում դեղձը: Ու նրանց կողքին պետավտոտեսուչները, այո նրանք, որոնք եւս մի տաբատ ունենՙ բացի ծառայողականից, այն էլ գնել են 7 տարի առաջ, երբ ամուսնանում էին: Նրանք կան երկրում, նրանք էլ կան երկրում: Չեն հեռացել, հաճախ են մտածել հեռանալու մասին, բայց մնացել են, քանի որ երբ երկրում բանաստեղծ չկա ու օրենքի պաշտպան, երկիրն այդ անգամ փակել հարկավոր չէ. արդեն փակ է: Ու նրանք արտասվում են, քանի որ ասմունքողները պետավտոտեսուչին ասում են, որ արդեն երեք ամիս է չեն հասցնում նորացնել տեխզննման կտրոնը, քանի որ «սաղ օրը ազգի գրականություն եմ ներկայացնում», եւ որովհետեւ պետավտոտեսուչը չի պատժում օրինախախտ վարորդին, որը կարող է ասմունքող լինել, կարող է մարզպետ լինել, կարող է անգամ նախագահի աշխատակազմի ղեկավար լինել: Կապ չունի, ավելի ճիշտՙ ունի, դրա համար էլ Լիանան ասում է, որ ինքը ազգի գրականություն է ներկայացնում, դրա համար էլ պետավտոտեսուչը չի ասում, որ դա կապ չունի:Դրա համար էլ ոչ ազգի գրականությունն է ներկայացված, ոչ էլ երկրում օրինականությանն են հավատում, ու դրա համար էլ արտասվում են բանաստեղծներն ու ոստիկանները, իսկականները, մնացածները:Սթափվե՜ք, գժուկներ, սա պոեզիա է, սա օրենք է եւ սա երկիր է, որը չի փակվել ու չի էլ փակվելու:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԵՐ-ԶՈՐԸ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է

Հաջորդ գրառումը

ԱՆՎԱՆԻՐ ԻՆՁ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԾ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՎԱՆԻՐ ԻՆՁ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԾ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական